Ալեքսանդրա Անդրեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Անդրեևա
Ծնվել է1853[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էնոյեմբերի 19, 1926(1926-11-19)[1]
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունգրական քննադատ, գրականության պատմաբան և թարգմանչուհի
ԱնդամակցությունՌուս բանահյուսության սիրահարների ընկերություն[1]

Ալեքսանդրա Ալեքսեևնա Անդրեևա (1853[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19, 1926(1926-11-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս քննադատ, գրականության պատմաբան, թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1853 թվականի փետրվարի 11 (23)-ին գյուղացիական ծագում ունեցող վաճառականների ընտանիքում։ Հայրը՝ Ալեքսեյ Վասիլևիչը, դարձել է ժառանգական պատվավոր քաղաքացի։ Կրթություն է ստացել տանը և ինքնուրույն անցել համալսարանական դասընթացը։ Նրա առաջին աշխատանքը՝ «Իտալական նովելը և Դեկամերոնը» (1880), գրավել է Ֆեոդոր Բուսլաևի ուշադրությունը[2]։

Հեղինակ է արևմտաեվրոպական գրականության մասին հանգամանալից հոդվածների, որոնք տպագրվել են «Հյուսիսային պարբերական» (1890- ականներ), «Եվրոպական պարբերական» և այլ ամսագրերում[3]։

Հետաքրքրվել է Հենրիկ Իբսենի ստեղծագործության պրոբլեմներով, ում հետ հանդիպել է Նորվեգիայում ճանապարհորդելիս (1891) և նրա ստեղծագործության մասին գրել է մի շարք աշխատություններ՝ կատարելով ռուս և նորվեգացի գրողների հայացքների համեմատական ​​վերլուծություն՝ «Воскресение у гр. Толстого и Г. Ибсена» (М.: т-во тип. А. И. Мамонтова, 1901): Անդրեևան գրել է ժամանակակից ֆրանսիական վեպի, Իվան Տուրգենևի մասին, ակտիվորեն մասնակցել է «Ալեքսանդր Ուրուսով։ Նրա հոդվածները թատրոնի և արվեստի մասին։ Նամակներ և հիշողություններ նրա մասին» գրքի նախապատրաստմանը (Тип. И. Н. Холчев и К°, 1907), որտեղ ներկայացված է Ուրուսովի մասին նրա մենագրական հոդվածը[2]։ «Жизнь Витторио Альфиери из Асти, рассказанная им самим» գրքի ներածական հոդվածի հեղինակն է (М. : К. Ф. Некрасов, 1904):

1894 թվականի նոյեմբերի 30-ից եղել է Ռուս բանահյուսության սիրահարների ընկերության իսկական անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Podolskaya I. Русские писатели 1800—1917The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — P. 70. — ISBN 978-5-85270-011-7
  2. 2,0 2,1 Русские писатели, 1989, էջ 70
  3. «Андреева, Александра Алексеевна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]