Ամենափրկիչ խաչքար (Մայր Աթոռ)
Ամենափրկիչ խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում՝ ժամացույցի աշտարակի հարևանությամբ։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է եղել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 25 կմ արևելյան ուղղությամբ հեռու գտնվող Ջղինգյոլ գյուղատեղիում։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում՝ ժամացույցի աշտարակի հարևանությամբ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Մամիկոնի հորն ու մորն։ |
Խաչագործ | Խաչքագործն հավանաբար Վահրամն է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուներն են Գրիգորն ու Մամքանան։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1279 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը հարուստ է քանդակներով։ Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում՝ Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը, իսկ պատվանդանին պատկերված է ձին հեծած Գրիգոր իշխանը` առյուծին խոցելիս։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
Amenaprkich khatchkar in Etchmiadzin Վիքիպահեստում |
Ամենափրկիչ խաչքար, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում՝ ժամացույցի աշտարակի հարևանությամբ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.9)[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի խաչքարերի շարքում` ժամացույցի աշտարակի հարևանությամբ։ Կանգնեցված է պատվանդանին։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 25 կմ արևելյան ուղղությամբ հեռու գտնվող Ջղինգյոլ գյուղատեղիից։
Քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում` Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը, իսկ պատվանդանին պատկերված է ձին հեծած Գրիգոր իշխանը` առյուծին խոցելիս։ Համբարձման տեսարանը բացակայում է։ Ետնախորքի բուսական մշակումը, որը կազմված է արմավի ու շուշանի մոտիվների միախառնումով, շատ ավելի մանրամասն է ու համաչափ, քան Հաղպատի Ամենափրկիչ խաչքարինը։ Գողգոթան յոթակամար է, կենտրոնական կամարում Ադամի գլուխն իր չափերով անհամեմատ փոքր է մնացած բոլոր կերպարների գլուխխներից[2]։
Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարը հարուստ է վիմական արձանագրություններով[3][4].
Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քիվին՝ ելնդագիր, 2 տող.
- ՏՐ ԱԾ ՈՂՈՐՄԻ ՊԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՈՅ ԵՒ
- ՄԱՄՔԱՆԱ` ՀԱՒՐ ԵՒ ՄԱՒՐ ՄԱՄԻԿՈՆԻՆ։
Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել են Գրիգորն ու Մամքանան, ի հիշատակ Մամիկոնի հորն ու մորն։
Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչի ցուցանակին պիղատոսյան հեգնախոսքերը, ելնդագիր, 2 տող.
- ՍԱՅ Է ԹԱԳ
- ԱՒՈՐ ՀՐԷԻՑ։
Համաձայն արձանագրության վիմագրից, խաչքարը հանդիսանում է թագավորի տապանաքարը։
Արձանագրություն 3[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչեցյալից աջ՝ առասպելական թրչունի մեջքին արեգակն է, 2 տող.
- ԱՐԵԳ
- ԱԿՆ
Արձանագրություն 4[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչեցյալից ձախ՝ առասպելական եղջերուի մեջքին լուսինն է, 2 տող.
- ԼՈՒ
- ՍԻՆ
Արձանագրություն 5[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչաթագին և վերին ուղղահայաց խաչաթևին՝ ելնդատառ, 2 տող.
- ԱՋ ՏՆ
- ՀՈԳ
- Ի ԱՅ
Արձանագրություն 6[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչի վերին ուղղահայաց խաչաթևին՝ փորագիր, 1 տող.
- ՅՍ ՔՍ
Արձանագրություն 7[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչի հորիզոնական խաչաթևին՝ փորագիր, 2 տող.
- ՁԵՌՔ, ՈՐ ԶԵՐԿԻՆՍ ԱՐԱՐԻՆ Տ
- ԱՐԱԾԵՑԵՐ Ի ԽԱՉԻՍ
Արձանագրություն 8[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչից իջեցվելիք Տիրոջը գրկելու պատրաստ Արեմաթացու և ունելիով գամը քաշող հավատավորի լուսապսակներին, փորագիր, 1 տող.
- ՅՈՎՍԷՓ, [ՆԻԿՈԴԻՄ]ՈՍ
Արձանագրություն 9[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչեցյալի ոտքերի տակ, փորա գիր, 9 տող.
- ՍԲ ԵՒ
- ՀԶԱՒՐ
- ՍԲ ԵՒ ԱՆ
- ՄԱՀ, ՈՐ
- Խ[Ա]ՉԵՑ
- ԱՐ, ՈՂ
- ՈՐՄԵԱՅ ՊԱՐ
- ՈՆ ՄԱՄԻԿՈՆ
- ԻՆ
Արձանագրություն 10[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատվանդանին, փորագիր, 2 տող.
- [ԵՍ]` ՄԱՄԻԿՈՆ Ծ[ԱՌԱՅ], ԿԱՆԿՆԵ
- ՑԻ ԶԱՄԵՆԱՓՐԿԻՉՍ Ի ԲԱՐԷ[ԽԱՒՍ]
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչքարը կոտրված վիճակում 1968 թվականին Վաղարշապատ է բերել Ս. Բարխուդարյանը[3]։
- Խաչքարն իր քանդակային մոտիվներով նման է Հաղպատի և Դսեղի «Ամենափրկիչ» խաչքարերի հետ։ Չի բացառվում, որ դրանք միևնույն վարպետի գործն են։ Դսեղի «Ամենափրկիչ» խաչքարի պատվանդանի վերին աստիճանի հյուսիսային ճակատին փորագրված է հետևյալը. «ՎԱՐՀԱՄ ՅԻՇԵՑԷՔ»։ Վահրամը խաչքարագործն է, որին մասնագետներն վերագրում են նաև Վաղարշապատում գտնվող հիշյալ խաչքարը[3][5]։
- Խաչքարի այն բեկորը, որի վրա փորագրված է եղել խաչքարի կերտման տարեթիվը` ԹՎԻՆ ՉԻԸ (1279), չի բերվել Մայր Աթոռ[3][6]։
- Խաչքարի կազմողը հավանաբար Վահրամն է[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջմիածնի Մայր Տաճար
- Ամենափրկիչ խաչքար (Հաղպատ)
- Մարցի Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ)
- Հայրապետի և Հրէպէկայի խաչքար (Սևանավանք)
- Ովանես իրիցի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հ. Լ. Պետրոսյան, Խաչքարեր, էջ 187-189
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Գարեգին արք. Յովսեփիանց, Հաւուց Թառի Ամենափրկիչը, էջ 69-70
- ↑ ԴՀՎ, պրակ IX, էջ 394, արձանագրություն 871
- ↑ Գարեգին արք. Յովսեփիանց, Հաւուց Թառի Ամենափրկիչը, էջ 70