Ալեքսանդր Անիսիմով
Ալեքսանդր Անիսիմով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23 (հուլիսի 6), 1905 Գրիգորովո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1976 (71 տարեկան) ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, դիրիժոր, երաժիշտ և խմբավար |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ալեքսանդր Անիսիմով (ռուս.՝ Александр Иванович Анисимов, հունիսի 23 (հուլիսի 6), 1905, Գրիգորովո, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1976, ԽՍՀՄ), ԽՍՀՄ երաժիշտ, երգչախմբի դիրիժոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1948 թվական)։ Խմբակային կատարումների, երգերի և երգչախմբի համար գրված երգերի հեղինակ։ Բազմաթիվ խմբակային ժողովածուների խմբագիր և կազմող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1905 թվականի հունիսի 23-ին (հուլիսի 6-ին), Նովոգորոդսկի շրջանի Գրիգորովո գյուղում։
1929 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, սովորել է Նիկոլայ Մալկոյի և Միխայիլ Կլիմովի հետ։ 1932 թվականին ավարտել է երգչախմբային դիրիժորության և երգչախմբային գրականության դասերի ասպիրինտուրան, 1958 թվականից՝ պրոֆեսոր։
1937-1949 թվականներին Անիսիմովը եղել է Լենինգրադի ռազմական շրջանի երգի և պարի անսամբլի ղեկավար, մայոր[1]։ 1949-1951 թվականներին եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին կից երաժշտական հաստատությունների գլխավոր տնօրեն և Արվեստի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1951-1955 թվականներին ԽՍՀՄ Մեծ թատրոնի տնօրեն։
1935-1937 թվականներին եղել է դիրիժոր, իսկ 1955-1965 թվականներին եղել է Լենինգրադի Մ. Գլինիկիի անվան ակադեմիական կապելլայի տնօրեն և գեղարվեստական ղեկավար[2]։
Ալեքսանդր Իվանովիչ Անիսիմովը մահացել է 1976 թվականի սեպտեմբերի 19-ին։
1987 թվականին մահացել է նրա եղբայրը՝ Մեծ թատրոնի նվագախմբի երաժիշտ, Վիկտոր Անիսիմովը[3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Նատալյա Սերգեևնա, դուստրը՝ Սվետլաննա Ալեքսանդրովնա։ Երկրորդ կինը՝ Օքսաննա Վասիլևնա, որդին՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ։ Նինա Իվանովնա, որդին` Օլեգ Ալեքսանդրովիչ։
- Ամուսնացած է եղել Եվգենյա Ալեքսանդրովնայի հետ (1907-1983), մասնագիտությամբ իրավաբան, աշխատել է որպես նոտար։
- Որդի Ալեքսանդր Վիկտորովիչ Անիսիմով, ծնվել է 1935 թվականի ապրիլի 16-ին Լենինգրադում[4]։
Ալեքսանդր Իվանովիչի եղբոր Բորիս Իվանովիչի ընտանիքը.
- Ամուսնացել է Նատալիա Դմիտրիվովայի հետ, մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է Վ. Ի. Լենինի թանգարանում, որպես պատմաբան։
- Դուստր՝ Անիսիմովա Ելենա Բորիսովնա։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինգրադյան ճակատի ռազմական խորհրդի հավաստագիր (1940 թվական)
- Արժեքավոր նվերներ, ռազմական խորհրդի դրամական մրցանակներ, Սերգեյ Կիրովի անվան Կարմիր Բանակի լենինգրադյան տուն
- Կարմիր աստղի շքանշան
- «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ[1]
- Հայրենական պատերազմի շքանշան[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
- ↑ Старейший русский хор или Ленинградская капелла
- ↑ Анисимов Александр Иванович Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
- ↑ «Александр Викторович Анисимов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 19 մահեր
- 1976 մահեր
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս դիրիժորներ
- Ռուս երաժիշտներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ