Ամերիկյան բալետի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան բալետի թատրոն

Ամերիկյան բալետի թատրոն
Տնօրեն Ռեյչել Մուր
Գտնվելու վայրը Նյու Յորք, ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ 1956թ
Նախկին անվանումներ Մորդկինի թատրոն, Բալետի թատրոն
Գեղարվեստական ղեկավար Քևին ՄակՔենզի

Ամերիկյան բալետի թատրոնը (անգլ.՝ American Ballet Theatre) գտնվում է Նյու Յորք քաղաքում, 20-րդ դարի գլխավոր բալետային կենտրոններից էր և դեռևս շարունակում է մնալ աշխարհի առաջատար պարային թատրոննեից մեկը։ Լոնդոնյան «The Observer» թերթի լրագրողը նշում է, որ «Ամերիկյան բալետի թատրոնը» Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի բալետի թատրոնների հետ միասին հանդիսանում են «մեծ դասական թատերախմբեր, որոնք այսօր սահմանում են ամերիկյան ոճը համաշխարհային բեմում»։ [1] Թատրոնում գործում են 3 մակարդակի պարողներ՝ բալետախումբ (կորդեբալետ) [2], մենակատարներ [3], և առաջատար պարող [4], գործում է նաև այլ խումբ, որը նախկինում հայտնի էր որպես Ամերիկյան բալետի թատրոնի ստուդիա [5]

Թատրոնի պատմությունը[խմբագրել]

Միխայիլ Մորդկինը՝ Բոլշոյ բալետի նախկին պարողը, ռուսական հեղափոխության ընթացքում տեղափոխվեց արևմուտք և 1924թ հաստատվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մորդկինն առաջինն էր, ով բեմադրեց «Կարապի լիճը» 1924թ ԱՄՆ-ում։ 1937թ նա ստեղծեց «Մորդկին բալետ»-ը՝ Լյուսիա Չեյզի՝ իր ուսանողուհու հետ, ով դարձավ թատրոնի առաջատար պարուհին։ 1939թ նախկին հոլիվուդյան ագենտ Ռիչարդ Փլեզանթը ժամանեց Նյու Յորք որպեսզի ղեկավարի թատրոնը։ 1939թ ամռանը Չեյզը և Փլեզանթը մեծ գաղափարներ առաջ քաշեցին, թե ինչպես թատրոնը դարձնեն լիարժեք բալետային թատրոն։ Ավելի ուշ Մորդկինը հեռացավ թատրոնից՝ զգալով իրեն միայնակ այնտեղ։

Չեյզը սկսեց զարգացնել թատրոնի խաղացանկը լիամետրաժ բալետներով մինչև 1945թ Օլիվեր Սմիթը միացավ թատրոնին և Չեյզի հետ դարձավ թատրոնի համաղեկավարը։ 1957թ թատրոնը կոչվեց «Ամերիկյան բալետի թատրոն», շարունակեց կենտրոնանալ դասական բալետային ներկայացումների վրա, սակայն ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ։ 1960-1970-ական թվականներին թատրոնի ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավվեց մասնավոր ֆինանսավորման շնորհիվ։ 1960թ թատրոնը դարձավ առաջին ամերիկյան բալետային խումբը, ում հրավիրեցին ԽՍՀՄ։

1977թ թատրոնը բացեց առաջին խաղաշրջանը Մետրոպոլիտեն օպերայի բեմում։ 1980թ Միխայիլ Բարիշնիկովը դարձավ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Բարիշնիկովին փոխարինեցին Ջեյն Հերմանը և Օլիվեր Սմիթը 1989թ, ովքեր մնացին իրենց պաշտոններում մինչև 1992թ, երբ այդ պաշտոնը ստանձնեց Կևին Մակկենզին։ Նա 2004թ հիմնեց Ժակլին Քենեդի Օնասիսի դպրոցը և որպես պարուսույց նշանակեց Ալեքսեյ Ռատմանսկուն։

Թատրոնը կազմավորվել է 1937թ որպես Միխայիլ Մորդկինի բալետ, այնուհետև վերակազմավորվել է 1940թ նոր անվամբ՝ որպես բալետի թատրոն։ 40 տարի շարունակ թատրոնը ղեկավարել է Լյուսիա Չեյզը՝ աշխատելով բազմաթիվ պարուսույցների և բալետի վարպետների հետ։ 1956թ թատրոնը անվանվեց «Ամերիկյան բալետի թատրոն» և մինչ այժմ գործում է այդ անվանումով։ Թատրոնը հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայի բեմում։ 1960թ թատրոնը դարձավ առաջին ամերիկյան բալետային խումբը, ում հրավիրեցին ԽՍՀՄ։

Աղբյուրներ[խմբագրել]

Ссылки Հղումներ[խմբագրել]