Ալեքսեյ Գալստյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսեյ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1928[1][2] Քարահունջ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | օգոստոսի 5, 1987[2] (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ագրոքիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳՆ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն[1][2], Երևանի պետական համալսարան[1] և Մոսկվայի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1950)[1] |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1970) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ալեքսեյ Շմավոնի Գալստյան (սեպտեմբերի 14, 1928[1][2], Քարահունջ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 5, 1987[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ագրոքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970)։ Պրոֆեսոր (1981)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Գալստյանը ծնվել է Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը, այնուհետև սովորել Տեխնիկական կուլտուրաների ԳՀԻ-ում։ 1954-1961 թվականներին եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսական նախարարության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ ավագ գիտաշխատող, 1961-1987 թվականներին՝ հողերի կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Եղել է «Հայաստանի բիոլոգիական ամսագրի» գլխավոր խմբագրի տեղակալ։
Շուրջ 200 գիտական աշխատանքների և երկու մենագրությունների հեղինակ է։ Աշխատանքները վերաբերում են հողերի ֆերմենտների, բույսերի ազոտական և ֆոսֆորական սննդառության հարցերին։ Բացահայտել է Հայաստանի հողերի կենսաբանական առանձնահատկությունները պայմանավորող մի շարք օրինաչափություններ և առաջարկել հողերի ֆերմենտային ակտիվության որոշման եղանակներ[3][4]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Распределение азота и фосфора в хлопчатнике, Е., 1955.
- Ферментативная активность почв Армении, Е., 1974.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ «Ալեքսեյ Շմավոնի Գալստյան, Լրատու» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Գալստյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 658)։ |
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Քարահունջ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Օգոստոսի 5 մահեր
- 1987 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ագրոքիմիկոսներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ