Ալիստեր Բրաունլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիստեր Բրաունլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝եռամարտիկ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 23, 1988(1988-04-23)[1] (35 տարեկան)
Ծննդավայր՝Դյուսբերի, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մարզիչ(ներ)՝Jack Maitland?[2]
184 սանտիմետր
Քաշ՝70 կիլոգրամ

Ալիստեր Էդվարդ Բրաունլի (անգլ.՝ Alistair Edward Brownlee, ապրիլի 23, 1988(1988-04-23)[1], Դյուսբերի, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բազմամարտիկ, 2012 թվականի օլիմպիական չեմպիոն, 2009 և 2011 թվականների աշխարհի չեմպիոն՝ բացարձակ հաշվարկում։

Կրթությում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիստերը միջնակարգ կրթություն է ստացել Բրեդֆորդում, իսկ հետո ընդունվել է Քեմբրիջի համալսարան։ Սակայն 2006 թվականին թողել է կրթությունը մարզական գործունեության համար[3]։ Նա ընդունվել է Լիդսի քաղաքային համալսարան և ստացել է ֆիզիոլոգիայի և սպորտային գիտությունների աստիճան։

Սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիստեր Բրաունլին վազելիս

Առաջին անգամ Ալիստերը մասնակցել է 2008 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին և զբաղեցրել է 12-րդ տեղը։ Նույն մրցաշրջանում նա հաղթել է նաև մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։

2009 թվականին Ալիստերը նվաճել է աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը[4]՝ հաղթելով համաշխարհային շարքի բոլոր հինգ փուլերում, որոնց մասնակցել է։ Բացի այդ, այդ տարի Ալիստերը հաղթել է նաև Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Հաջորդ տարվա սկզբին Ալիստերը վնասվածք էր ստացել (ազդրոսկրի կոտրվածք) և չէր կարող մրցույթներներին մասնակցել մինչև հունիս ամիսը, ինչը գրեթե անհնարին էր դարձրել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսի պաշտպանությունը, սակայն Ալիստերը կրկին նվաճել է Եվրոպայի առաջնությունը։

2011 թվականի համաշխարհային սերիայի առաջին փուլում Ալիստերն ընկել և գրավել էր 29-րդ տեղը, սակայն հաջորդ փուլերում ցուցաբերած լավ արդյունքը «ծածկել» էր հետ մնալը, ինչի արդյունքում Ալիստերը կրկին դարձել է աշխարհի չեմպիոն[5]։ Ավելի ուշ այդ նույն տարում Ալիստերը երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Ալիստերի կարիերայի գլխավոր հաջողությունը դարձել է Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղեր 2012-ում ոսկե մեդալի նվաճումը[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիստերն ունի երկու եղբայր։ Կրտսերը՝ Ջոնաթանը, որը նույնպես բազմամարտիկ է և Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղեր 2012-ում նվաճել է 3-րդ մրցանակային տեղը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. http://www.thetriathloncoach.com/coaches
  3. 3,0 3,1 «Поделили по-братски -- Алистер и Джонатан Браунли получили золото и бронзу». Коммерсантъ.ru. 08.08.2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Алистер Браунли выиграл чемпионат мира по триатлону». Советский спорт — Британец Алистер Браунли стал чемпионом мира по триатлону, победив в финале на первенстве планеты в австралийском Голд-Коасте. 12 сентября 2009. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  5. «Алистер Браунли второй раз в карьере завоевал кубок мира». Инфоротор. 10 сентября 2011. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Лондон-2012. Британец Браунли выиграл золото, Брюханков – 7-й». sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիստեր Բրաունլի» հոդվածին։