Ալեքսանդր Կարաօղլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կարաօղլանով
հունվարի 3, 1910(1910-01-03) - մայիսի 1, 2000(2000-05-01) (90 տարեկան)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՄոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակինժեներական զորքեր
Ծառայության տարիներ1931-1986
Կոչումգեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
Merited civil engineer of RSFSR
և «Զենքի ոլորտում բարեկամության ամրապնդման» մեդալ

Ալեքսանդր Գավրիլովիչ Կարաօղլանով (հունվարի 3, 1910(1910-01-03), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 2000(2000-05-01), Մոսկվա, Ռուսաստան), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ (1977)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)։ ԽՍՀՄ վաստակավոր շինարար։ ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիան (19361939 թվականին նշանակվել է Մոսկվայի հույժ կարևոր պաշտպանական կառույցների շինարարության պետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Մոսկվայի պաշտպանության արևմտյան հատվածի պետ, 1943 թվականից Հյուսիս-արևմտյան, երկրորդ Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատների ռազմա-շինարարական վարչության պետ։ 1945-1961 թվականներին ծառայել է Մերձբալթյան և Մոսկովյան ռազմական օկրուգներում, 1964 թվականին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմա-շինարարական գլխավոր վարչությունում։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1978 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով, ակնառու արտադրական նվաճումների համար Ալեքսանդր Գավրիլովիչ Կարաօղլանովին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանով և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալով։

1986 թվականին զորացրվել է[1][2].:

Ալեքսանդր Գավրիլովիչ Կարաօղլանովը մահացել է 2000 թվականին։ Թաղված է Մոսկվայում։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 - գնդապետ
  • 1961 - ինժեներական ծառայության գեներալ-մայոր
  • 1967 - ինժեներական ծառայության գեներալ-լեյտենանտ
  • 1977 - ինժեներական ծառայության գեներալ-գնդապետ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի 2 շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական Մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժուկովի մեդալ
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Статья Караогланов Александр Гаврилович на сайте wwii-soldat.narod.ru
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311