Ալֆրեդ Այլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Կարլի Այլամազյան
Ծնվել է1936 օգոստոսի 8
Ռուսաստան Ռուսաստան, Վերեյա, Մոսկվայի մարզ
Մահացել էմայիսի 25, 2003(2003-05-25) (տարիքը 66)
Պերեսլավլ-Զալեսկի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունկիբեռնետիկա
Գործունեության ոլորտԿիբեռնետիկա
Ալմա մատերՄոսկվայի ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիա
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
 Alfred Karlovich Ailamazyan Վիքիպահեստում

Ալֆրեդ Կարլի Այլամազյան (օգոստոսի 8, 1936(1936-08-08), Վերեյա, Naro-Fominsky district, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 25, 2003(2003-05-25), Պերեսլավլ Զալեսկի, Յարոսլավլի մարզ, Ռուսաստան), տեղեկագիտական և հաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1984)։ ՌԴ բնական ԳԱ անդամ (1993)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան։

1975-1984 թվականներին աշխատել է ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի պետկոմում, 1984-1986 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Կիբեռնետիկ, հիմնախնդիրների ինստիտուտի մասնաճյուղի, 1986 թվականից՝ ՌԳԱ Ծրագրային համակարգերի ինստիտուտի տնօրեն։ 1991 թվականին կազմակերպել և գլխավորել է ՌԴ կրթության նախարարության տարածաշրջանային հիմնախնդիրների ԳՀԻ։ 1993-1996 թվականներին և 1998-2003 թվականներին՝ ՌԴ Պերեսլավլի համալսարանի ռեկտոր[1]։

Սպիտակի երկրաշարժից օրեր անց Ալֆրեդ Այլամազյանը, ի թիվս մյուս բարերարների, իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին։ Անօթևան մնացած իր հայրենակիցներին նա տեղավորեց Յարոսլավի շրջանի Պերեսլավլ Զալեսկիյ քաղաքում՝ ՌԳԱ Ծրագրային համակարգերի ինստիտուտին պատկանող համակարգչային ճամբարում։ Ճամբարի քարե շենքը շուրջ մեկ տարի ծառայեց որպես դպրոց, որտեղ ուսանում էր 30-ից ավելի հայ աշակերտ։ Այստեղ էին հանգրվանել նաև Սումգայիթի ջարդերից փրկվածները[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են տեղեկագիտական և հաղորդակցական տեխնոլոգիաների հիմնարար և կիրառական հիմնահարցերին, արհեստական բանականության ստեղծմանը, էկոլոգատնտեսական բարդ համակարգերի մոդելավորմանը, զուգահեռ համակարգչային ճարտարագիտությանը և հեռուստատեղեկատվական համակարգերին[3]։

100 գիտական հոդվածների, 3 մենագրությունների և 20 գրանցված գյուտերի հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ Բարեկամության շքանշան, 1996
  • Ռուսական ուղղափառ եկեղեցու Բարեպաշտ Դանիել Մոսկվացու 3-րդ աստիճանի շքանշան, 1996
  • ԽՍՀՄ զինված ուժերի 40-ամյակի մեդալ, 1958
  • Անբասիր ծառայության մեդալ, 1964
  • «Կարմիր դրոշի շքանշան», 1971
  • «Աշխատանքի վետերան» մեդալ, 1988
  • Պերեսլավլ-Զալեսկիի պատվավոր քաղաքացի, 1996

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Информация и информационные системы, М., 1982;
  • Информатика и теория развития, М., 1989, (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Айламазян Альфред Карлович
  2. «Ընկեր Կամոն» և աղետյալ երեխաները
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Այլամազյան» հոդվածին։