Ամեոբաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեոբաներ
Ամեոբաներ
Սովորական ամեոբա
Գիտական դասակարգում
Թագավորություն Նախակենդանիներ
Տիպ Ամեոբոզոա
Դաս Արմատոտանիներ
Ենթադաս Սարկոդայիններ
Կարգ Ամեոբաներ
Ընտանիք Amoebidae
Ցեղ Ամեոբա
Լատիներեն անվանում
Amoeba
Ehrenberg, 1930

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 43853
NCBI 5774
EOL 62527

Ամեոբաներ (լատ.՝ Amoebina), արմատոտանիների դասի միաբջիջ կենդանիների կարգ։

Ամեոբայի կենսակերպը, կառուցվածքը և շարժումը[խմբագրել]

Սովորաբար մանրադիտակային չափի (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։ Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբա բառը առաջացել է հունարեն αμοιβή բառից, որը նշանակում է փոփոխվող։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։ Ամեոբայի մարմինը կազմված է կիսահեղուկ ցիտոպլազմայից, որի ներսում տեղավորված է նրա ոչ մեծ բշտիկաձև կորիզը, այսինքն՝ նա միաբջիջ է, բայց այդ բջիջը ինքնուրույն կյանք վարող ամբողջական օրգանիզմ է։ Ցիտոպլազման գտնվում է մշտական շարժման մեջ։ Եթե ցիտոպլազմայի հոսքը ուղղվում է մակերևույթի որևէ կետին, նրա մարմինը այդ նույն կետում արտափքվում է։ Այն չափերով մեծանում է, դառնում մարմնի ելուստ՝ կեղծ ոտք, նրա մեջ ներհոսում է ցիտոպլազման և այդ եղանակով ամեոբան տեղաշարժվում է։ Ամեոբան և մյուս նախակենդանիները, որոնք ընդունակ են կեղծ ոտքեր առաջացնելու, պատկանում են արմատոտանիների դասին։ Այդ անունը նրանք ստացել են արտաքին այն նմանության համար, որ կա նրանց կեղծ ոտքերի և բույսերի արմատների միջև։

Սննդառությունը[խմբագրել]

Միաժամանակ կարող են առաջանալ ամեոբայի մի քանի կեղծ ոտքեր, որոնցով նա շրջապատում է սնունդը՝ բակտերիաներ, ջրիմուռներ, այլ նախակենդանիներ։ Որսը ներառվում է ցիտոպլազմայի մեջ և նրա շուրջը ցիտոպլազմայից արտադրվում է մարսողական հյութ։ Առաջանում է բշտիկ՝ մարսողության վակուլ։

Մարսողական հյութը լուծվում է սննդի բաղադրության մեջ մտնող նյութերի մի մասը և մարսում դրանք։ Լուծված վիճակում սննդանյութերը վակոուլից ներծծվում են ցիտոպլազմայի մեջ և օգտագործվում ամեոբայի մարմնի կառուցման համար։ Չլուծված մնացորդները դուրս են ընկնում ամեոբայի մարմնի յուրաքանչյուր մասից։

Շնչառությունը[խմբագրել]

Մնվում են բակտերիաներով, մանր ջրիմուռներով, նախակենդանիներով։

Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։ Դրա հետևանքով արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար։ Միաժամանակ ցիտոպլազմայում կուտակվում են ամեոբայի համար վնասակար ածխաթթու գազ և այլ նյութեր։

Ամեոբայի անատոմիան

Կենսագործունեության վնասակար նյութերի և ավելորդ ջրի արտաթորումը[խմբագրել]

Վնասակար նյութերը ամեոբայի օրգանիզմից հեռանում են նրա մարմնի մակերևույթով, ինչպես նաև հատուկ բշտիկի՝ կծկուն վակոուլի միջոցով։ Ամեոբային շրջապատող ջուրը շարունակ ներծծվում է ցիտոպլազմայի մեջ, ջրիկացնելով այն։ Ածխաթթու գազով և վնասակար նյութերով լուծված ավելորդ ջուրը աստիճանաբար լցվում է վակուոլը։ Ժամանակ առ ժամանակ վակուոլի պարունակությունը ցայտում է դուրս։

Այսպիսով, շրջապատող միջավայրից ամեոբայի օրգանիզմի մեջ են մտնում սնունդ, ջուր, թթվածին։ Ամեոբայի կենսագործունեության հետևանքով դրանք փոփոխվում են։ Մարսված սնունդը նյութ է ծառայում ամեոբայի մարմնի կառուցման համար։ Ավելի վաղ յուրացված նյութերը թթվածնի ազդեցությամբ մասամբ տարրալուծվում են ավելի պարզ նյութերի։ Այդ դեպքում արտադրվում է էներգիա, որն անհրաժեշտ է շարժման և մարսողության համար։ Առաջացած ածխաթթու գազ և ամեոբայի համար վնասակար այլ նյութեր դուրս են գալիս մարմնից։ Կատարվում է նյութափոխանակություն։ Ոչ միայն ամեոբան, այլև մյուս բոլոր կենդանի օրգանիզմները չեն կարող գոյություն ունենալ առանց նյութափոխանակության, ինչպես իր մարմնի ներսում, այնպես էլ շրջապատող միջավայրի հետ։

Բազմացումը[խմբագրել]

Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհով՝ կիսվելով։

Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, լայնակի ակոսիկով բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Այնուհետև ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։ Կծկուն վակուոլը մնում է նրանցից մեկի մեջ, իսկ մյուսի մեջ առաջանում է նորը։ Այսպիսով, ամեոբան բազմանում է երկու մասի կիսվելով։ Օրվա ընթացքում կիսվելը կարող է կրկնվել մի քանի անգամ։

Ցիստան[խմբագրել]

Անբարենպաստ (ջրի ջերմություն, սննդանյութի անբավարարություն) պայմաններում դառնում են գնդաձև և պատենավորվում ամուր թաղանթով (ցիստով)։ Բարենպաստ պայմաններում այդ թաղանթը քայքայվում է, և ամեոբաները դուրս են գալիս։

Ամեոբայի սնվելը և բազմանալը կատարվում է ամբողջ ամռան ընթացքում։ Աշնան ցրտերն սկսվելիս ամեոբան դադարում է սնվելուց, մարմինը կլորանում է, նրա մակերեսին առաջանում է ամուր պաշտպանական թաղանթ՝ ցիստա։ Նույնը տեղի է ունենում, երբ չորանում է լճակը, որտեղ ապրում են ամեոբաները։ Ցիստավորված ամեոբան դիմանում է իր կյանքի համար անբարենպաստ պայմաններին։ Բարենպաստ պայմաններին ամեոբան դուրս է գալիս ցիստայի թաղանթից։ Նա արձակում է կեղծ ոտքեր, սկսում է սնվել և բազմանալ։ Քամու ցրած ցիստաները նպաստում են ամեոբայի տարաբնակմանը։

Դիզենթերիայի ամեոբա[խմբագրել]

Ապրում են առավելապես քաղցրահամ ջրերում, երբեմն՝ նաև ծովերում, խոնավ հողի և ավազի մեջ։ Entamoebidae ընտանիքն ընդգրկում է բացառապես մակաբույծ տեսակներ, որոնցից Entamoeba histolitica-ն մարդու աղիքային վարակիչ հիվանդության՝ ամեոբային դիզենտերիայի հարուցիչ է։

Բացի սովորական ամեոբայից, հայտնի են նաև ամեոբաների մի քանի այլ տեսակներ։ Դիզենթերիայի ամեոբան արտաքինով նման է սովորական ամեոբային, բայց նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ ոտքերով։ Կեղտոտված ջուր խմելիս դիզենթերիայի ամեոբաներն ընկնում են մարդու աղիքների մեջ, արագ բազմանում, թափանցում աղիքների պատերի մեջ և այնտեղ առաջացնում խոցեր։ Այդ ամեոբաները սնվում են աղիքի քայքայված մասերով ու արյունով, առաջացնելով ամեոբային դիզենթերիա լուրջ հիվանդությունը։