Ալկման
Ալկման (հին հունարեն` Ἀλκμάν, մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ։
Խմբական երգերի ներկայացուցիչն է Ալկմանը, որ ծնվել է մոտավորապես մ. թ. ա. 7-րդ դարի սկզբին, եղել է, ըստ տեղեկությունների, ծագումով ստրուկ։ Երկար ժամանակ ապրել է Սպարտայում, եղել է երգի ուսուցիչ և խմբավար։
Ալկմանն իր երգերը հորինել է դորիական բարբառով և զարկ է տվել խմբական երգերի զարգացմանը, որոնք հարգի էին Սպարտայում։ Նա հեղինակել է այսպես կոչված պարթենոնները, որոնք քնարական պոեմներ են, որոնք երգել են աղջիկների խումբը։ Այս երգի մեջ նա մտցնում է ստրոֆներ և անտիստրոֆներ։ Ստրոֆները կուպլետներ էին, որոնք երգելու ժամանակ խումբը շարժումներ էր կատարում դեպի աջ, իսկ անտիստրոֆները երգելիս նույն խումբտ շարժումներ էր կատարում դեպի ձախ։
Ալկմանին են վերագրվում քնքուշ սիրային երգեր` նվիրված պատանի տղաներին ու աղջիկներին, սակայն նրա ստեղծագործությունների մեջ առաջնակարգ տեղ են գրավում պարթեոներները, որոնց առաջին հեղինակը որպես մշակող և ձևակերպող ինքն է հանդիսացել։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմության։ Երևան: «Լույս», էջ 130։