Ամբլիոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբլիոպիա
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունակնաբանություն և optometry?
ՀՄԴ-9368.0
ՀՄԴ-10H53.0
 Amblyopia Վիքիպահեստում

Ամբլիոպիա կամ ծույլ աչք (անգլ.՝ Amblyopia, հուն․՝ ἀμβλύς "amblys" բառից, որը նշանակում է "կույր" և ὤψ ōps, որը նշանակում է "տեսողություն"), ախտաբանական վիճակ, որի ժամանակ աչքը և ուղեղը չեն համագործակցում միմյանց հետ[1]։ Արդյունքում այն բերում է տեսողության նվազման այն աչքում, որը սովորաբար նորմալ է թվում[1]։ Սա երեխաների և երիտասարդների շրջանում մեկ աչքում տեսողության իջեցման ամենահաճախակի պատճառն է[1]։ Ամբլիոպիայի պատճառ կարող է լինել ցանկացած պայման, որը վաղ մանկությունում խանգարում է տեսողության ֆոկուսավորմանը[1][2]։ Այն կարող է լինել տեսողության վատ շտկման, աստիգմատիզմի դեպքում, երբ ֆոկուսացումը դժվարացած է, մեկ աչքն ավելի կարճատես է կամ հեռատես քան մյուսը և ոսպնյակի պղտորման (կատարակտ) առկայության դեպքում։ Հիմնական պատճառի բուժման դեպքում տեսողությունն անմիջապես չի վերականգնվում, քանի որ առաջացման մեխանիզմում ներգրավված է նաև ուղեղը։ Ամբլիոպիան կարող է դժվար հայտնաբերվել, այդ պատճառով խորհուրդ է տրվում տեսողության ստուգում չորսից հինգ տարեկան երեխաների շրջանում[2][3]։ Վաղ ախտորոշումը բարելավվում է բուժման արդյունքները[4]։ Որոշ երեխաների մոտ ակնոցների կրումը կարող է լինել միակ բուժումը[4][5]։ Եթե սա բավարար չէ, բուժուման եղանակն է՝ ստիպել երեխային օգտագործել թույլ աչքը[1]։ Սա արվում է, օգտագործելով վիրակապ (ակնակապ) կամ ատրոպինի տեղային կաթիլների օգտագործում ուժեղ աչքում։ Առանց բուժման, ամբլիոպիան սովորաբար պահպանվում է չափահաս տարիքում[1]։ Չափահասների մոտ բուժման արդյունավետության մասին ապացույցները քիչ են[1]։

Ամբլիոպիան սկսվում է հինգ տարեկանում[4]։ Չափահասների մոտ այս խանգարումը հանդիպում է պոպուլյացիայում 1-5% դեպքերում[6]։ Չնայած բուժումը բարելավում է տեսողությունը, այն սովորաբար չի վերականգնում ախտահարված աչքը[4]։

Ամբլիոպիան առաջին անգամ նկարագրվել է 1600-ական թվականներին[7]։ Բարդությունները թույլ չեն տալիս մարդկանց աշխատել օդաչու կամ ոստիկան[4][8]։

Ախտանշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիա ունեցողներից շատերը, հատկապես նրանք, ում մոտ առկա է ամբլիոպայի միայն թույլ տեսակը, չեն կասկածում, որ ունեն տվյալ խնդիրը, մինչև ավելի ուշ տարիքում հետազոտվելը, քանի որ ուժեղ աչքի տեսողությունը նորմալ է եղել և ապահովել է տեսողությունը։ Մարդիկ սովորաբար ունեն թույլ բինօկուլյար տեսողություն, քանի որ, այն պահանջում է երկու աչքերի համագործակցված աշխատանք։ Ամբլիոպիայով հիվանդները հետագայում վնասված աչքում կարող են ունենալ թույլ պատկերի ընկալողունակություն, թույլ տեսողության սրություն և ցածր կոնտրաստային տեսողության զգայունություն և շարժման ընկալում[9]։

Ամբլիոպիան բնութագրվում է մի քանի ֆունկցիոնալ խանգարումներով տարածական տեսողության մեջ, ներառյալ տեսողության սրության իջեցում, կոնտրաստային զգայունության ֆունկցիայի և դետալային սրություն, ինչպես նաև տարածական աղավաղում, ոչ նորմալ տարածական փոխազդեցություններ և ուրվագծի խեղաթյուրված ընկալում։ Բացի այդ, ամբլիոպիայով անձինք տառապում են բինօկուլյար խանգարումներով, ինչպիսին են` տարածական ընկալումը (անգլ.՝ stereoscopic acuity) և ոչ նորմալ բինօկուլյար ընկալումը[10]։ Նաև առկա է խտացման ֆենոմեն։ Այս խանգարումները սովորաբար բնորոշ են ամբլիոպիկ աչքին։ Սակայն «ավելի լավ» աչքում հարկլինիկական խանգարումներ ևս հայտնաբերված են[11]։

Մարդիկ, ովքեր ունեն ամբլիոպիա, ունեն նաև բինօկուլյար տեսողության հետ կապված խնդիրներ, ինչպիսին է սահմանափակ ստերեոսկոպիկ խորության ընկալումը և սովորաբար եռաչափ նկարները թաքնված ստերիոսկոպիկ էկրանին տեսնելու դժվարություններ, ինչպիսին է ավտոստերեոգրամը[12]։ Այնուամենայնիվ Խորության ընկալման մոնօկուլյար նշաններից՝ չափը, հեռանկարը, պարալաքսը մնում են նորմալ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիան ունի երեք հիմնական պատճառ.

Շլությունով պայմանավորված ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլությունը, որը երբեմն սխալմամբ անվանում են ծույլ աչք, վիճակ է, որի ժամանակ աչքերը շեղվածություն ունեն[13]։ Շլությունը սովորաբար առաջացնում է նորմալ տեսողություն ունեցող դոմինանտ աչքում (կամ «ընկեր» աչքում, որը նախընտրում է օգտագործել անձը), բայց կարող է բերել ոչ նորմալ տեսողության շեղված կամ ստրաբիզմիկ աչքում, որը հետևանք է ուղեղում երկու աչքերից եկած պատկերների ընկալման տարբերության[14]։

Հասուն տարիքում առաջացած շլությունը սովորաբար բերում է երկտեսության, քանի որ երկու աչքերը չեն ֆիքսում նույն առարկան։ Երեխաների ուղեղը, այնուամենայնիվ, ավելի նեյրոպլաստիկ է, այսպիսով կարող է ավելի հեշտորեն հարմարվել, ճնշելով աչքերից մեկից ստացած պատկերը, վերացնելով երկտեսությունը։ Ուղեղի այս ճկունությունը, այնուամենայնիվ խոչընդոտում է ուղեղի նորմալ զարգացմանը, արդյունքում առաջացնելով ամբլիոպիա։ Վերջին հետազոտությունները նշում են մանկական շլության հիմքում տեսողական կենտրոնի ընդգրկումը[15]։

Շլության ամբլիոպիա ունեցողները հակված են կարդալու ժամանակ աչքի շարժման դեֆիցիտի, նույնիսկ երբ օգտագործում են ոչ ամբլիոպիկ աչքը։ Մասնավորապես, նրանք հակված են նույն հարթության վրա ավելի շատ շարժումներ (անգլ.՝ saccade) կատարելուն, քան նորմալ ստերեոտեսողությամբ մարդիկ, և պետք է նվազեցնեն ընթերցանությունը, հատկապես, մանր տառերով կարդալը[16][17]։

Շլության ամբլիոպիան բուժման մի քանի եղանակներ կան, որոնցից են տեսողական պատկերը ակնոցների միջոցով հստակ դարձնելը կամ դոմինանտ աչքը ակնակապով փակելու միջոցով ամբլիոպիկ աչքի օգտագործումը խթանելը, կամ ատրոպինի կիրառումը։ Սա իրականացվում է կիրառելով ատրոպինի տեղային կաթիլներ՝ ժամանակավորապես պարալիզացնելով ակոմոդացիոն ռեֆլեքսը, բերելով լավ աչքի տեսողության մշուշման։ Այն նաև լայնացնում է բիբը։ Աչքի ուղղումը կարող է կատարվել վիրահատական և ոչ վիրահատական եղանակով, կախված շլության տեսակից և ծանրության աստիճանից[18]։

Ռեֆրակտիվ կամ անիզոմետրոպիկ ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեֆրակտիվ ամբլիոպիան կարող է առաջանալ անիզոմետոպրոպիայից (երկու աչքերի միջև անհամապատասխան ռեֆրակցիա)[19][20]։ Անիզոմետրոպիան առկա է, եթե երկու աչքերի միջև ռեֆրակցիայի ուժի տարբերություն կա։ Աչքը, որն ավելի հստակ պատկեր է ուղարկում ուղեղին, դառնում է դոմինանտ։ Մյուս աչքում պատկերը մշուշոտ է, որը տեսողական համակարգի մի կեսում բերում է ոչ նորմալ զարգացման։ Ռեֆրակտիվ ամբլիոպիան սովորաբար ավելի քիչ ծանր է, քան շլության ամբլիոպիան։

Հաշվի առնելով, որ անիզոմետրոպիայի ակնոցային շտկումը սովորաբար բերում է երկտեսության, խորհուրդ է տրվում կիրառել կոնտակտային լինզաներ։ Ինչպես նաև բուժական միջոց է տեսողության լազերային շտկումը, եթե սովորական մոտեցումները ձախողվել են, անիզեիկոնիա (երկու բբերի միջև չափերի տարբերություն) առկայության կամ համապատասխանության բացակայության, կամ էլ երկուսի առկայության դեպքում[21]։

Հաճախ, ամբլիոպիան համակցված է անիզոմետրոպիայի և շլության հետ։ Որոշ դեպքերում երկու աչքերի միջև տեսողությունը կարող է տարբերվել այնքան, որ մեկ աչքն ունենա երկու անգամ բարձր տեսողություն, երբ մյուսը ամբողջովին կույր է։

Կորուստային և օկլյուզիոն ամբլիոպիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորուստային (անգլ.՝ Deprivation) ամբլիոպիա (ամբլիոպիա նախաանօպսիա, անգլ.՝ ex anopsia) առաջանում է, երբ աչքի օպտիկական միջավայրերը դառնում են անթափանցելի, օրինակ՝ բնածին կատարակտի կամ եղջերաթաղանթի պղտորման դեպքում[22]։ Այս պղտորումները արգելակում են լուսային ճառագայթի ադեկվատ թափանցումը և խանգարում են տեսողական ֆունկցիայի զարգացումը։ Եթե ժամանակին չի բուժվում, ապա ամբլիոպիան կարող է պահպանվել, երբ օպտիկական միջավայրերի անթափանցելիությունը վերացված է։ Երբեմն, կոպերի անկման (պտոզի) կամ այլ խնդրի դեպքում վերին կոպը մեխանիկորեն փակում է երեխայի տեսողությունը, ինչը կարող է արագորեն բերել ամբլիոպիայի։ Օկլյուզիոն ամբլիոպիան կարող է լինել հեմանգիոմայի բարդություն, որը ծածկել է աչքի մի մասը կամ աչքը անբողջությամբ։ Կորուստային և օկլյուզիոն ամբլիոպիայի այլ հնարավոր պատճառներն են՝ պղտորումներ ապակենման մարմնում և աֆակիան՝ ոսպնյանկի բացակայությունը[23]։ Կորուստային ամբլիոպիան կազմում է 3%-ից ավելի քիչ, ամբլիոպիայով տառապող բոլոր անձանց մոտ[23]։

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբլիոպիան զարգացման խնդիր է ուղեղում և ոչ ներքին, օրգանական նյարդաբանական խնդիր ակնագնդում (թեև օրգանական խնդիրները կարող են բերել ամբլիոպիայի, ինչը կարող է շարունակել գոյություն ունենալ անգամ եթե օրգանական խնդիրը լուծվում է բժշկական միջամտությամբ)[24]։ Գլխուղի բաժինը, որը ստանում է պատկերներ վնասված աչքից չի խթանվում ճիշտ ճանապարհով և չի զարգանում մինչև տեսողանան լիարժեք պոտենցիալ։ Սա հաստատվել է ուղեղի անմիջական ուսումնասիրությամբ։ Դեյվիդ Հ. Հուբելը և Թորսթեն Վիզելը և 1981 թվականին ստացելեն Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ իրենց կատարած աշխատանքի համար, որտեղ ցույց է տրված ակնային դոմինանտ սյունակների (նեյրոնների խմբեր են տեսողական կենտրոնում, որոնք հիմնականում պատասխանատու են աջ կամ ձախ աչքի համար) վնասման աստիճանը, իրականացված կատուների վրա բավականին ընկճելով տեսողությունը, այսպես կոչված "ճգնաժամային շրջանում" (անգլ.՝ critical period)։ Ամենամեծ ճգնաժամային շրջանը մարդկանց շրջանում ծննդյան օրվանից մինչև 2 տարեկանն է[25]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին ամբլիոպիկ աչքերի զգայունության շրջանակում տվյալներ համեմատություն, վերահսկված՝ ոչ դոմինանտ աչքերով (գորշ տարածք)։«Զգայունությունը» (y-առանցք) վերաբերվում է նկատելու կապույտ խթանը դեղին ֆոնի վրա։ Զգայունությունը չափվում է դեցիբելով, և համեմատվում է ստանդարտ՝ սպիտակը սպիտակի վրա պերիմետրով, բարձր զգայունությունը խոսում է բարձր կատարողականության մասին։ Սխալների սանդղակը գնահատվում է ±1 ստանդարտ շեղում միջին կարևորության։ Բոլոր ձախ աչքերը հայելային արտացոլվել են հորիզոնական, որպեսզի համեմատվեն աջ աչքերի հետ, խմբերի միջև։ Անգույն զոնաները ուղղահայաց տարված գծերի միջև (էքսցենտրիկությունը +10-+20°) համընկնում է յուրաքանչյուր մասնակցի ֆիզիոլոգիական կույր բծի հետ։

Ամբլիոպիան ախտորոշվում է բացահայտելով ցածր տեսողություն մեկ կամ երկու աչքում, աչքի կառուցվածքային խանգարումներից զատ և բացառելով այլ տեսողական խանգարումները, որոնք կարող են բերել ցածր տեսողության սրություն։ Այն կարող է սահմանվել ինչպես սրության մեջ երկու կամ ավելի գծերի ներակնային տարբերություն (օր. Շնելլենի աղյուսակ), երբ օպտիկական համակարգերը մաքսիմալ շտկված են[26]։ Մանկահասակ երեխաների մոտ դժվար է որոշել տեսողության սրությունը և հնարավոր է գնահատել հետևելով պացիենտի ռեակցիային, երբ մեկ աչքը փակ է և հետևել պացիենտի ունակությանը հետևելու առարկային մեկ աչքով։ Ստերեոթեստը ինպչիսին է ստերեոհետազոտությունը (անգլ.՝ Lang stereotest) հուսալի չէ ամբլիոպիան բացառելու համար։ Անձը ով անցնում է ստերեոհետազոտությունը դժվար թե ունենա շլության ամբլիոպիա, բայց այնուամենայնիվ կարող է ունենալ ռեֆրակտիվ կամ կորուստային ամբլիոպիա[27]։ Առաջարկվել է բինօկուլյար սքանավորումը (ցանցենու երկակի ճառագայթային սքանավորւմ) կարող է ընդունակ լինել բացահայտել, արդեն շատ փոքր երեխաների մոտ, ամբլիոպիան որը կապված է շլության, միկրոշլության կամ նվազած ֆիքսացիոն ունակությունը։ Ամբլիոպիայի վաղ ախտորոշումն ու բուժումը անհրաժեշտ է հասցնելու տեսողության կորուստը մինիմումի։ Ամբլիոպիայի սքրինինգը խորհուրդ է տրվում իրականացնել 3-5 տարեկան անձանց շրջանում[28]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլության կամ անիզոմետրոպիկ ամբլիոպիայի բուժումը ներառում է օպտիկական դեֆիցիտի շտկումը (կրել պահանջվող ակնոցներ) և հաճախ ամբլիոպիկ աչք ստիպողաբար աշխատեցնել, ծածկելով լավ աչքը կամ տեղային ատրոպինի կիրառում լավ աչքում, կամ երկուսը միաժամանակ[13][29]։ Պետք է լավ աչքը գերծածկելուց (անգլ.՝ overpatching) կամ գերպատժելուց (անգլ.՝ overpenalizing) խուսափել, որովհետև սա կարող է բերել այսպես կոչված «հետադարձ ամբլիոպիայի»[18][30]։ Աչքի ծածկելը սովորաբար կատարվում է օրվա ընթացքում 4-6 ժամ։ Բուժումը շաունակվում է այքան մինչև տեսողությունը վերականգնվի։ Չարժե շարունակել ծածկել աչքը ավելի քան 6 ամիս եթե դրական տեղաշարժ չկա[31]։ Ինը տարեկանից բարձր երեխաների և չափահասների բուժումը կարելի է իրականացնել կիրառական ընկալման (անգլ.՝ perceptual learning) ուսուցման միջոցով[32][33]։ Կորուստային ամբլիոպիան բուժվում է վերացնելով անթափանցելիությունը ինչքան հնարավոր է շուտ, այնուհետև լավ աչքը ծածկելով կամ պատժման եղանակով, խթանելով ամբլիոպիկ աչքի աշխատանքը[18]։ Ինչքան վաղ է սկսվում բուժումը, այնքան ավելի հեշտ և արագ է բուժվում և ավելի քիչ է հոգեբանական վնասումը։ Ինպես նաև, հնարավորությունը հասնելու 20/20 տեսողության ավելի մեծ է, եթե բուժումը սկսվում է վաղ[34]։

Մեծահասակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ամենալավ արդյունքների հասնում են, եթե բուժումը սկվում է նախքան 8 տարեկանը,12-ից բարձր տարիքի երեխաները և որոշ չափահասներ, կարող են ունենալ լավացում ախտահարված աչքում։ Երեխաները սկսած 9 տարեկանից մինչև 11 տարեկանը, ովքեր կրում են ակնակապ և իրականացրել են տեսողական վարժություններ (տեսողական թերապիա), չորս անգամ ավելի շատ են ցուցաբերել գծային բարելավում 11 տողանոց դիագրամում, քան նրանք, ովքեր չեն ստացել այդ թերապիան։ 13-17 տարեկան պատանիները նույնպես ունեցել են բարելավվում, բայց ավելի քիչ քան փոքր տարիքի երեխաները։ Միայն թե այս բարելավումները ժամանակավոր են, հատկապես երբ բուժումը շարունակական չի լինում[18][35]։ Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ պերցեպտիվ ուսուցումը կարող է լինել օգտակար չափահասների մոտ[36][37][38]։ Վիրտուալ իրականության համակարգչային խաղերը, որտեղ յուրաքանչյուր աչքը ստանում է վիրտուալ աշխարհի տարբեր ազդակներ, որոնք խաղացողի ուղեղը պետք է համադրի որպեսզի հաջողությամբ խաղա խաղը, ցույց է տվել խոստումնալից լավացում և մոնօկուլյարության և երկտեսության[39][40] դեպքում։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքի երկրների բնակչության 2-5% ունեն ամբլիոպիա[26][41]։ Մեծ Բրիտանիայում ակնաբուժական նշանակումների 90%-ը երեխաների մոտ կապված է ամբլիոպիայի հետ[42]։ Կախված ախտորոշման համար ընտրված չափորոշիչներից, երեխաների 1-4%-ը ունեն ամբլիոպիա[43]։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին կատարված ուսումնասիրությունը[44], լայնորեն տարածված հայտնի ամսագրում[45], ցույց է տվել, որ կրկնակի տրասնկրանիալ մագնիսային խթանումը (անգլ.՝ transcranial magnetic stimulation) կարող է ախտահարված աչքում ժամանակավորապես բարելավել կոնտրաստային զգայունությունը և տարածական ընկալումը մեծահասակների մոտ։ Այս մոտեցումը դեռ գտնվում է ուսումնասիրությունների փուլում[46], և սպասվում է արդյունքների ստուգում այլ հետազոտողների կողմից։ Ինչպես նաև, ենթադրվել է, որ այդպիսի արդյունքների կարելի է հասնել օգտագործելով ուղեղի խթանման այլ եղանակներ[47] ինչպիսին է անոդալ՝ (անգլ.՝ anodal) տրանսկրանիալ միկրոպոլյարիզացիոն խթանում (անգլ.՝ transcranial direct current stimulation)[48]։

2013 թվականին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համընկնող տվյալները ապացույցն են այն բանի, որ չկորելացված երկտեսությունը և նրա հետ կապված մնացորդային դեֆիցիտները խաղում են որոշիչ դեր ամբլիոպիայի ծագման մեջ[49]։ 2013 թ.-ին արված մեկ այլ հետազոտություն[50], որի ժամանակ հայտնի Տետրիս խաղը ձևափոխել են այնպես, որ երկու աչքերը տեսնեն խաղի առանձին բաղադրիչներ,օգտագործելով սա եկել են եզրակացության, որ սա նույնպես կարող է օգնել բուժելու բարդությունները մեծահասակների մոտ[51]։ Բացի այդ առաջարկվել է, որ այս տեսակ բուժական միջոցների արդյունքները կարող են լրացուցիչ ուժեղացվել ուղեղի ոչ ինվազիվ խթանմամբ[47][52]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Facts About Amblyopia». National Eye Institute. 2013 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  2. 2,0 2,1 Schwartz, editor, M. William (2002). The 5-minute pediatric consult (3rd ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 110. ISBN 9780781735391. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Levi, D. (2013). «Linking assumptions in amblyopia». Visual neuroscience. 30 (5–6): 277–287. doi:10.1017/S0952523813000023. PMID 23879956.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Jefferis, JM; Connor, AJ; Clarke, MP (2015 թ․ նոյեմբերի 12). «Amblyopia». BMJ (Clinical research ed.). 351: h5811. doi:10.1136/bmj.h5811. PMID 26563241.
  5. Maconachie, GD; Gottlob, I (2015 թ․ դեկտեմբեր). «The challenges of amblyopia treatment». Biomedical Journal. 38 (6): 510–6. doi:10.1016/j.bj.2015.06.001. PMID 27013450.
  6. Webber, AL; Wood, Joanne (2005). «Amblyopia: Prevalence, Natural History, Functional Effects and Treatment». Clinical and Experimental Optometry. 88 (6): 365–375. doi:10.1111/j.1444-0938.2005.tb05102.x. PMID 16329744. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին.
  7. «Chapter 2 - Visual development in childhood». Visual Impairments and Developmental Disorders: From diagnosis to rehabilitation Mariani Foundation Paediatric Neurology. John Libbey Eurotext. 2016. ISBN 9782742014828. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  8. «Online Etymology Dictionary». www.etymonline.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  9. «Integration of local motion is normal in amblyopia». J. Opt. Soc. Am. A. 23 (5): 986–992. 2006. doi:10.1364/JOSAA.23.000986. PMID 16642175. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  10. Polat U, Ma-Naim T, Belkin M, Sagi D (2004 թ․ ապրիլ). «Improving vision in adult amblyopia by perceptual learning». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 101: 6692–7. doi:10.1073/pnas.0401200101. PMC 404107. PMID 15096608.
  11. Simonis K (2005). «Amblyopia Characterization, Treatment, and Prophylaxis». Survey of Ophthalmolgy. 50 (2): 123–166. doi:10.1016/j.survophthal.2004.12.005.(չաշխատող հղում)
  12. Tyler, C.W. (2004). «Binocular Vision In, Duane's Foundations of Clinical Ophthalmology. Vol. 2, Tasman W., Jaeger E.A. (Eds.), J.B. Lippincott Co.: Philadelphia». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. 13,0 13,1 Wright, Kenneth W.; Spiegel, Peter H.; Thompson, Lisa S. (2006). Handbook of Pediatric Strabismus and Amblyopia. New York, New York: Springer Science+Business Media. ISBN 978-0-387-27924-4.
  14. Levi, D.M. (2006). «Visual processing in amblyopia: human studies». Strabismus. 14 (1): 11–19. doi:10.1080/09273970500536243. PMID 16513566.
  15. Tychsen, Lawrence (2012). «The cause of infantile strabismus lies upstairs in the cerebral cortex, not downstairs in the brainstem». Archives of Ophthalmology. 130 (8): 1060–1061. doi:10.1001/archophthalmol.2012.1481.
  16. Kanonidou E., Gottlob I., Proudlock F.A. The effect of font size on reading performance in strabismic amblyopia: an eye movement investigation, Invest. Ophthalmol. Vis. Sci. 2014 January; Vol. 55, Nr. 1, pp. 451-459, doi:10.1167/iovs.13-13257.
  17. Kanonidou E, Proudlock FA, Gottlob I. Reading strategies in mild to moderate strabismic amblyopia: an eye movement investigation., Invest. Ophthalmol. Vis. Sci. 2010; Vol. 51, Nr. 7, pp. 3502-3508, doi:10.1167/iovs.09-4236.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «The treatment of amblyopia». Strabismus. 14 (1): 37–42. 2006. doi:10.1080/09273970500536227. PMID 16513568. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  19. Robert F. Rutstein; David Corliss (1999 թ․ ապրիլ). «Relationship between Anisometropia, Amblyopia, and Binocularity». Optometry & Vision Science. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին.
  20. David R Weakley Jr. (2001 թ․ հունվար). «The association between nonstrabismic anisometropia, amblyopia, and subnormal binocularity». Ophthalmology. էջեր 163–171. doi:10.1016/s0161-6420(00)00425-5.
  21. William F. Astle; Jamalia Rahmat; April D. Ingram; Peter T. Huang (2007 թ․ դեկտեմբեր). «Laser-assisted subepithelial keratectomy for anisometropic amblyopia in children: Outcomes at 1 year». Journal of Cataract & Refractive Surgery. 33 (12): 2028–2034. doi:10.1016/j.jcrs.2007.07.024.
  22. Angell; Robb, RM; Berson, FG; և այլք: (1981). «Visual prognosis in patients with ruptures in Descemet's membrane due to forceps injuries». Arch Ophthalmol. 99 (12): 2137–9. doi:10.1001/archopht.1981.03930021013004. PMID 7305711. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մարտի 21-ին.
  23. 23,0 23,1 Antonio-Santos A, Vedula SS, Hatt RR, Powell C (2014). «Occlusion for stimulus deprivation amblyopia». Cochrane Database Syst Rev. 2: CD005136. doi:10.1002/14651858.CD005136.pub3. PMC 4260153. PMID 24504975.
  24. «The pattern of visual deficits in amblyopia» (PDF). J Vision. 3 (5): 380–405. 2003. doi:10.1167/3.5.5. PMID 12875634. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  25. Jeffrey Cooper; Rachel Cooper. «All About Strabismus». Optometrists Network. Վերցված է 2008 թ․ մարտի 9-ին.
  26. 26,0 26,1 Wright, W. K. (2006). Handbook of Pediatric Strabismus and Amblyopia. New-York: Springer. էջեր 103–137.
  27. Ulrich Schiefer; Helmut Wilhelm; William Hart (2007 թ․ սեպտեմբերի 11). Clinical Neuro-Ophthalmology: A Practical Guide. Springer Science & Business Media. էջ 16. ISBN 978-3-540-32708-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  28. Grossman, David C.; Curry, Susan J.; Owens, Douglas K.; Barry, Michael J.; Davidson, Karina W.; Doubeni, Chyke A.; Epling, John W.; Kemper, Alex R.; Krist, Alex H.; Kurth, Ann E.; Landefeld, C. Seth; Mangione, Carol M.; Phipps, Maureen G.; Silverstein, Michael; Simon, Melissa A.; Tseng, Chien-Wen (2017 թ․ սեպտեմբերի 5). «Vision Screening in Children Aged 6 Months to 5 Years». JAMA. 318 (9): 836. doi:10.1001/jama.2017.11260.
  29. Coats DK and Paysse EA. Overview of amblyopia UpToDate. Last updated: Sep 25, 2014
  30. Amblyopia NEI Health InformationԱրխիվացված 11 Սեպտեմբեր 2005 Wayback Machine
  31. Emmett T. Cunningham; Paul Riordan-Eva. Vaughan & Asbury's general ophthalmology (18th ed.). McGraw-Hill Medical. ISBN 978-0071634205.
  32. Zhou, Y; և այլք: (2005). «Perceptual Learning Improves Contrast Sensitivity and Visual Acuity in Adults with Anisometropic Amblyopia». Vision Research. 46 (5): 739–50. doi:10.1016/j.visres.2005.07.031. PMID 16153674.
  33. Polat, U; և այլք: (2004). «Improving Vision in Adult Amblyopia by Perceptual Learning». PNAS. 101 (17): 6692–7. doi:10.1073/pnas.0401200101. PMC 404107. PMID 15096608.
  34. Williams, C; Northstone, K; Harrad, K A; Sparrow, J M; Harvey, I; Alspac Study, Team (2002). «Amblyopia treatment outcomes after screening before or at age 3 years: follow up from randomised trial». BMJ. 324 (7353): 1549. doi:10.1136/bmj.324.7353.1549. PMC 116606. PMID 12089090.
  35. Pediatric Eye Disease Investigator Group (2005). «Randomized trial of treatment of amblyopia in children aged 7 to 17 years». Archives of Ophthalmology. 123 (April): 437–447. doi:10.1001/archopht.123.4.437. PMID 15824215.
  36. Polat, U; Polat, Uri; Ma-Naim, Tova; Belkin, Michael; Sagi, Dov (2004 թ․ ապրիլի 27). «Improving vision in adult amblyopia by perceptual learning». PNAS. 101 (17): 6692–6697. doi:10.1073/pnas.0401200101. PMC 404107. PMID 15096608.
  37. Astle, AT; Webb, BS; McGraw, PV (2011 թ․ նոյեմբեր). «Can perceptual learning be used to treat amblyopia beyond the critical period of visual development?». Ophthalmic & physiological optics : the journal of the British College of Ophthalmic Opticians (Optometrists). 31 (6): 564–73. doi:10.1111/j.1475-1313.2011.00873.x. PMC 3428831. PMID 21981034.
  38. Levi DM (June 2012). «Prentice award lecture 2011: Removing the brakes on plasticity in the amblyopic brain». Optometry and Vision Science: Official Publication of the American Academy of Optometry. 89 (6): 827–38. doi:10.1097/OPX.0b013e318257a187. PMC 3369432. PMID 22581119.
  39. BBC News: Video games tackle 'lazy eye' Արխիվացված 23 Նոյեմբեր 2008 Wayback Machine
  40. Eastgate, RM; Griffiths, GD; Waddingham, PE; Moody, AD; Butler, TKH; Cobb, SV; Comaish, IF; Haworth, SM; Gregson, R; Ash, IM; Brown, SM (2006). «Modified virtual reality technology for treatment of amblyopia». Eye. 20 (3): 370–374. doi:10.1038/sj.eye.6701882. PMID 15832182. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մայիսի 15-ին.
  41. Elflein, Heike M.; Fresenius, Suzanne; Lamparter, Julia; Pitz, first4 (2015 թ․ մայիսի 8). «The prevalence of amblyopia in Germany: data from the prospective, population-based gutenberg health study» (pdf). Deutsches Ärzteblatt International (անգլերեն). 112: 338–344. doi:10.3238/arztebl.2015.0338. ISSN 1866-0452. PMC 4458790. PMID 26043421. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. Stewart, C. E.; Fielder, A. R.; Stephens, D. A.; Moseley, M. J. (2002 թ․ օգոստոսի 1). «Design of the Monitored Occlusion Treatment of Amblyopia Study (MOTAS)». British Journal of Ophthalmology (անգլերեն). 86: 915–919. doi:10.1136/bjo.86.8.915. ISSN 1468-2079. PMC 1771248. PMID 12140215. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին.
  43. Birch, Eileen E. (2013 թ․ մարտ). «Amblyopia and binocular vision». Progress in Retinal and Eye Research. 33: 67–84. doi:10.1016/j.preteyeres.2012.11.001. PMC 3577063. PMID 23201436.
  44. Benjamin Thompson; Behzad Mansouri; Lisa Koski; Robert F. Hess (2008). «Brain Plasticity in the Adult: Modulation of Function in Amblyopia with rTMS». Current Biology. 18 (14): 1067–1071. doi:10.1016/j.cub.2008.06.052. PMID 18635353.(չաշխատող հղում)
  45. National Public Radio. «Magnetic Pulses To Brain Help 'Lazy Eye'». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին.
  46. Robert F. Hess; Benjamin Thompson (2013 թ․ փետրվար). «New insights into amblyopia: binocular therapy and noninvasive brain stimulation». Journal of AAPOS. Vol. 17, no. 1. էջեր 89–93. doi:10.1016/j.jaapos.2012.10.018.
  47. 47,0 47,1 Hess Robert F.; Thompson Benjamin; Baker Daniel H. (2014). «Binocular vision in amblyopia: structure, suppression and plasticity». Ophthalmic and Physiological Optics. 34 (2): 146–162. doi:10.1111/opo.12123.
  48. Spiegel Daniel P.; և այլք: (2013). «Anodal Transcranial Direct Current Stimulation Transiently Improves Contrast Sensitivity and Normalizes Visual Cortex Activation in Individuals With Amblyopia». Neurorehabilitation and neural repair. 27 (8): 760–769. doi:10.1177/1545968313491006.
  49. Birch, Eileen E. (2013). «Amblyopia and binocular vision». Progress in Retinal and Eye Research (Review). 33: 67–84. doi:10.1016/j.preteyeres.2012.11.001. ISSN 1350-9462. PMC 3577063. PMID 23201436.
  50. Jinrong Li; Benjamin Thompson; Daming Deng; Lily Y.L. Chan; Minbin Yu; Robert F. Hess (2013). «Dichoptic training enables the adult amblyopic brain to learn». Current Biology. 23 (8): R308–9. doi:10.1016/j.cub.2013.01.059. PMID 23618662. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  51. Joseph Nordqvist: Tetris Video Game Helps Treat Lazy Eye Արխիվացված 29 Մայիս 2013 Wayback Machine, Medical News Today (MNT), 23 April 2013.
  52. Spiegel Daniel P.; և այլք: (2013). «Transcranial direct current stimulation enhances recovery of stereopsis in adults with amblyopia». Neurotherapeutics. 10 (4): 831–839. doi:10.1007/s13311-013-0200-y. PMC 3805870.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբլիոպիա» հոդվածին։