Ալլեգրա Էգլսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլեգրա Էգլսթոն
Ծնվել էնոյեմբերի 19, 1860(1860-11-19)[1]
ԾննդավայրՍթիլուոթեր, Մինեսոտա, ԱՄՆ
Վախճանվել է1933
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարչուհի, փայտի փորագրող և նկարազարդող
Ժանրդիմապատկեր
ՀայրԷդվարդ Էգլսթոն
 Allegra Eggleston Վիքիպահեստում

Ալլեգրա Էգլսթոն (անգլ.՝ Allegra Eggleston, նոյեմբերի 19, 1860(1860-11-19)[1], Սթիլուոթեր, Մինեսոտա, ԱՄՆ - 1933), 19-րդ դարի ամերիկացի նկարչուհի ԱՄՆ Մինեսոտա նահանգից։ Զբաղվել է փայտի փորագրությամբ, ստեղծել է դիմանկարներ, պատկերազարդել է գրքեր։ Որպես պատկերազարդող համագործակցել է քրոջ` Էլիզաբեթ Էգլսթոն Սիլիի և հոր` Էդվարդ Էգլսթոնի հետ` ստեղծելով մի շարք գրքերի, այդ թվում «Կոլումբոսի պատմությունը» (1892),[2], «Վաշինգտոնի պատմությունը»[3] և «The Graysons» [4] նկարազարդումները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլեգրա Էգլսթոնը ծնվել է 1860 թվականին Մինեսոտա նահանգի Սթիլուոթեր քաղաքում` իռլանդական և շոտլանդական արմատներ ունեցող Էդվարդ Էգլսթոնի ընտանիքում։ Մայրը եղել է անգլուհի։ Ալլեգրան եղել է նուրբ և զգայուն երեխա և մանուկ հասակից հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության և մոդելավորման հանդեպ։ Վեց տարեկանում փայտից ֆիգուր է փորագրել։ Շարունակ նկարել և կավից իրեր է պատրաստել։ 1875 թվականի հոկտեմբերին հաճախել է Կուպպեր ինստիտուտի դասընթացներին։ Երկու տարվա ընթացքում ստեղծել է ակնառու գործեր և ընդունվել Ուայեթ Իթոնի ստուդիա։ 1879 թվականին հոր և ընտանիքի ուղեկցությամբ մեկնել է Եվրոպա, երկշաբաթյա դասընթաց անցել շվեյցարացի փորագրող վարպետի մոտ, որին զարմացրել է իր տաղանդով, արագ ընկալմամբ ու գործիքների տիրապետման հմտությամբ[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն վերադառնալով` Էգլսթոնը սկսում է փորագրել, միաժամանակ ստեղծում է դիմանկարներ, որոնք ցուցադրվել են Ամերիկյան նկարիչների ընկերակցության տարեկան ցուցահանդեսում։ 1882 թվականին «The Century Magazine» խմբագրականի սենյակներում փորագրում է բուխարու կողքի շրջանակները, որոնցից մեկի վրա ստեղծում է Ջոզայա Գիբերտ Հոլանդի դիմաքանդակը։ 1888 թվականին հրդեհի պատճառով աշխատանքը վնասվում է, և Էգլսթոնին հրավիրում են այն վերականգնելու։

Հետագայում զբաղվել է գրքերի նկարազարդմամբ։ Պատկերազարդել է հոր գրքերից, այդ թվում` «The Graysons» գիրքը, քրոջ` Էլիզաբեթ Էգլսթոն Սիլիի հեղինակած «Կոլումբոսի պատմությունը» գիրքը, ինչպես նաև «Վաշինգտոնի պատմությունը» գիրքը[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգլսթոնը ձմռանն ապրել է Նյու Յորքում, տարվա մնացած մասը` Լեյք Ջորջում, որտեղ հոր գրադարանում ունեցել է իր ստուդիան[5]։ Owl's Nest-ում ապրել է ընկերոջ` Մաբել Կուկի հետ (ամուսնացած չեն եղել)։ Էգլսթոնը մահացել է 1933 թվականին[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Allegra_Eggleston
  2. Seelye, 1892, էջ 3
  3. Seelye, 1893, էջ 1
  4. Eggleston, 1887, էջ 1
  5. 5,0 5,1 5,2 Willard, Livermore, էջ 274-75
  6. Foulke, Patricia; Foulke, Robert (2014 թ․ նոյեմբերի 1). «Joshua's Rock, Home of the Seelye-Eggleston Family». Lake George Mirror. Adirondack Resorts Press. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Willard & M. A. R. Livermore's American Women: Fifteen Hundred Biographies with Over 1,400 Portraits : a Comprehensive Encyclopedia of the Lives and Achievements of American Women During the Nineteenth Century (1897)

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլեգրա Էգլսթոն» հոդվածին։