Ալեքսանդր Զասիպկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Զասիպկին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 11, 1951(1951-10-11) (72 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Զասիպկին (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Засы́пкин, հոկտեմբերի 11, 1951(1951-10-11)), ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1973)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1973 թվականից։

  • 1973-1976 թվականներին՝ Հալեպում (Սիրիա) ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության աշխատակից։
  • 1976-1978, 1981-1987 թվականներին՝ Սիրիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1993-1994 թվականներին՝ Եմենում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 1994-1999 թվականներին՝ Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2002 թվականի մարտից-սեպտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2002 թվականի սեպտեմբերի 10-ից-2006 թվականի հոկտեմբերի 18-ը՝ Եմենում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2006-2010 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2010 թվականի հոկտեմբերի 1-ից՝ Լիբանանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Ամուսնացած է։ Ունի որդի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 30 տարվա «Անթերի աշխատանքի համար» գերազանցության նշան (2009 թվականի ապրիլի 16)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմեբրի 11)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի մարտի 5)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013 թվականի ապրիլի 23)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]