Տարածքով համապատասխանում էր Կիլիկյան հայկական պետության Կոկիսոն գավառակին։
XIX դարի վերջերին ուներ 10 գյուղախումբ, 135 գյուղով, որտեղ բնակվում էին 45 000 մարդ։ 1915 թվականին ուներ 153 գյուղ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ուներ 6000-ից ավել հայ բնակիչ, որոնք հիմնականում բնակվում էին Ալբիստան քաղաքում և գավառակի մի քանի գյուղերում։
Հայկական գյուղերն ունեին իրենց վարժարաններն ու եկեղեցիները։ 1914-1918 թվականներին հայկական գյուղերը հիմնահատակ ավերվեցին, իսկ բնակչությունը ոչնչացվեց թուրք ջարդարարների կողմից։ Սակավաթիվ փրկվածները գաղթեցին օտար երկրներ[1]։