Ամարաս հասարակական բարեգործական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարաս հասարակական բարեգործական միություն
Հիմնադրվածմարտի 5, 1989
Լուծարվածսեպտեմբեր 1992
Գլխադասային գրասենյակՍտեփանակերտ

«Ամարաս», հասարակական բարեգործական միություն։ Հիմնադրվել է 1989 թվականի մարտի 5-ին. Ստեփանակերտում։ Ամարասը գործել է մինչև 1992 թվականի սեպտեմբերը։ Հիմնադիրներ՝ Բ. Դադամյան (նախագահ), Ա. Ալեքսանյան (գործադիր տնօրեն), Ս. Շահվհքդյան (վարչության անդամ, խմբագիր)։ Միության նպատակն էր կենտրոնացնել Հայաստանից և տարբեր երկրներից ստացվող մարդասիրական օգնություններն ու ֆինանսական միջոցները և կազմակերպել դրանց նպատակային բաշխումը։ «Ամարաս»-ի միջոցներով կառուցվել են կարևորագույն շինություններ, տպագրվել թերթեր, թռուցիկներ, նյութական, մարդասիրական օգնություն հատկացվել և բնակարաններ են տրամադրել Սումգայիթից, Բաքվից և Ադրբեջանի հայաբնակ այլ շրջաններից բռնագաղթածներին։ Ֆինանսավորել է Արցախի եկեղեցիների կառուցման, վերականգնման և նորոգման ծրագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։