Ալիճագրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալիճագրակ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Այլ անվանումներԱլիաջակրակ, Ալիճակռակ, Ալիճեքրեկ, Ալիջագրակ, Ալիջակրախ, Ալիջակրակ, Ալիջակրաղ, Ալիջակրեք, Ալիջաքրաք, Արուճագրակ, Արուճակրակ, Արուջագրակ և Արուջակրակ
Բնակչություն560[1] մարդ (1877-1878)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալիճագրակցի
Ալիճագրակ (Թուրքիա)##
Ալիճագրակ (Թուրքիա)

'Ալիճագրակ[1], Արուճագրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակի արևելյան սահմանագլխին, Երասխի հովտում։ Գտնվում է Ալիջա գետի հովտում։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը կրել է Ալիաջակրակ, Ալիճակռակ, Ալիճեքրեկ, Ալիջագրակ, Ալիջակրախ, Ալիջակրակ, Ալիջակրաղ, Ալիջակրեք, Ալիջաքրաք, Արուճագրակ, Արուճակրակ, Արուջագրակ և Արուջակրակ անվանումները[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում կոչվել է Արուճագրակ։ Ֆրանսիացի ճանապարհորդ Տավեռնիեն 1655 թվականի մարտին ութ օր մնացել է Ալիճագարակում և նկարագրել այն։ Գյուղը գետնափոր տներ է ունեցել[1]։

1877–1878 թվականներին ունեցել է 560 հայ բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ալիճագարակի բնակչության մի մասը զոհվել, իսկ մյուս մասն ապաստանել է Արևելյան Հայաստանում։ Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն է։ Գյուղը հայտնի էր իր ընտիր ցորենով[1]։ Ալիճագարակն ուներ հայկական եկեղեցի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 86 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 175