Ալես Յակիմովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալես Յակիմովիչ
Ծնվել էհունվարի 17, 1904(1904-01-17)
ԾննդավայրČurylava, Բելառուս
Վախճանվել էհունվարի 15, 1979(1979-01-15) (74 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ և մանկագիր
Լեզուբելառուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԲելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ
Ժանրերմանկական գրականություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Մալադնյակ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրBielaruski pioner?, Q13028880? և Բեռալռուս
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Բելառուսի մշակույթի վաստակավոր գործիչ և Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակ
 Aliaksandr Jakimovič Վիքիպահեստում

Ալես Յակիմովիչ (բելառուս․՝ Аляксандр Іванавіч Якімовіч, հունվարի 17, 1904(1904-01-17), Čurylava, Բելառուս - հունվարի 15, 1979(1979-01-15), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս գրող։ Բելառուսական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալես Յակիմովիչը ծնվել է 1904 թվականին Մինսկի մարզի Չուրիլովո գյուղում։ 1926 թվականին ավարտել է Բելառուսի մանկավարժական տեխնիկումը, 1930 թվականին՝ Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի գրականության և լեզվաբանության բաժինը։

Հայրենական պատերազմի տարիներին տարհանվել է, այնուհետև դասավանդել է Չիստոպոլի միջնակարգ դպրոցում, եղել է շրջանային «Ղազախստան» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1942 թվականից ծառայել է Կարմիր բանակում, եղել է հրաձգային դասակի հրամանատար, 1943 թվականին Խարկովի մոտակայքում ծանր վիրավորվել է։ 1943-1944 թվականներին ապրել է Մոսկվայում, զբաղվել խմբագրական աշխատանքով։ 1944 թվականին Բելառուսի ազատագրումից հետո վերադարձել է Մինսկ։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Մահացել է 1979 թվականի հունվարի 15-ին։ Թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է պատմվածքներ, վիակներ, չափածո և արձակ հեքիաթներ[2]։

  • «Հաղթանակ» (1932)
  • «Դարբին Վերնիդուբը» (1936)
  • «Խոսում է Մոսկվան» (1951)
  • «Ես՝ երիտասարդ պիոներս» (1952)
  • «Խիզախ մարդիկ» (1960)
  • «Դժվար տարի» (1976)

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968)
  • ԲԽՍՀ պետական մրցանակ (1974)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուզդենսկի շրջանի Զենկովիչի գյուղի դպրոցն անվանվել է Ալես Յակիմովիչի պատվին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алесь Якімовіч // Беларускія пісьменнікі (1917-1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. - Мн.: Мастацкая літаратура, 1994. - С. 629-631. (բելառուս.)
  2. Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
  3. БИБЛИОТЕКА ГУО «ЗЕНЬКОВИЧСКАЯ СРЕДНЯЯ ОБЩЕОБРАЗОВАТЕЛЬНАЯ ШКОЛА ИМЕНИ А. И. ЯКИМОВИЧА» (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беларускія пісьменнікі: біябібліягр. слоўн. Т. 6. - Мн., 1995. - С. 473. (բելառուս.)
  • Энцыклапедыя літаратуры і мастацтва Беларусі. Т. 5. - Мн., 1987. - С. 681. (բելառուս.)
  • Беларускія пісьменнікі (1917-1990)։ Даведнік; Склад. А. К. Гардзіцкі. Нав. рэд. А. Л. Верабей. - Мн.: Мастацкая літаратура, 1994. - 653 с.: іл. ISBN 5-340-00709-X (բելառուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալես Յակիմովիչ» հոդվածին։