Ակտիվ օդափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվ օդափոխություն, որոշակի բաղադրության, ջերմաստիճանի և խոնավության օդով դրանց պահպանության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար բուսական արտադրանքների փչահարում[1]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է պահեստարաններում խոտի, ինչպես նաև շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, բանջարեղենի, հացահատիկի չորացման, ժամանակավոր պահածոյացման, հազվադեպ՝ պտուղների պահպանման համար[1]։

Կառուցվածք և գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդափոխիչը և օդափոխիչ խրամուղիները ակտիվ օդափոխության համակարգի հիմնական տարրերն են։ Օդն օդամղիչով մղվում է պահեստարանի հատակի տակ տեղադրված բաշխիչ խրամուղիների համակարգ, որոնցով հավասարապես բաշխվելով՝ անցնում է պահպանվող արտադրանքի ամբողջ շերտի միջով։ Ակտիվ օդափոխության համակարգերում նախատեսվում են չորացման, սառեցման, խոնավացման, բարենպաստ պայմանների պահպանման սարքավորումներ՝ տարբեր տեսակի արտադրանքի պահպանման տեխնոլոգիական առանձնահատկություններին համապատասխան։ Ակտիվ օդափոխության համար օգտագործվում են տեսակարար մատուցմամբ աշխատանքի արդյունավետությունը որոշող փչվող օդի ճնշումով առանցքային և կենտրոնախույս օդամղիչներ։ Պահպանության նպատակներից ու ժամկետից, արտադրանքի կենսաբանանական առանձնահատկություններից, հասունացման աստիճանից, բերքահավաքի եղանակից և գոտու կլիմիական պայմաններից է կախված վերջին ցուցանիշը[1]։

Տարածված են արագ օդափոխության ստացիոնար, շարժողական, ինչպես նաև պատրաստի պահեստներում մոնտաժվող հատակադիր շարժողական սարքավորումները։ Խոշոր պահեստարաններում արագ օդափոխության սարքավորումները, որոնց ավտոմատացման աստիճանը կարող է լինել տարբեր, ունենում են ջերմաստիճանային տվիչներով ինքնաշխատ կառավարում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]