Ալեքսանդր Դավիդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դավիդով
Ի ծնե անունԱրսեն Կարապետյան
Ծնվել էհունվարի 4, 1850(1850-01-04)
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 20, 1911(1911-01-20) (61 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Ժանրերօպերա
Մասնագիտություներաժիշտ և օպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԼազարյան ճեմարան (1871)

Ալեքսանդր Դավթի Դավիդով (ի ծնե՝ Արսեն Դավթի Կարապետյան, հունվարի 4, 1850(1850-01-04) - հունվարի 20, 1911(1911-01-20), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայազգի երգիչ (տենոր), օպերետի, էստրադայի արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1869-1871 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում, 1871-1872 թվականներին՝ Թիֆլիսի իտալական օպերային խմբում, ապա՝ Վլադիկավկազի, Բրյանսկի, Ռոստովի և այլ քաղաքների թատրոններում։ Խաղացել է Մոսկվայի հանրամատչելի թատրոնում (1876 թվականից), ավելի ուշ՝ Մոսկվայի արտիստական խմբակում, գերազանցապես Լենտովսկու բեմադրած օպերետներում (Օֆենբախի «Կապույտ մորուք» և «Երգեցիկ թռչուններ», «Գնչուական երգեր ըստ գործող անձանց»), 1879-1882 թվականին՝ Մոսկվայի Փոքր թատրոնում, 1883 թվականից՝ «Էրմիտաժ» և այլ թատրոններում։ Դավիդովի ելույթը «Գնչուական երգեր ըստ գործող անձանց» երաժիշտ, խճանկարում, ուր կատարել է գնչու Անտիպի դերը, նրան մեծ հռչակ է բերել այնուհետև նա գերազանցապես երգել է էստրադայում՝ որպես գնչուական ռոմանսների հանրահայտ կատարող («Զույգ աշխետ ձիեր», «Հեռացիր», «Լաց եղիր, մի թաքցնիր հեկեկոցդ» և այլն)։ Ելույթներ է ունեցել նաև մելոդեկլամացիայով։ Վերսաովսկու «Ասկոլդի գերեզմանը» օպերայում Տորոպկայի դերերգի լավագույն կատարողն էր։ 1892 թվականին համերգ է տվել Փարիզում։ Դավիդովը սերտորեն կապված է եղել հայ իրականությանը, երգել է հայկական երգեր, 1883 թվականին Պ. Ադամյանին ծանոթացրել է դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու հետ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան երկու հատորով). Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան. 2005.
  2. «AV Production - Ալեքսանդր Դավիդով». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Давыдов В.Н., Рассказ о прошлом, М., 1962.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 300