Ամֆիբոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amphibolite-micro.jpg

Ամֆիբոլիտ (հուն.՝ amphibolos կասկածելի, անորոշ), փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում ամֆիբոլ, հոռնբլենդ և պլագիոկլազ միներալներից։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ մուգ կանաչից սև։ Տարածված է Ծաղկունյաց բյուրեղային զանգվածում (Հանքավան և Արզական գետերի մոտ), Ապարանի շրջակայքում, Սևան-Ամասիայի օֆիոլիթներում և Հարավային Զանգեզուրում (Շվանիձոր և Նռնաձոր գետերի մոտ)։ Ապարանի և Արզականի ամֆիբոլիտները պարունակում են տիտանի հումք՝ ռուտիլ միներալ։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png