Անդերս Լինդեգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Անդերս Լինդեգոր
Anders Lindegaard MLS vs MUTD.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Անդերս Ռոզենկրանց Լինդեգոր
Ազգությունը {{{2}}} Դանիա
Ծննդյան թիվ   ապրիլի 13, 1984 (1984-04-13) (30 տարեկան)
Ծննդավայր   Օդենսե, Դանիա
Հասակ 1.93 մ [1]
Քաշ 80 կգ [1]
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Մանչեսթեր Յունայթեդ
Համար 13
Պատանեկան կարիերա
2001—2003 Օդենսե
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2009
2008
2009
2009-2010
2011-
Դանիա Օդենսե
Դանիա Կոլդինգ
Նորվեգիա Օլեսուն
Նորվեգիա Օլեսուն
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
11 (-7)
10 (-13)
18 (-28)
38 (-43)
17 (-21)   
Ազգային հավաքական
2007—2009
2009
2009—2013
2012
ԴանիաԴանիա (մինչև 19)
ԴանիաԴանիա (մինչև 20)
ԴանիաԴանիա
2 (0)
4 (0)
5 (−2)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը.

Ա՛նդերս Ռոզենկրա՛նց Լինդեգո՛ր (դանիերեն՝ Anders Rosenkrantz Lindegaard, ապրիլի 13, 1984, Օդենսե, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։ Նա սկսել է իր ֆուտբոլային կարիերան հարազատ քաղաքի նույանուն թիմում։ Դարպասապահի դեբյուտը կայացավ 2009 թվականի հուլիսի 30-ին՝ ՈՒԵՖԱ–ի Եվրոպայի Լիգայի որակավորման փուլում «Ռաբոտնիչկի» թիմի դեմ խաղում, որն ավարտվեց դանիացիների հաղթանակով (4-3)։ Սակայն երբ «Օդես» եկավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Ռոյ Քերրոլը՝ Լինդեգորը վարձակալվեց նորվեգական «Օլեսուննու» թիմի կողմից, որի հետ հետագայում մշտական հիմունքներով պայմանագիր ստորագրեց։ Անդերսը խաղացել է Դանիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2010 թվականի սեպտեմբերի 7–ին կայացավ նրա դեբյուտը ազգային հավաքականի կազմում ԵՎՐՈ-2012 ընտրական փուլում Իսլանդիայի դեմ խաղում, որտեղ դանիացիները հաղթեցին 1-0 հաշվով։ 2010 թվականի նոյեմբերի 27–ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Լինդեգորի հետ 3,5 տարի ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում։ Անդերսը սկսել է հանդես գալ «Կարմիր սատանաների» հետ 2011 թվականի հունվարից։ Նրա տեղափոխությունը անգլիական ակումբ կայացավ 2011 թ. հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումից անմիջապես հետո[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել]