Ալեքսեյ Կոլցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կոլցով (այլ կիրառումներ)

Ալեքսեյ Վասիլևիչ Կոլցով (1809—1842), ռուս բանաստեղծ։ 1835-ին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գրքույկը։ Ալեքսեյ Կոլցովը երգել է աշխատանքի բերկրանքը, մարդու և բնության միաձուլությունը («Մաճկալի երգը», «Բերք», «Հնձվորը»)։ Ալեքսեյ Կոլցովի հասուն շրջանի բանաստեղծությունները հատկանշվում են վառ պատկերներով, ժողովրդա-երգային ստեղծագործության հարազատությամբ ներթափանցված լեզվով, սոցիալական խոր իմաստով։ Նրա շատ բանաստեղծությունների համար գրվել է երաժշտություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png