Ալեքսեյ Կոստյակովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Կոստյակովի հուշարձան
Ալեքսեյ Կոստյակովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետՆիկոլայ Սուկոյան
Ստեղծում1976
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրTimiryazevsky District?
Շինության ձևՔանդակ
Նյութգրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Timiryazev Academy of Agriculture Վիքիպահեստում

Ալեքսեյ Կոստյակովի հուշարձան (ռուս.՝ Памятник Алексею Костякову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է գիտնական մելիորատոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Լենինի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Կոստյակովին։ Տեղադրվել է 1975 թվականին Մոսկվայի բնաշինության պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց[1]։ Նախագծի հեղինակներն են Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը և Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, ՄՃԱ պատվավոր անդամ, Մոսկվայի վաստակավոր շինարար, նկարիչների միության անդամ, ճարտարապետ Նիկոլայ Սուկոյանը[2][3][4]։ 2007 թվականին հուշարձանը վերցվել է պետական պաշտպանության տակ[5][6]։ 2014-2015 թվականներին[7][8] հուշարձանը վերանորոգվել է[9][10][11]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանիտե քանդակը գիտնականին պատկերում է մինչև գոտկատեղ։ Նա ձեռքերով հենվել է ամբիոնին։ Ալեքսեյ Կոստյակովի հայացքն ուղիղ է։ Քանդակը տեղադրված է ուղղանկյունաձև պատվանդանի վրա, որն ունի ցոկոլային հիմք։ Պատվանդանին արված է «Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոստյակով» մակագրությունը[3][12][13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոստյակովի կիսանդրին տեղադրվել է 1975 թվականին Մոսկվայի բնաշինության պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։ Գիտնականի հուշարձանը և նրա անունը կրող փողոցը վկայում են գիտության և հայրենիքի առջև նրա ունեցած վաստակը գնահատելու մասին։ Մոսկվայի բնաշինական պետական համալսարանը (նախկինում՝ Մոսկվայի հիդրոմելիորատիվ ինստիտուտ) ստեղծվել է Գյուղատնտեսական մելիորացիայի պետական ինստիտուտի հիման վրա։ Այս գիտահետազոտական ինստիտուտը (այժմ` Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ), որը Բնաշինության համալսարանի հետ կազմում է շենքերի միասնական համալիր և նույնպես կոչվում է Կոստյակովի անունով, գիտնականի գլխավոր հոգեզավակն է[14]։

1923 թվականին Կոստյակովի ջանքերով հիմնադրվել է Գյուղատնտեսական մելիորացիայի պետական ինստիտուտը։ Գիտնականը նոր գիտական հաստատությունը ղեկավարել է մինչև 1929 թվականը, այնուհետև երկար տարիներ աշխատել է այնտեղ և միաժամանակ դասավանդել Մոսկվայի հիդրոմելիորատիվ ինստիտուտում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вестник сельскохозяйственной науки, 1976, էջ 134
  2. Вострышев, 2009, էջ 208
  3. 3,0 3,1 Кожевников, 1983
  4. «Постановление №66-ПП «Об утверждении границ территорий объектов культурного наследия (памятников истории и культуры) регионального значения»». АО «Кодекс». 2011 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  5. Вестник Мэра и Правительства Москвы, 2007, էջ 28
  6. «Решение Президиума Московского городского совета народных депутатов (Моссовета) № 84». Министерство культуры Российской Федерации. 1992 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Пять монументов отреставрируют в Москве в 2014 году». Городской информационный канал m24.ru. 2013 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  8. «Пять монументов отреставрируют в Москве в 2014 году». MosDay.ru. 2013 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  9. «В 2015 году в Москве планируется отреставрировать десять памятников монументальной скульптуры». MosDay.ru. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  10. «Мосреставрация: Десять памятников планируется полностью отреставрировать в 2015 г.». Агентство городских новостей «Москва». 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  11. «В 2015 году в Москве планируется отреставрировать десять памятников монументальной скульптуры». Информационный центр Правительства Москвы. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  12. Шокарев, Вострышев, 2018, էջ 386
  13. Департамент культурного наследия города Москвы (2016). «Костяков А. Н.». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.(չաշխատող հղում)
  14. 14,0 14,1 «Памятник А.Н. Костякову».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]