Այբ ավագ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Այբ» ավագ դպրոց
AybSchoolWinter.jpg
Կարգախոս Իմա և արա (գրբ.` Իմացիր և արարիր)
Հիմնադրված 2010
Տնօրեն Դավիթ Սահակյան
Աշակերտներ 195
Հասցե Թբիլիսյան խճ. 11/11, Երևան, ՀՀ
Հեռախոս 094-54-64-98
096-500-456
Էլ. փոստ
Կայք http://www.aybschool.am
Դասարաններ 10, 11, 12

«Այբ» ավագ դպրոցն ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։ 2010 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը տարվա իր առաջին նիստին որոշում կայացրեց «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երևանում Թբիլիսյան խճուղուն հարող 6,5 հա հողատարածք՝ «Այբ կրթական հանգույց» («Այբ» դպրոց) ծրագրի իրականացման համար։ Իսկ 2011 թվականին բացվեց «Այբ կրթական հանգույցի» առաջին բաղադրիչը՝ «Այբ» ավագ դպրոցը, որը նախագծել է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը։ ։[1]

Ուսումնական ծրագիր[խմբագրել]

«Այբ» դպրոցն ունի սեփական ուսումնական ծրագիրը՝ հարմարեցված ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված ավագ դպրոցների ուսումնական ծրագրին։ «Այբ» դպրոց ընդունվելու համար դիմորդները հանձնում են հայերենի, անգլերենի, տրամաբանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների քննություններ, իսկ այնուհետև՝ անցնում են հարցազրույցի փուլով։

Գնահատում[խմբագրել]

«Այբ» դպրոցում գնահատումը տեղի է ունենում 10 միավորանոց համակարգով։ Դպրոցում գործում է նաև առցանց մատյան՝ Moodle համակարգի շնորհիվ։

Առարկաներ[խմբագրել]

«Այբ» ավագ դպրոցի ամեն աշակերտ ունի իր անհտական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առառկաներից; Հիմնական առարաները դասավանդվում են ստանդարտ և խորացված մակարդակներով, և յուրաքանչյուր աշակերտ պետք է ընտրի առնվազն երեք խորացված առարկա։ Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցմանը և աշակերտների խոսելու ու գրելու կարողությունների զարգացմանը։ Եզրափակիչ՝ 12-րդ տարում «Այբ»-ի աշակերտներին առաջարկվում են AP (Advanced Placement) դասընթացներ, որոնք կրեդիտավորում են աշխարհի առաջատար բուհերում։[2]

Նախագծեր[խմբագրել]

Անկեղծության պահեր[խմբագրել]

«Անկեղծության պահեր» ծրագրի շրջանակներում աշակերտները հնարավորություն են ունենում տարբեր հարցեր ուղղել հյուրերին ու նրանցից ստանալ անկեղծ պատասխաններ, որոնք մտորելու առիթներ են տալիս։[3]

Միջօրեի դասախոսություններ[խմբագրել]

«Այբ» ավագ դպրոցում ամեն շաբաթ անցկացվում են հանդիպումներ, որոնք անվանվում են «Միջօրեի դասախոսություններ»։ Հրավիրյալ դասախոսները՝ մասնագետներ տարբեր ոլորտներից, 40 րոպե տևողությամբ դասախոսություններ ու զրույցներ են անցկացնում աշակերտների հետ։ Այս դասախոսությունների նպատակն է կրթությունը դուրս բերել պարտադիր դասերի սահմաններից ու աշակերտներին հավելյալ գիտելիք տալ հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների միջոցով։ [4]

«Այբապատում»[խմբագրել]

«Այբապատում» ծրագրի շրջանակներում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների մի մասը մեկնում է հանրապետության տարբեր մարզեր իրենց հասակակիցների հետ գիտելիքներով կիսվելու, նյութի մատուցման, լսարանի հետ շփման ձիրքերը զարգացնելու, կրթության հանդեպ սեր սփռելու, մի խոսքով՝ սովորելու և սովորեցնելու նպատակով։ Աշակերտները վարպետության դասեր ենք անցկացնում կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա և աշխարհագրություն առարկաներից, ապա ծավալում քննարկումներ, անցկացնում տարաբնույթ մրցույթներ ու վիկտորինաներ։ «Այբապատման» առաջին փուլը հաջողությամբ ու ոգևորությամբ անցավ Արցախում` Շուշիի, Վանքի ու Քարվաճառի դպրոցներում: «Այբապատում»-ի առաջին փուլից հետո ընտրվեցին վարպետության դասերին մասնակցած արցախցի ամենաակտիվ աշակերտները, ովքեր մի քանի շաբաթ անց եկան Երևան և մեկ շաբաթ անցկացրին «Այբ» դպրոցում։ Իսկ «Այբապատման» երկրորդ փուլն անցկացվեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հետ համատեղ, երբ աշակերտները այցելեցին Արմավիրի մարզի գյուղեր՝ COAF-ի կողմից կառուցված կամ վերանորոգված դպրոցները, վարպետության դասեր անցկացրին ու փորձով փոխանակվեցին Լեռնագոգի, Մյասնիկյանի ու Շենիկի դպրոցականների հետ։[5]

Աշակերտների թիմեր[խմբագրել]

Այստեղ ներկայացված են դպրոցում գործող, տարբեր նպատակների ծառայող՝ աշակերտների կողմից ստեղծված թիմերը։[6]

Մեդիա թիմ[խմբագրել]

«Այբ» մեդիա թմի անդամներից յուրաքանչյուրը զբաղվում է հստակ սահմանված աշխատանքով (լուսանկարների, հոդվածների, տեսահոլովակների պատրաստում և այլն)։ Հիմնական գաղափարն է ունենալ թիմ, որը կլուսաբանի դպրոցի ակտիվ կյանքը՝ հաղթանակներով, հաջողություններով, նորություններով, խաղերով, նվաճումներով և այլն։

Հյուրընկալ թիմ[խմբագրել]

«Այբ» հյուրընկալ թմի կազմի մեջ մտնող աշակերտները ներկայացնում են դպրոցը՝ անհատական պահարաններից սկսած մինչև դասերի անցկացման ոճը։ Հյուրընկալ թիմը ներկայացնում է նաև «Այբ»-ի առավելությունները, ուսուցիչներին, շենքային պայմանները, «Այբ» համայնքի մասին մանրամասներ և այլն։

Տեխնիկական աջակցության թիմ[խմբագրել]

Տեխնիկական աջակցության թիմը «Այբ» դպրոցում ստեղծված առաջին թիմն է։ Նրա գործունեության նպատակն է հետևել դպրոցի տեխնիկայի պահպանմանը և շահագործմանը՝բոլոր միջոցառումների ու նաև դասախոսությունների ժամանակ։

Աշակերտական խորհուրդ[խմբագրել]

«Այբ» ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը աշակերտների՝ ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմին է, որի գործունեության հիմնական սկզբունքներն են կամավորությունը, աշակերտների իրավահավասարությունը, կառավարման կոլեգիալությունը և հրապարակայնությունը։[7]

2013թ. շրջանավարտները[խմբագրել]

«Այբ» ավագ դպրոցի 2013թ. 17 շրջանավարտներն էլ հաջողությամբ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ.

  • 4 շրջանավարտ ընդունվել է Երևանի պետական համալսարան (ԵՊՀ). նրանցից 2-ը՝ ֆիզիկայի ֆակուլտետ(ֆիզիկայի բաժին և միջուկային ռեակտորների ֆիզիկայի բաժին), 1-ը՝ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ (ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժին), 1-ը՝ կենսաբանության ֆակուլտետ (կենսաբանության բաժին)։
  • 10 շրջանավարտ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ). նրանցից 4-ը՝ բիզնեսի ֆակուլտետ, 5-ը՝ հաշվողական գիտությունների ֆակուլտետ, 1-ը՝ անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետ։
  • 1 շրջանավարտ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բուժական ֆակուլտետ։
  • 1 շրջանավարտ ընդունվել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ։
  • 1 շրջանավարտ ընդունվել է United World Colleges-ի դպրոց Հոնգ Կոնգում (Չինաստան

Սկզբունքներ[խմբագրել]

Որպես հայկական դպրոցի մոդել՝ «Այբ»-ը փորձում է վերակենսագործել սրբոց Թարգմանչաց գործը մեր օրերում և երբեք չառանձնացնել ազգային-հոգևոր արժեքները համամարդկային համատեքստից։ Կրթության արժեքային հիմքը ապահովելու նպատակով «Այբ»-ը կազմակերպում է՝

  • Աշխարհայացքային զրույցներ ու քննարկումներ
  • Ուխտագնացություններ
  • Սոցիալական ակտիվություն և ծառայություն
  • Էկոլոգիայի և բնապահպանության միջոցառումներ
  • Փոխօգնության և փորձի փոխանակման Այբապատում ծրագիրը

Աշակերտի նկարագիրը[խմբագրել]

«Այբ» դպրոցն ունի իր աշակերտի նկարագիր, որն իր մեջ ներառում է ութ կետ, որոնք բաժանված են զույգերի՝

  • Ճանաչող
  • Արարող
  • Բարեխոհ
  • Հոգատար
  • Նախաձեռնող
  • Հավասարակշռված
  • Զգոն
  • Բաց

Ընտրվել է հենց ութ կետ, քանի որ ութը, ըստ Եկեղեցու հայրերի, Քրիստոսի թիվն է կամ Հարության թիվը։

Այբ ավագ դպրոցի դասավանդման մոտեցումներ[խմբագրել]

Առաջատար կրթական համակարգերի ծաղկաքաղ[խմբագրել]

«Այբ»-ի կրթական գաղափարը խարխսված է հետևյալ դինամիկ սկզբունքի վրա՝ վերցնել լավագույն ծրագրերը լավագույն կրթական համակարգերից և համադրել մեկ ամբողջական պատկերի մեջ։ Դպրոցի բացմանը նախորդող հինգ տարիների ընթացքում «Այբ»-ի մասնագետներն ուսումնասիրել և ծաղկաքաղ են արել աշխարհի առաջատար կրթական համակարգերից՝ ի մի բերելով և համատեղելով դրանց լավագույն բաղադրիչները մեկ եզակի համակարգում։ Մենք չենք ցանկացել պատճենել հաջողված կրթական համակարգերից որևէ մեկը, այլ, հետևելով դրանցից յուրաքանչյուրին, ստեղծել մերը։

Փորձարկելով տեսականը գործնականորեն[խմբագրել]

Այբ ավագ դպրոցի ուսուցման մեթոդաբանության հիմքում ընկած է ծրագրահեն ուսուցումը։ Մենք ձգտում ենք ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ ցանկացած աշակերտ ներգրավված լինի առօրյա կյանքում իրականացվող տարբեր ծրագրերում կամ նախագծերում՝ գործնականորեն ստուգելով ու կիրառելով իր գիտելիքները, զարգացնելով իր հաղորդակցման, թիմային աշխատանքի հմտությունները, կողմնորոշվելով հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Այդ նախագծերը ոչ միայն ունեն ուսումնական նպատակ, այլև կարող են տալ հասարակայնորեն կիրառելի և անհրաժեշտ արդյունքներ։ Տարբեր առարկաների ուսուցիչներն աշխատում են միմյանց հետ՝ հարմարեցնելու իրենց ծրագիրն այնպես, որ աշակերտները զինված լինեն մի քանի առարկաներից անհրաժեշտ գիտելիքներով՝ հետազոտական ու ուսումնասիրական նախագծեր իրականացնելու համար։

Անհատական ուսումնական ծրագիր[խմբագրել]

Այբ ավագ դպրոցում ամեն աշակերտ ունի իր անհատական ուսումնական ծրագիրը, որը կազմված է հիմնական և ընտրովի առարկաներից։ Հիմնական առարկաները դասավանդվում են ստանդարտ և խորացված մակարդակներով։ «Այբ»-ը մշակել է արդյունավետ և համակողմանի կրթության կրեդիտային համակարգ, և յուրաքանչյուր աշակերտ կատարում է իր ընտրությունն ըստ մշակված կրեդիտային սկզբունքների։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է ընտրի առնվազն երեք խորացված առարկա և հավաքի նվազագույն կրեդիտներ արվեստներից։ Մեծ ուշադրություն է դարձվում լեզուների ուսուցմանը և աշակերտների՝ խոսելու ու գրելու կարողությունների զարգացմանը։ Եզրափակիչ 12-րդ տարում «Այբ» աշակերտներին առաջարկվում են AP (Advanced Placement) դասընթացներ, որոնք կրեդիտավորվում են աշխարհի առաջատար բուհերում։

Առողջ ապրելակերպ և գեղեցիկի ընկալում[խմբագրել]

Սպորտի և արվեստի դասերն ու ակումբային աշխատանքները օգնում են «Այբ»-ի աշակերտին համակողմանի զարգանալ՝ ոչ միայն մտքով, այլև հոգով ու մարմնով։ Այբ ավագ դպրոցում մարմնամարզությունը պարտադիր առարկա է՝ որպես առողջության երաշխիք։ Լողը նույնպես պարտադիր առաջարկվում է այն երեխաներին, ովքեր չգիտեն լողալ։ Արվեստի տարբեր ոլորտներին առնչվող առարկաները և խմբակները նպատակ ունեն զարգացնելու աշակերտների՝ գեղեցիկը տեսնելու, լսելու և ճանաչելու կարողությունները և բեռնաթափելու ակադեմիական կրթության բավականին ինտենսիվ գործընթացը։

Գիտելիքը՝ արժեքների հենքի վրա[խմբագրել]

Արժեքային և աշխարհայացքային համակարգի ձևավորումը կրթության հիմնախնդիրներից է։ Մեր նպատակն է ձևավորել ոչ միայն գիտելիքներով զինված մարդ, այլև սեփական ինքնությանը հաղորդ, պատկանելության և պատասխանատվության գիտակցություն ունեցող քաղաքացի։ Տեսականի և գործնականի համադրումը «Այբ» դպրոցի կարևորագույն սկզբունքներից է։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է իրականացնի հասարակական աշխատանքի որոշակի նվազագույն ծավալ։ Աշակերտների հետ աշխատանքում կիրառվում են բազմաթիվ հնարներ, ձևաչափեր ու միջոցներ՝ դաստիարակելու համար այնպիսի արժեքներ, ինչպիսին են փոխօգնությունը, դիմացինի կարծիքի հետ հաշվի նստելը, նոր մտքերի ու մոտեցումների առջև բաց լինելը, ուրիշի մտքերը և աշխատանքը գնահատելն ու չգողանալը, ճշտապահ և պատասխանատու թիմի անդամ լինելը, որոշումներ կայացնելիս բարեհոգության և հարուստ տեղեկությունների վրա հիմնվելը։

Նկարագրական գնահատում[խմբագրել]

Դպրոցում գնահատումն իրականացվում է 10 միավորանոց համակարգով։ Սակայն բացի թվանշան տալուց, ուսուցիչների առաջնային խնդիրն է տրամադրել նկարագրական գնահատման հաշվետվություններ, որոնցում մանրամասնորեն անդրադարձ է կատարվում աշակերտի ուժեղ և թույլ կողմերի, թեմաների իմացության մակարդակի, նախկին գիտելիքները լրացնելու ձգտման և առարկայի լիարժեք ընկալմանը խոչընդոտող սոցիալական ու անձնային խնդիրների վրա։ Թվանշանից բացի, առավել կարևորվում է ծնողին փոխանցել այնպիսի տեղեկույթ, որը կօգնի նրան երեխայի՝ դպրոցից դուրս աշխատանքները, ուսմանն ուղղված ժամանակն ու ջանքերը առավել արդյունավետորեն կազմակերպելուն։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]