Ամբրուազ Թոմա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարլ Լուի Ամբուազ Թոմա (ֆր.՝ Charles Louis Ambroise Thomas;1811թ. օգոստոսի 5, Մեց — 1896թ. փետրվարի 12, Փարիզ), ֆրանսիացի երգահան, օպերաների հեղինակ: Փարիզի երաժշտանոցի տնօրեն (1871-ից մինչև մահ): Առավել հայտնի ստեղծագործություններն են «Մինյոն» (1866) և «Համլետ» (1868) օպերաները: Գրել է նաև «Գնչուհի», «Բեթի», «Փոթորիկ» բալետները, կանտատներ, քայլերգեր, մոտետներ, գործիքային ստեղծագործություններ և այլն: Նրա երաժշտությունը առանձնանում է նրբանկատությամբ, մեղեդայնությամբ, ինչպես նաև նրբաճաշակ գործիքավորմամբ: Թոմայի աշակերտներից է Ժյուլ Մասնեն: