Սահակ Բ Խապայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիկիո Հայոց Կաթողիկոս
Սահակ Բ Խապայան

Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Գաբրիել Կարապետի Խապայան
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Սահակ Բ Խապայան
Տիտղոս Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք–Կաթողիկոս
Գահակալություն 19021939 թթ.
Իրավանախորդ ազատ (1894-1902), Մկրտիչ Ա Քեֆսիզյան (Մարաշցի)
(1871-1894)
Իրավահաջորդ Բաբկեն Բ (տեղապահ)
(1931-1936),
Պետրոս Ա Սարաճյան (1940)
Ծնվել է 1849 մարտի 25
Ծննդավայր գյուղ Եղեգի (Խարբերդի վիլայեթ), Արևմտյան Հայաստան
Մահացել է 1939 թ.
Մահվան վայր Անթիլիաս,
Լիբանան Լիբանան
Կիլիկիո Կաթողիկոսներ

Սահակ Բ Խապայան, Գաբրիել Կարապետի Խապայան (մարտի 25, 1849(1849-03-25)[1], Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1939(1939-10-08), Անթիլիաս, Լիբանան[1]), Կիլիկիայի Հայոց կաթողիկոս 1902-1939 թթ. - ին։ Կրթվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում (1867-1868 թթ.), ապա Կ-Պոլսում մասնավոր դասեր առնելուց (1869-1871 թթ.) հետո վերադարձել է Երուսաղեմ և դասավանդել իր ուսանած հաստատությունում։1874-1881 թթ.-ին եղել է «Սիոև» ամսագրի խմբագիրը։ 1881 - 1886 թթ.-ին նվիրակի պաշտոնով գործել է Կովկասում։ 1885 թ.-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Օսմանյան պետությունը 1915 թ.-ին պարգևատրեց Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայից աքսորվել է Երուսաղեմ (1916 թ.), ապա՝ Դամասկոս (1917 թ.)։ Զինադադարից հետո վերադարձել է Ադանա (1919 թ.), 1921 թ.-ին՝ Կիլիկիայի հայության հետ բռնությամբ գաղթել Սիրիա։ Որպես հոգևոր պետ՝ սատարել է Սիրիայում և Լիբանանում ապաստանած հայությանը։ 1930 թ.-ից հաստատվել է Անթիլիասում։ Սահակի անունով է կոչվել Բեյրութի Սահակյան վարժարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 135