Ալեքսանդր Աստաշյոնոկ, (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Асташёнок, նոյեմբերի 8, 1981(1981-11-08), Օրենբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երաժիշտ և դերասան։ Ռուսական «Կորնի» երաժշտական խմբի նախկին անդամներից։ Աստղերի ֆաբրիկա մրցույթի առաջին եթերաջրջանի հաղթող։
Ալեքսանդր Աստաշյոնոկը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում։ Փոքր ժամանակ հաճախել է վոկալի դասերի, նվագել կիթառ։ Ալեքսանդրն ավարտել է Օրենբուրգի պոլիտեխնիկական համալսարանը, ստանալով տնտեսագետի որակավորում[1]։