Ալիխանե Մամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիխանե Մամե
Ծնվել էհունվարի 6, 1948(1948-01-06)
ԾննդավայրԿոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 12, 2016(2016-12-12) (68 տարեկան)
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և հրապարակախոս
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Ալիխանե Մամե (Ալիխան Մամեի Մուսոյան) (հունվարի 6, 1948(1948-01-06), Կոշ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 12, 2016(2016-12-12)), ճանաչված քուրդ բանաստեղծ, հրապարակախոս[1], ՀԳՄ անդամ՝ 1998 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիխանե Մամեն ծնվել է 1948 թվականի հունվարի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1966 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1973 թվականինին՝ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում, հրատարակչություններում, ՀՀ պետական գրապալատում։ Եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ, ինչպես նաև՝ ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահը։ Հիմնադրել է մի քանի հասարակական կազմակերպություններ։

Առանձին գրքով հրատարակվել է նրա «Երկխոսություն» հրապարակախոսական ժողովածուն։ 2014 թվականին եղել է «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիրը[2]։ Աշխատել է «Պիոներ կանչ», «Հայաստանի աշխատավորուհի» խմբագրություններում, 1979 թվականից՝ «Սովետական գրող» հրատարակչությունում։

Հայաստանի գրողների միության անդամ էր 1988 թվականից։ Գրել է քրդերեն, հայերեն՝ դպրոցական տարիքից տպագրվելով գրական մամուլում։ Բանաստեղծությունների առաջին գիրքը եղել է «Կենաց ծով» խորագրով (1993), հաջորդ գրքերը` «Քարը» (1987թ.), («Հող և հաց» 2004 թ. քրդերեն), «Զագրոսի լույսերը» (2008թ. քրդերեն[3]), «Նուրանի» (2010թ, քրդերեն)։ Նրա ստեղծագործության ոգեշնչման աղբյուրը քրդական և հայկական բանահյուսությունն էր[4]։

Մեծ է նրա ներդրումը քրդական լեզվի և գրականության զարգացման գործում։ Նրա ջանքերով են ստեղծվել քրդական դպրոցների 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների մայրենի լեզվի և գրականության դասագրքերը[5]։ Ալիխանե Մամեի բանաստեղծական շարքերը թարգմանվել են մի շարք լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և այլն։

2012 թվականին նրա անգնահատելի գործունեության համար կառավարությունը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով[4][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է քուրդ ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս Ալիխանե Մամեն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  2. «Հայաստանի քրդերը». europeanintegration.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  3. Մամե, Ալիխանե (2008). Ալեքյան, Բագրատ Գևորգի (ed.). Զագրոսի լույսերը։ Բանաստեղծություններ. Երևան: ՀԳՄ հրատ. ISBN 978-99941-74-51-5.
  4. 4,0 4,1 «Ալիխանե Մամե».
  5. «Քրդերեն լեզվի և գրականության երեք նոր դասագրքերը բարձր գնահատականի են արժանացել. Ալիխանե Մամե». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  6. «ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]