Ականջմտնուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականջմտնուկներ
Ականջմտնուկ սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Ականջմտնուկներ
Լատիներեն անվանում
Dermaptera
Ենթակարգեր և ընտանիքներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 102451
NCBI 27434

Ականջմտնուկներ (լատ.՝ Dermaptera), մաշկաթևներ, միջատների կարգ։ Հայտնի է 1000, Հայաստանում՝ 26 տեսակ։ Ամենուրեք հանդիպում են ականջմտնուկ սովորականը (Forficula auricularia) և ականջմտնուկ բանջարանոցայինը (Forficula formis Kol

Խոնավասեր և ջերմասեր են։ Գիշերն ակտիվ են, ցերեկը թաքնվում են քարերի, թափված տերևների ու ծառերի կիսապոկված կեղևների տակ։ Մարմինը երկարավուն է (մինչև 5 սմ), գլուխը՝ տափակ, սրտաձև, բերանը՝ ուղղված առաջ, բերանային մասերը կրծող են։ Կրծքի 2-րդ և 3-րդ հատվածները վերևում ծածկված են կարճ վերՆաթևերով, որոնք պաշտպանում են ներքին թևերը, փորը վերջանում է երկար, ամուր աքցանով, որն էգերի մոտ մկրատի բերանի նման է, արուների մոտ՝ մանգաղաձև։ Բազմանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Ձվադրում են կույտերով՝ հողում։ Սնվում են բուսական, կենդանական մնացորդներով, որոշ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։

«Ականջմտուկ» անվանումը հիմնավորված չէ, քանի որ մարդկանց ականջ չեն մտնում և առողջությանը վնաս չեն պատճառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png