Անդերս Դրեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդերս Դրեյեր
դան․՝ Anders Laustrup Dreyer
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1998(1998-05-02)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Bramming, Էսբյերգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
Դիրք հարձակվող

Անդերս Լաուտրուպ Դրեյեր (դան․՝ Anders Laustrup Dreyer, մայիսի 2, 1998(1998-05-02)[1][2], Bramming, Էսբյերգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Անդերլեխտ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրամինգ» և «Էսբյերգ» ակումբների սան է։ 2017 թվականի ապրիլի 2-ին «Ռանդերսի» դեմ խաղում «Էսբյերգ» ակումբի կազմում իր նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում[3]։ Ապրիլի 22-ին «Հորսենսի» դեմ խաղում Անդերսն իր առաջին գոլն է խփել «Էսբյերգի» կազմում[4]։ Մրցաշրջանի արդյունքներով ակումբը դուրս է մնացել առաջին դիվիզիոնից, սակայն Դրեյերը մնացել է թիմում և մեկ տարի անց, դառնալով լավագույն ռմբարկու, օգնել է նրան վերադառնալ էլիտա։ 2018 թվականի ամռանը տեղափոխվել է անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»[5], որտեղ փորձաշրջան անցնելու համար սկսել է հանդես գալ պահեստայինների կազմում։

2019 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սենտ Միրեն»[6]։ Հունվարի 27-ին «Հիբերնիանի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[7]։ Ապրիլի 6-ին «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում Անդերսն իր միակ գոլն է խփել «Սենտ Միրենի» կազմում[8]։

2019 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «Հերենվեն»[9]։ Օգոստոսի 31-ին Սիտարդի «Ֆորտունայի» դեմ խաղում նորամուտն է նշել Էրեդիվիզիում[10]։ Դեկտեմբերի 8-ին «Վալվեյկի» դեմ խաղում Անդերսն իր առաջին գոլն է խփել «Հերենվենի» կազմում[11]։ 2020 թվականի սկզբին Դրեյերը վերադարձել է հայրենիք՝ 4 տարվա պայմանագիր կնքելով «Միդտյուլան» ակումբի հետ[12]։ Փետրվարի 17-ին «Լինգբյուի» դեմ խաղում նորամուտը նշել է նոր թիմում[13]։ Նույն խաղում Անդերսն իր առաջին գոլը խփել է «Միդտյուլանի» կազմում։ Նույն թվականին դարձել է Դանիայի չեմպիոն։ Չեմպիոնների լիգայի շվեյցարական «Յանգ Բոյզի»[14], Պրահայի «Սպարտայի»[15] Ամստերդամի «Այաքսի»[16] դեմ խաղերում Դրեյերը երեք գոլ է խփել։

2021 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազանի «Ռուբին»[17]՝ ստորագրելով հնգամյա պայմանագիր։ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին «Ուրալի» դեմ խաղում նորամուտն է նշել ՌՊԼ-ում[18]։ Նույն խաղում հեթ-տրիկ է արել՝ իր առաջին գոլերը խփելով «Ռուբինի» կազմում[19]։ 2022 թվականի մարտին պայմանագրի դադարեցումից հետո[20] վերադարձել է «Միդտյուլան»։ 2023 թվականի հունվարի 13-ին Դրեյերին 4,25 միլիոն եվրոյով գնել է բելգիական «Անդերլեխտ» ակումբը[21]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Դրեյերը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Սերբիայի հավաքականի դեմ հանդիպմանը[22]։

2021 թվականին Դրեյերը Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Հունգարիայում և Սլովենիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցույթի ժամանակ խաղացել է Ֆրանսիայի[23], Իսլանդիայի[24], Գերմանիայի[25] և Ռուսաստանի հավաքականների դեմ խաղերին[26]։ Ֆրանսիացիների և ռուսների դեմ մենամարտերում Անդերսը դարձել է մեկական գոլի հեղինակ։

2021 թվականի նոյեմբերի 12-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Դրեյերը նորամուտն է նշել է Դանիայի ազգային հավաքականում[27]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային
Դանիա «Միդթյուլլան»
  • Դանիայի Սուպերլիգայի գավաթակիր՝ 2019/20
  • Դանիայի գավաթի գավաթակիր՝ 2021/22
Անհատական
  • Դանիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (18 գնդակ)՝ 2017/18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Эсбьерг VS. Раннерс 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Хорсенс VS. Эсбьерг 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Så er det på plads: Anders Dreyer skifter til Brighton». jv.dk. 2018 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Anders Dreyer: St Mirren sign Brighton & Hove Albion winger on loan». BBC Sport. 2019 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Сент-Миррен VS. Хиберниан 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 27.
  8. «Гамильтон Академикал VS. Сент-Миррен 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  9. «sc Heerenveen verwelkomt Anders Dreyer» (հոլանդերեն). sc-heerenveen.nl. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  10. «Херенвен VS. Фортуна Ситтард 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «Валвейк VS. Херенвен 1:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. «Anders Dreyer skifter til FC Midtjylland». FC Midtjylland. 2020 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  13. «Мидтьюлланн VS. Люнгбю 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. «Мидтьюлланн VS. Янг Бойз 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Мидтьюлланн VS. Спарта Прага 4:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Мидтьюлланн VS. Аякс Амстердам 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Андерс Дрейер — в «Рубине»» (ռուսերեն). rubin-kazan.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  18. «Рубин VS. Урал 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  19. «Футбол. «Рубин» разгромил «Урал». Дебютант Дрейер оформил хет-трик, забив один из голов пяткой». news.sportbox.ru (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  20. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  21. «Anderlecht køber Anders Dreyer». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  22. «Дания (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  23. «Франция (до 21) VS. Дания (до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  24. «Исландия (до 21) VS. Дания (до 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  25. «Дания (до 21) VS. Германия (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  26. «Дания (до 21) VS. Россия (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.
  27. «Дания VS. Фарерские острова 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդերս Դրեյեր» հոդվածին։