Ալիս Աբգարիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Աբգարիոս
Ծնվել է1886
ԾննդավայրԲեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1952
Մահվան վայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Լիբանան
ԿրթությունԲեյրութի գերմանական վարժարան (1899)
Մասնագիտությունմանկավարժ
Ծնողներհայր՝ Յուհաննա Աբգարիոս, մայր՝ Աֆիֆե Գանավաթի
Պարգևներ և
մրցանակներ
Մատուցած ծառայությունների շքանշան

Ալիս Յուհաննայի Աբգարիոս (1886, Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1952, Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, սկաուտիզմի հիմնադիրը արաբական երկրներում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Աբգարիոսը ծնվել է 1886 թվականին, Բեյրութում, հայազգի գրող Յուհաննա Աբգարիոսի և արաբուհի Աֆիֆե Գանավաթիի ընտանիքում։ 1891-1899 թվականներին ուսանել է Բեյրութի գերմանական վարժարանում։ Կատարելապես տիրապետել է արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ 1900-1912 թվականներին ապրել է Կահիրեում, 1912-1914 թվականներին՝ Անգլիայում։ Լիբանանում ստեղծել է սկաուտական խմբեր, զբաղվել աղջիկների մարմնակրթական հարցերով։ 1917 թվականին հիմնել է իսլամական բարձրագույն Ահլիա դպրոցը, Դամասկոսի արաբական վարժարանը, Տրիպոլիի հույն ուղղափառների իգական վարժարանը։ 1923 թվականին նշանակվել է Լիբանանի և Սիրիայի սկաուտական ընդհանուր մարզպան[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է անգլերեն մի ծավալուն աշխատություն՝ սկաուտիզմի մասին, որը թարգմանվել է արաբերեն[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է «Գըրլ Գայդի գնդապետ և սկաուտապետ» պատվանունը, արժանացել Լիբանանի Արժանյաց շքանշանին։ Ողջ արաբական աշխարհը հիացմունքով է արտահայտվել նրա մասին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 14.