Ամենափրկիչ խաչքար (Հաղպատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղպատի վանքի Ամենափրկիչ խաչքար
Հաղպատի վանքի Ամենափրկիչ խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԼոռու մարզի Հաղպատ գյուղի հարավ արևելյան եզրին՝ Հաղպատի վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է Հաղպատի վանական համալիրի փոքր գավթում, Սուրբ Նշան եկեղեցու մուտքի մոտ։
Ներկա տեղադրությունԼոռու մարզի Հաղպատ գյուղի հարավ արևելյան եզրին՝ Հաղպատի վանական համալիրի փոքր գավթում, Սուրբ Նշան եկեղեցու մուտքի մոտ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՊատվիրողԴոփյան Հովհաննես եպիսկոպոս։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1273 թվական
Երկարություն1.08 մետր
Բարձրություն2.17 մետր
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը հարուստ է քանդակներով։ Արևն ու լուսինը պատկերված են համապատասխանաբար արծվի և ցուլի մեջքին, խաչյալ Քրիստոսի և խաչի երկու կողմում կանգնած են Մարիամ Աստվածածինն ու Հովհաննես ավետարանիչը, ներքևում` Հովսեփ Արեմաթացին և Նիկոդիմոսը։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳավիթ Սբ. Նշան եկեղեցու
 Amenaprkich khatchkar in Haghpat‎ Վիքիպահեստում

Ամենափրկիչ խաչքար, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավ արևելյան եզրին՝ Հաղպատի վանական համալիրում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[1]։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (7.60/33.4.1)[2]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատի վանական համալիրի փոքր գավթում, Սուրբ Նշան եկեղեցու մուտքի մոտ։ Կանգնեցված է պատվանդանին՝ երեսով դեպի արևմուտք։

Քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենափրկիչ խաչքար
Ամենափրկիչ խաչքարի քիվի քանդակները

Խմբաքանդակի կենտրոնը խաչեցյալի պատկերն է, մակերևույթից մի քիչ դուրս ընկած, բայց ոչ մարմնավորված, այլ հարթ, ձեռքերը գամված են, թևերը քիչ ճկված և գլուխ թեքված է դեպի աջ։ Մազերը ալիքաձև, գանգուր, երկու խոպոպիկներով իջնում է ձախ ուսի վրա, թուխ ներկված մորուքը բոլորակ խուզված տեսք ունի։ Ամոթանքի ծածկույթը, որ իջնում է մինչ ոտները, գորշ է։ Ոտները մեխված են իրար հակառակ ուղղությամբ, կրունկները իրար կողքի։ Խաչը ներքևի հատվածում հենված է պատվանդանի, որի վրա գրված է «սբ աստուած» և Գողգոթայի բլուրը պատկերող կիսաշրջանի վրա։ Վերջինիս տակ եռամասնյա կամար է և վերին ճակատի կամարի տակ Ադամի գլուխն է, կամարների դաշտը զարդարված է արմավենիկներով։ Խաչի վերին և հորիզոնական թևերը խաչաձև վերջավորությու ունեն։

Խաչի հորիզոնական թևերի տակ կանգնած են՝ աջից Մարիամը, ձախից՝ Հովհաննեսը։ Մարիամը ձախ ձեռքը դրել է կրծքին, իսկ աջն առաջ մեկնել, երեսը քիչ վեր է, աչքերը դեպի հեռուն սևեռած և ոչ դեպի որդին։ Քիթը կոտրած է։ Գլխի լաչակը ճկատին և ուսերի վրա ալքերով, իսկ կրկնոցը ուսերի վրայից առաջին մասում իջնում է մինչև ծնկները, ետևից ավելի երկար և վերից վար ծալքավորված։ Ամբողջ ֆիգուրը մակերևույթից դուս է ընկած, բայց ոչ մարմնավորված այլ հարթաքանդակ։ Հովհաննեսը մի ձեռքը ծնկին, մյուսը կրծքին, թվում է փաթույթ բռնած. մորուքը և բերանմի հատվածը քիչ վնասված է։ Հովհաննեսի հագին երկար պաեգոտ է, վրայից տունիկա ձգած։ Մարիամից ցած խաչի խաչի պատվանդանի մոտ կանգնած է Հովսեփ Արեմաթեցին, գոտևորված պարեգոտով, գոտիները կախված են։ Մյուս կողմից ծնկի է եկել Նիկոդիմոսը, ձեռքում ունելիք, որով ցանկանում է հանել մեխերը։ Նիկոդիմոսի մորուքը երկար է և ներկված, իսկ Հովսեփին՝ բոլորակ ու կտրած։

Խաչի հորիզոնական թևերից ցած, խաչքարի երկու կեղքերի վրա վերից վար ֆիգուրներ կան, ձեռքերը բաց, աղոթողի դիրքով. Դրանք 12 առաքյալնեն են, կեցվածքի և դեմքերի տարբեր ձևերով ու արտահայտություններով։

Խաչի հորիզոնական թևերից վեր, աջից ճառագայթներով սկավառակի մեձ արեգակ, իսկ ձախից լուսին, նրան տակ մի մի քառաթև քերովբե իսկ կողմերից մի կանգնած ֆիգուր, ձեռքներն իրար մոտ, ձեռքրը իրար մոտ, ինչպես առաքյալներին էր, դեմքերը նայողին դարձած։ Զգեստենրը ներկած են եղել, բայց ժամանակի ընթացում խունացել են։ Ձախ ֆիգուրի տոգան կարմրավուն է, մորուքը քիչ թուխ։ Դրանք ավետարանիչների կերպարնեն են։ Խաչելության ամբողջ մակերևույթը, ֆիգուրներից զատ, զարդարված են արմավենիկների ու բուսկան մոտիվներով։

Խաչելության պատկերագրության գլխին դրված է մի առանձին քար, որը վերևը քիվով ճակատն է կազմում, որտեղ և փորագրված է «համբարձաւ ած» և այլն, սաղմոսի խոսքերը, իսկ մնացած մասը գոգաձև է և պատկերաքանդակներով ծախծկված։ Կենտրոնում բոլորակ և խոր սկավառակի մեջ Ամենակալի անդրին է, աջով խաչքկնքում է և ձախով փաթույթ բռնած, մազերը ոլորուն է, գանգուր, իսկ մորուքը կլոր, իսկ վրան ձգված է ծալքավոր հարուստ ծիրանի։ Սկավառակը բռնել են երկու ծնկաչոք հրեշտակ, աջից և ձախից. Քանդակագործը չի կարողացել մարմնավորել ծնկներից ցած ծալած ոտքերը, կարծես փափոկ շոր լինի ծալած։ Հրեշտակների երկար պարեգոտի ծալքերը վերից վար շարունակվում են չոքած մասերում. Նրանք դեմքները դարձրել են դեպի կողքերից կանգնած ֆիգուրները, որը խաչագլուխ գավազան ունի ձեռքերին։ Այդ ֆիգուրները նիմբայով են, աջով գավազան են բռնել, ձախը բարձրացել դեպի համբարձող Տերը։ Նրանք հագել են երկար, մինչև ոտքերը հասնող պարեգոտ գոտևորված աթով, վերնազգեստի փեշերը փողփոխում են քամուց, սրանք թերևս առաքյալների ներկայացուցիչներ են, երեսները դեպի նայողները դարձրած, որպես վկա կատարված իրողության՝ համբարձման[3][4]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը հարուստ է վիմական արձանագրություններով[5][6].

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին՝ ելնդագիր, 14 տող.

  1. Ի ԹՎԻՍ :ՉԼԴ: (1285):
  2. ԿԱՆԳՆԵՑԱՒ ԽԱՅՉԱ Ի ՆԵՂ և Ի ԴԱ
  3. ՌՆ ԺԱՄԱՆԱԿԻՍ ԹԱԹԱՐԻ, Ի ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵ[ԱՆ]
  4. ԴԵՄԵՏՐԻ, ՈՐԴՈՅ ԴԱՒԹԻ, Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵ[ԱՆ] ՏՆ
  5. ՅՈՀԱՆԻԱԻ. ԹՈՌՆ ԴԱՒՓԻՆ։ ԵԱ' ԹՈՄԱ ՔԱՀԱՆ
  6. Ա և. ԵՂԲԱՅՐ ԻՄ ՏԻՐԱՑՈՒ, ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԱՄԵՆԱՓՐԿ
  7. ԻՉ ՅԻՇԱՏԱԿ ՀԱՒՐ ՄԵՐՈ ԳՐԻԳՈՐ ՔԱՀԱՆԱՒ և ՄԱՒՐ ՄԵՐՈ
  8. ՍԻԹԻ, և ԲԱՆՈՒՇԱՀԻ և ՔՎԵՐԱՑ ՄԵՐՈՑ ՏԻՐԱՆՑԻՆ
  9. և ՏԻՐԱՄԱՒՐՆ և ՏԻԿՆԱՆՑԻՆ և ՓԵԱԱՅ
  10. [ՄԵ]ՐՈՑ ԱՆՊԱՏՃԱՈ ՔԱՀԱՆԱԻՑ ԽԱՅՉԱՏՐՈ և Ս[ԱՐԳ]
  11. [Ս]Ի և ՄԱՐԳԱՐԻՆ։ ՈՎ Ա[ԱՏՈՒԱ]ԾԱՅՍԵՐՔ. ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳ[ԷՔ]
  12. [Զ]ՄԵՂՈՒՑԵ[Ա]ԼՔՍ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՍ և ԱԾ[ԶՁ]
  13. [ԵԶ]ՅԻՇԷ։ ԱՄԷՆ։ ՏՐ ԱԾ ՈՂՈՐՄԻ ՏԻՐԱՑՈՒԻՆ և
  14. ՏԻՐՈՒՀՈՅ ՆՈՐԱՅ' ՆԱՆԱԻՆ։ ԱՄԷՆ։

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչի ցուցանակին Պիղատոսյան հեգնախոսքերը, ելնդագիր, 2 տող.

  1. ՍԱՅ Է ԹԱԳ
  2. ԱՒՈՐ ՀՐԷԻՑ։

Համաձայն արձանագրության վիմագրից, խաչքարը հանդիսանում է թագավորի տապանաքարը։

Արձանագրություն 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչեցյալից աջ՝ առասպելական թրչունի մեջքին շրջանաձև լուսատուների մոտ ելնդատառով 1 տող վիմական արձանագրություն.

  1. ԱՐ[ԵԳ]

Արձանագրություն 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչեցյալից ձախ՝ առասպելական եղջերուի մեջքին շրջանաձև լուսատուների մոտ ելնդատառով 1 տող վիմական արձանագրություն.

  1. Լ[ՈՒՍԻՆ]

Արձանագրություն 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնդատառ փորագրությամբ խաչաթագին և վերին ուղղահայաց խաչաթևին՝ Աստծո ձեռքի մոտ և աղավնակերպին կից, 3 տող վիմական արձանագրություն.

  1. ԱՋ Տ[ԵԱՌ]Ն
  2. ՀՈԳԻ
  3. ԱՅ

Արձանագրություն 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրոջ աջը համբուրող Մարիամի լուսապսակին, փորագիր, 1 տող.

  1. Ա[ՍՏՈՒԱ]ԾԱԾԻՆ

Արձանագրություն 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ թևի տակ. սրբապատկերի լուսապսակին, խորագիր, ջարդած, 1 տող.

  1. ՅՈՀ[ԱՆէՍ]։

Արձանագրություն 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ թևի տակ, ներքևում չոքած ֆիգուրի լուսապսակին., 1 տող.

  1. ՆԻԿՈԴԻՄՈՍ

Արձանագրություն 9[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակոթունի տակ, Գողգոթայի կենտրոնական կամարի ներքո գլխաքանդակին մերձ., 1 տող.

  1. ԱԴԱՄ

Արձանագրություն 10[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ աստվածածնից ցած, բուսազարդերին ձուլված խոշոր, ուռուցիկ տառերով, 1 տող.

  1. ՏՐ ԱԾ

Արձանագրություն 11[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչի հորիզոնական թևերին փորագրված է

  1. ՁԵՌՔ ՈՐ ԶԵՐԿԻՆՍ ԱՐԱՐԻՆ ՏԱՐԱԾԵՑԵՐ Ի ԽԱՉԻՍ

Արձանագրություն 12[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչի ստորին թևին, պատվանդանին ու Գողոգոթայի եզրին՝ Երից սրբասացություն աղոթքի սկզբնամասի նմանությամբ.

  1. ՍԲ ԱԾ ԱԲ և ՀԶԱՒՐ ՍԲ և ԱՆՄԱՀ ՈՐ ԽԱՉԵՑԱՐ ՈՂՈՐՄԵԱ ՏՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԻՆ ՍՏԱՑՈՂԻ ՍՄԱ

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչքարն ամբողջովին ներկված է եղել, այսօր էլ լավ դիտելի են կարմիր, նարնջագույն և սպիտակա-մոխրագույն ներկերը։ Մեզ հասած միակ բազմագույն ներկած խաչքարն է[3]։
  • Համաձայն Մխիթար Գոշի՝ ըստ հայրապետ Նեքտառիոսի, երբ Հոցսեփ Արեմաթացին չի կարողանում խաչից իջեցնել տիրոջ մարմինը, քանի որ բևեռներից կայծակներ էին թափվում, ձեռքերը պարզում և աղոթում է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզաւր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»։ և երիցս զայս ասելով՝ իջոյց ի խաչէն և պատեաց և թաղաւ[3][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Centre, UNESCO World Heritage. «Monasteries of Haghpat and Sanahin». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. 3,0 3,1 3,2 Հ. Լ. Պետրոսյան, Խաչքարեր, էջ 187-189
  4. Գարեգին Հովսեփյան, Հաւուց թառի ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արուեստների մէջ, Երուսաղէմ, 1937 թ., էջ 60-68
  5. Դիվան հայ վիմագրության, Պր. 9, Լոռու մարզ / Կազմեցին` Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան ; ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ին-տ. - Երևան։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012
  6. Գարեգին արք. Յովսեփիանց, Հաւուց Թառի Ամենափրկիչը, էջ 69-70
  7. Գոշ, 1996 թվական, էջ 375