Ալեքսանդր Նովոժիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Նովոժիլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 10, 1948(1948-02-10)
Ծննդավայր Բրոդի, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր հոկտեմբերի 31, 2004(2004-10-31) (56 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Տրոեկուրովյան գերեզմանատուն
 
Պարգևներ

Ալեքսանդր Նովոժիլով (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Новожи́лов, փետրվարի 10, 1948(1948-02-10), Բրոդի, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2004(2004-10-31), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին, արաբերենին և անգլերենին։

1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1971 թվականին Եմենի Ազգային Ժողովրդական Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1972 թվականից մինչև 1975 թվականը Եգիպտոսում եղել է Խորհրդային Միության դեսպանատան աշխատակից։
  • 1972 թվականից մինչև 1975 թվականը Ալեքսանդրիայում եղել է Խորհրդային Միության գլխավոր հյուապտոսության աշխտակից։
  • 1992-ից մինչև 1993 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի դեպարտամենտի բաժնի պետ։
  • 1993 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 1998 թվականի հուլիսի 2-ը Բահրեյնում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարականների դեսպան։
  • 1999 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2000 թվականի օգոստոսի 8-ը Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչն էր Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրի տարածաշրջանում զինված հակամարտության կարգավորման Միացյալ Վերահսկիչ հանձնաժողովում[3][4]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի սեպտեմբերի 17)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի նոյեմբերի 11)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվականի սեպտեմբերի 28)[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 15.10.1993 № 1632 «О назначении Новожилова А.С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Государстве Бахрейн»
  2. Указ Президента Российской Федерации от 02.07.1998 № 758 «Об освобождении Новожилова А.С. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Государстве Бахрейн»
  3. Распоряжение Президента Российской Федерации от 03.09.1999 № 322-рп «О Полномочном представителе Президента Российской Федерации в переговорном процессе политического урегулирования конфликта в Приднестровском регионе Республики Молдова»
  4. Указ Президента Российской Федерации от 08.08.2000 № 1462 «Об организации деятельности Государственной комиссии по содействию политическому урегулированию приднестровской проблемы»
  5. Указ Президента Российской Федерации от 17.09.1993 № 1381 «О присвоении Новожилову А.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
  6. Указ Президента Российской Федерации от 11.11.1995 № 1121 «О присвоении дипломатических рангов»
  7. Указ Президента Российской Федерации от 28.09.2004 № 1244 «О присвоении Новожилову А.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]