Ալեքսանդր Կուլչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կուլչի
Քաղաքացիությունը  Բելառուս և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 1, 1973(1973-11-01)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1983—1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՄՊՄԴ (Գոմել)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գոմսելմաշ 20 (2)
1992—1994 Բելառուս Ֆանդոկ 40 (3)
1994—1996 Բելառուս ՄՊԿՑ 86 (30)
1997—1999 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 62 (4)
1997—1999  Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա) 26 (5)
2000—2005 Ռուսաստան Շիննիկ 148 (18)
2005—2007 Ռուսաստան Տոմ 60 (4)
2008—2010 Ռուսաստան Ռոստով 84 (1)
2011—2012 Ռուսաստան Կրասնոդար 29 (1)
2012 Ռուսաստան Սիբիր 15 (2)
2013 Ղազախստան Իրտիշ (Պավլոդար) 13 (0)
Ազգային հավաքական
1992—1995 Բելառուս Բելառուս (մինչև 21) 16 (?)
1994—2012 Բելառուս Բելառուս 102 (5)
Մարզչական կարիերա
2014—2016 Բելառուս Բելառուս
2016—2017 Ռուսաստան Դինամո-2 (Մոսկվա)
2018—2019 Բելառուս Գոմել
2019—մ․հ․ Բելառուս Գոմել

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 17.09.2019:

Ալեքսանդր Նիկոլաևիչ Կուլչի (բելառուս․՝ Аляксандр Мікалаевіч Кульчы; նոյեմբերի 1, 1973(1973-11-01)[1][2], Գոմել, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), բելառուս և ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Անցկացրած խաղերի քանակով (102)՝ Բելառուսի հավաքականի ռեկորդակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դասարանից սկսել է զբաղվել Գոմել ֆուտբոլային դպրոցում։ Երկու տարի հետո տեղափոխվել է հատուկ դպրոց, հաճախ հանդես է եկել երկու տարով մեծերի թիմի կազմում։ 16 տարեկան հասակում ընդգրկվել է երկրորդ լիգայի «Գոմսելմաշ» ակումբի կազմում[4], 1991 թվականին անցկացրել է 20 խաղ՝ խփելով երկու գոլ։ Բելառուսի առաջնությունում խաղացել է Բոբուրի Բոբրույսկ (1992—1994) և Սլավիա-Մոզիր (1994—1996) ակումբներում։

1996 մրցաշրջանի ավարտից հետո Կուլչիին իրենց թիմ են հրավիրել Կալինինգրադի «Բալտիկա» և ԲԿՄԱ ակումբները։ Բանակայինների հետ կնքել է պայմանագիր, բայց նրանց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը տեղափոխվել է «Տորպեդո-Լուժնիկի» ակումբ, ինչի պատճառով Կուլչին տեղափոխվել է մոսկովյան «Դինամո» ակումբ։ 1999 թվականի վերջին՝ պայմանագրի ավարտին, մասնակցել է դիտումների Չինաստանում, բայց ակումբը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ «Դինամո» ակումբի հետ[5]։ Հրավեր է ստացել Նիժնեգորոդի «Լոկոմոտիվ» և Սարատովի «Սոկոլ» ակումբներից[6], սակայն տեղափոխվել է առաջին դիվիզիոնի Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ։ Մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո, որոշել է տեղափոխվել Վորոնեժի «Ֆակել» ակումբ, բայց Վորոնեժ ուղևորվելու ժամանակ ավտովթարի է ենթարկվել, ապա թիմի մարզման ժամանակ ստացել է ձեռքի կոտրվածք և որոշել է մնալ «Շիննիկում», որի հետ միասին 2001 մրցաշրջանի արդյունքներով դուրս է եկել Պրեմիեր լիգա, որից «Ֆակելը» դուրս է մնացել[4], «Ֆակելը» բողոքել է ԿԴԿ-ին, որ ակումբի հետ կնքած պայմանագիրը եղել է խախտումներով, այդ պատճառով Կուլիչին որակազրկվել է[5]։

2005 թվականի մայիսին հեռացել է «Շիննիկ» ակումբից և տեղափոխվել «Տոմ»՝ Անատոլի Բիշովեցի հետ կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը։ 2005 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Կուլչինը հեռանում է թիմից[7], բայց երբ թիմի գլխավոր մարզիչ է դառնում Վալերի Պետրակովը, նա ակումբի հետ կնքում է հերթական պայմանագիրը[8], իսկ մեկ տարի հետո երկարաձգել է այն[9]։ 2008 թվականի հունվարին երկու տարի ժամկետով պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[10]։ 2011-12 մրցաշրջանում տեղափոխվե է «Կրասնոդար» ակումբ, 2013 թվականի հունվարին տեղափոխվել է Ղազախստանի Պավլոդար քաղաքի «Իրտիշ» ակումբ, որտեղ էլ 39 տարեկան հասակում ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելառուսի հավաքականի կազմում նորամուտը կատարել է 1996 թվականի փետրվարի 14-ին՝ Թուրքիայի հավաքականի դեմ ընկերական խաղում (2:3)։ 2009 թվականի հոկտեմբերին հայտարարել է թիմից հեռանալու մասին[11], սակայն հավաքականի կազմում խաղացել է ևս երեք տարի և դարձել Բելառուսի ռեկորդակիր անցկացրած խաղերի քանակով՝ 102 խաղ[12] (մեկ այլ տվյալներով 101[13]

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014-2016 թվականներին աշխատել է Բելառուսի հավաքականի մարզչական շտաբում։ 2016 թվականից աշխատում է«Դինամո-2» (Մոսկվա) ակումբի մարզչական շտաբում։ 2018 թվականին ստանձնել «Գոմել» ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին Ալեքսեյ Մերկուլովի հեռանալուց հետո դարձել է «Գոմել» ակումբի գլխավոր մարզիչ[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՊԿՑ
«Դինամո» (Մոսկվա)
«Շիննիկ»
  • Առաջին դիվիզիոնի հաղթող - 2001
«Ռոստով»
  • Առաջին դիվիզիոնի հաղթող - 2008

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Селекция: Высший дивизион. Դինամո-1998
  4. 4,0 4,1 Александр КУЛЬЧИЙ. ПЕРЕД ИГРОЙ ЦЕЛУЮ ОБРУЧАЛЬНОЕ КОЛЬЦО
  5. 5,0 5,1 Еженедельник «Футбол», № 48, 2009 г.
  6. Александр Кульчий — джокер в колоде Петрушина
  7. Полузащитники «Томи» Кульчий и Климов покинут клуб
  8. Кульчий: «При Бышовце „Томь“ играла в антифутбол»
  9. Кульчий продлит контракт с «Томью»
  10. СПИВАК ПОДПИСАЛ КОНТРАКТ С «РОСТОВОМ»
  11. Кульчий закончил выступление за сборную Беларуси, став рекордсменом
  12. Belarus international footballers of all-time
  13. Alyaksandr Kulchiy — Century of International Appearances
  14. ««Գոմել» объявил об увольнении Меркулова. И.о главного тренера назначен Кульчий». Tribuna.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կուլչի» հոդվածին։