Անդրանիկ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Ալեքսանյան
Ծնվել էմայիսի 6, 1998(1998-05-06) (25 տարեկան)
ԾննդավայրԽմելնիցկի, Ուկրաինա
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներգիչ

Անդրանիկ Ալեքսանյան (ուկրաիներեն՝ Андранік Алексанян, մայիսի 6, 1998(1998-05-06), Խմելնիցկի, Ուկրաինա), ուկրաինացի երգիչ-երգահան։

Հայրը հայ է, մայրը ուկրաինացի։ Նա հաճախել է Զարեմբա երաժշտական քոլեջի ստուդիա և սովորել է Ն.Ն. Ռեշովսկայաում։ 2006 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել համերգային ծրագրերին և արժանացել բազմաթիվ շնորհակալագրերի՝ հայ և ուկրաինական մշակույթների զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ելույթների բարձր գեղարվեստական մակարդակի համար։ Անդրանիկը ներկայացրել է Ուկրաինան, Կիևում կայացած Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում՝ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը։

Մասնակցել է «OPEN EUROPE» երաժշտական փառատոնին, որը տեղի է ունեցել Գերմանիայում և Ավստրիայում։ 2008 թվականին արժանացել է Գրան Պրի մրցանակին ն էստրադային արվեստի "Zoriany Krym" միջազգային փառատոնում։ Նրա երգացանկում կա 40-ից ավելի երգ։

Անդրանիկը հաշմանդամություն ունի, նրա հասակը 1 մետր 8 սանտիմետր է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]