Ալեքսանդր Եբրալիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսանդր Իոսիֆի Եբրալիձեն (վրացերեն՝ ალექსანდრე ებრალიძე, ռուսերեն՝ Александр Иосифович Ебралидзе, ծնվել հունիսի 20, 1955 Բաթումի) ռուսաստանցի գործարար է վրացական ծագումով։ Նա «Տալիոն» ԲԲԸ գլխավոր տնօրենն է, Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրեսի նախագահ։ Նա հայտնել է իր ցանկությունը Վրաստանի նախագահ դառնալ մայիսի 2009 թվականին, վիճաբանություն ստեղծելով վրացական քաղաքականությունում։[1]

Կենսագրություն[խմբագրել]

Ալեքսանդր Երբրալիձե ծնվել է 1955 թվականին Բաթումիում։ Մայրը մաթեմաթիկայի ուսուցչուհի է, հայրը՝ ռուսաց լեզվի ու գրականության, պատմության։ Մանկուց ակտիվ կերպով զբաղվել է սպորտով՝ բռնցքամարտով, շտանգայով։ 1971 թվականին միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվել է Ռուսաստան։

Բազային կրթությունը՝ պատմականը, ստացել է Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարան-ում։ Երկրորդ կրթությունը՝ իրավաբանականը, ստացել է Սանկտ Պետերբուրգի իրավաբանական ակադեմիա-յում։

1992 թվականին հիմնադրել է «Հումանիտար և գործարար համագործակցության կենտրոն» ԲԲԸ, այժմ՝ «Տալիոն» ԲԲԸ, որի գլխավոր տնօրենն է ներկա ժամանակ։ Ընկերությունը զբաղվում է կատարելագործական, ռեստոռանային, տուրիստական, հրատարակչական բիզնեսով։ Հաջողությամբ իրագործել է Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի շենքերի վերակառուցման և վերականգնման մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ելիսեյան դղյակի և Շերեմետյան պալատի, եռանդուն կերպով զբաղվում է Օստերման-Տոլստոյի պալատի վերակառուցմամբ։ Բոլոր վերակառուցվող շենքերը լիովին պահպանել են իրենց պատմական ճարտարապետությունը և ինտերյերը։ Ստեղծել է LVL-պանելների արտադրման իննովացիոն փայտամշակման ձեռնարկությունը Տվերի մարզի Տորժոկ քաղաքում։

«Ալեքսանդր Նևսկիյ» համառուսաստանյան պատմագրականական մրցանակի հիմնադիրն է, Սանկտ Պետերբուրգի կենտրոնում Պյոտր Բագրատիոնի հուշարձանի տեղադրման նախագծի նախաձեռնողն ու բարերարը։

Ամուսնացած է և ունի երկու դուստր և երեք թոռնիկ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել]

2009 թվականի փետրվարին Ալեքսանդր Եբրալիձեն հիմնադրել է Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրեսը, որի պաշտոնական դիմումում հայտարարվում է Վրաստանը ճգնաժամային իրավիճակից դեպի ստաբիլ ժողովրդավարական զարգացման ճանապարհ դուրս բերելու նպատակը։[2] Կոնգրեսի մասնակիցները քննադատորեն են արտահայտվում Միխայիլ Սահակաշվիլիի գործունեությանը Վրաստանի նախագահի պաշտոնում, կոչ են անում վերականգնելու բարյացակամ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Regnum ՏԳ օնլայն-կոնֆերանսի ժամանակ Եբրալիձեն նշեց, որ հասկանում է Ռուսաստանի դիրքորոշումը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման վերաբերյալ, սակայն այն չի պաշտպանում։[3]

Գիվի Տարգամաձե, Վրաստանի խորհրդարանի անդամ, մեղադրել է Եբրալիձեի ղեկավարելով 2009-ի ռազմական խռովության փորձը Վրաստանում, պետությունում անկայունություն ստեղծելու նպատակով։[1] 2009 թվականի մայիսի 14-ին Սոչիում Վրաստանի ժողովուրդների միջազգային կոնֆերանս-ի ժամանակ հայտնեց Վրաստանի նախագահի պաշտոնի համար պայքարի մտնելու իր ցանկության մասին։[4] 2009 թվականի հունիսի 3Ազատություն Ռադիոյի «Վրեմյա գոստեյ» ծրագրում ՎԺՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Եբրալիձեն ընդգծեց Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև բարի դրացիական հարաբերությունների կարևորությունը։[5] Հունիսի 14-ին «Վերսիյա» թերթում հրատարակվեց Ա.Ի. Եբրալիձեի հետ հարցազրույցը, որտեղ նա հայտարարում է. «Առաջին գործը, որով ես կզբաղվեմ Վրացական պետության նախագահ դառնալուց հետո, դա մեր Հայրենիքի տարածքային ամբողջականության վերականգնումն է։ Եթե տարածքային ամբողջականության վերականգնումը՝ Աբխազիայի և Սամաչաբլոյի վերադարձը, տեղի չունենա, ապա Վրաստանին սպասվում է աղետ։»[6]

Պատրաստվում է ձեռք բերել վրացական քաղաքացիություն, ակտիվ կերպով զբաղվել քաղաքականությամբ պատմական հայրենիքում, այդ թվում Վրաստանում հրատարակել թերթ, բացել ռադիոկայան և հեռուստատեսություն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Senior MP Claims Russian Link to Mukhrovani Mutiny. Civil Georgia. մայիսի 23, 2009
  2. Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրեսի դիմումը: Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես: 2009 թվականի 12-ը մարտի
  3. «Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրեսի» նախագահ Ալեքսանդր Եբրալիձեի հետ օնլայն-կոնֆերանսը: REGNUM ՏԳ: 2009 թվականի 7-ը ապրիլի
  4. Վրաստանի ժողովուրդների Ասամբլեայի Կոնֆերանսը բացվել է մայիսի 14-ին Սոչիում: Այն անց է կացվում առաջին անգամ Ասամբլեայի կազմավորումից հետո 2008 թվականին:: Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես: 2009 թվականի 14-ը մայիսի
  5. Ալեքսանդր Եբրալիձեն «Ազատություն Ռադիոյի» ուղիղ եթերում: Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես: 2009 թվականի 4-ը հունիսի
  6. Ալեքսանդր Եբրալիձեի հարցազրույցը «Վերսիյա» թերթին: Վրաստանի ժողովուրդների Համաշխարհային կոնգրես: 2009 թվականի 15-ը հունիսի