Անդրաժ Կիրմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրաժ Կիրմ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1984(1984-09-06)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1991—2002 Սլովենիա Շմարտնո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2004 Սլովենիա Սլովան (Լյուբլյանա) 17 (1)
2004—2005 Սլովենիա Սվոբոդա (Լյուբլյանա) 38 (4)
2005—2009 Սլովենիա Դոմժալե 127 (22)
2009—2012 Լեհաստան Վիսլա (Կրակով) 82 (16)
2012—2014 Նիդերլանդներ Գրոնինգեն 56 (3)
2014—2016 Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա (Նիկոսիա) 53 (11)
2016—2017 Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 31 (2)
2017—2018 Սլովենիա Դոմժալե 25 (0)
2019—մ․հ․ Սլովենիա Բրավո 20 (1)
Ազգային հավաքական
2007—2016 Սլովենիա Սլովենիա 71 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 06.02.2020:

Անդրաժ Կիրմ (սլովեն.՝ Andraž Kirm, սեպտեմբերի 6, 1984(1984-09-06)[1][2], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), սլովենացի ֆուտբոլիստ, «Բրավո» ակումբի կիսապաշտպան։ Խաղացել է Սլովենիայի ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրաժ Կիրմն իր հայրենի Լյուբլյանայի «Շմարտնո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2002/03 մրցաշրջանում Կիրմն սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Սլովենիայի երրորդ լիգայի «Սլովան» ակումբում։ Շուտով նա տեղափոխվել է «Սվոբոդա» ակումբ։ 2005 թվականի ամռանը տեղափոխվել է «Դոմժալե» ակումբ, որտեղ դարձել է թիմի հիմնական խաղացող։ 2005/06 մրցաշրջանում թիմի հետ միասին գրավել է 2-րդ տեղը Սլովենիայի առաջնությունում՝ զիջելով միայն «Գորիցային»։ Թիմի կազմում Կիրմը 2005 թվականի օգոստոսի 25-ին մասնակցել է նաև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի ընտրական մրցաշարի մեկ հանդիպման ընդդեմ իսրայելական «Աշդոդի» (1:1)[4]. Անդրաժը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 81-րդ րոպեին՝ փոխարինելով Յանեզ Զավրլին։ 2006/07 և 2007/08 մրցաշրջաններում Անդրաժ Կիրմը թիմի հետ հաղթել է Սլովենիայի առաջնությունում։ 2008 թվականի ամռանը նա մոտ էր իտալական «Կիևո» տեղափոխվելուն։

2009 թվականի հուլիսին Անդրաժ Կիրմը տեղափոխվել է Կրակովի «Վիսլա»՝ կնքելով հնգամյա պայմանագիր[5]։ Թիմում նորամուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի՝ էստոնական «Լևադիայի» դեմ խաղում (1:1)[6]։ Երկրորդ արտագնա խաղում «Վիսլան» զիջել է «Լևադիային» (1։0)[7] և դուրս մնացել մրցաշարից։ «Էքստրակլասում» նորամուտը կատարել է 2009 թվականի օգոստոսի 1-ին Խոժուվի «Ռուխի» հետ տնային խաղում (2:0)[8], որտեղ Կիրմը արդյունավետ փոխանցում է կատարել Վոյցեխ Լոբոձինսկուն[9]։ «Վիսլայում» առաջին գոլը խփել է 2009 թվական հոկտեմբերի 30-ին «Կորոնայի» դեմ արտագնա խաղում (2:3)[10], որի 31-րդ րոպեին գրավել է Ռադոսլավ Ցեժնյակի դարպասը։ 2009 թվականի նոյեմբերի 29-ը ձևակերպել է դուբլ Վոդիսիսլավ Սլյոնսկիի «Օդրայի» հետ խաղում (1:3)[11]՝ գրավելով Միխալ Բուչալիկի դարպասը։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայի ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2007 թվականի օգոստոսի 22-ին Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում (1:1)[12]։ Ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2009 թվականի օգոստոսի 12-ին Սան Մարինոյի դեմ խաղում (5:0)[13]. Կիրմը հանիպման 46-րդ րոպեին փոխարինել է Անդրեյ Պեչնիկին և 54-րդ րոպեին գրավել Ալդո Սիմոնչինիի պաշտպանած դարպասը։ Հարավային Աֆրիկայում կայացած 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Սլովենիան խմբում գրավել է 2-րդ տեղը Սլովակիայից հետո՝ առաջ անցնելով Չեխիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Լեհաստանի և Սան Մարինոյի հավաքականներից։ Փլեյ-օֆֆում Սլովենիան անսպասելիորեն հաղթել է Ռուսաստանի հավաքականին երկու հանդիպումների արդյունքներով և անցել աշխարհի առաջնություն։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սլովան (Լյուբլյանա) 2002/03 Երրորդ լիգա 7 1 - - 7 1
2003/04 Երրորդ լիգա 10 0 - - 10 0
Սվոբոդա 2003/04 Երկրորդ լիգա 8 0 - - 8 0
2004/05 Երկրորդ լիգա 30 4 1 0 - 31 4
Դոմժալե 2005/06 Առաջին լիգա 29 0 1 0 1 0 31 0
2006/07 Առաջին լիգա 31 6 1 0 2 0 34 6
2007/08 Առաջին լիգա 32 9 3 0 4 0 39 9
2008/09 Առաջին լիգա 35 7 2 0 4 0 41 7
Վիսլա (Կրակով) 2009/10 Էքստրակլաս 15 3 3 0 2 0 20 3
Ընդհանուր Սլովան (Լյուբլյանա) 17 1 - - 17 1
Ընդհանուր Սվոբոդա 38 4 1 0 - 39
Ընդհանուր Դոմժալե 127 22 7 0 11 0 145 22

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սլովենիայի չեմպիոն (2) – 2006/07, 2007/08
  • Սլովենիայի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2005/06
  • Սլովենիայի Սուպերգավաթակիր (1) – 2007
  • Լեհաստանի չեմպիոն (1) – 2010/11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Reprezentant Słowenii w Wiśle!» (լեհերեն). Официальный сайт ФК «Висла» (Краков). 2-7-2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Udana inauguracja, Ruch rozstrzelany w cztery minuty (video)» (լեհերեն). Сайт фанатов ФК «Висла» (Краков). 1.8.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «Խաղի արձանագրություն» (անգլերեն). worldfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրաժ Կիրմ» հոդվածին։