Ալբիստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբիստան (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ալբիստան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Այլ անվանումներԱբլաստանն, Ալպոսդան, Ալպութան, Աղբսթան, Ապլասթա, Ապլասթան, Էլբիստան, Էպլեսթեյն, Ղփթիսթան, Պլասթա
Մակերես2,319 կմ²
ԲԾՄ1150 մետր
Բնակչություն142 548 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալբաստանցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ46300
Պաշտոնական կայքelbistan.gov.tr
Ալբիստան (Թուրքիա)##
Ալբիստան (Թուրքիա)

Ալբիստան, քաղաք Կիլիկիայում, Հալեպի վիլայեթում Ալբիստանի գավառակում։ 1915 թվականի դրությամբ այն գավառակի ամենահայաշատ բնակավայրն էր։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբիստանն արաբերեն նշանակում է պարտեզ։

Քաղաքի անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունեցել է բազմաթիվ անվանումներ, որոնք են Աբլաստան, Աբլըստան, Ալբասթայն, Ալբըստան, Ալբիսթան, Ալպիստան, Ալպոսդան, Ալպսթան Ալպստան, Ալպութան, Ալպուստան, Ալպուստան, Աղբսթան, Ապլասթա, Ապլասթան, Ապլեթին, Ապլեսթին, Ապլստան, Էլբիստան, Էպլեսթեյն, Էպլստեյն, Ղփթիսթան, Պլասթա, Պլաստա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է VIII - IX դարերում։ Քաղաքի տները կառուցված են եղել աղյուսով և շրջապատված են եղել պտղատու այգիներով, արգավանդ դաշտերով։

X-XI դարերում քաղաքը հայտնի է եղել Պլաստա անունով։ Այն ժամանակ հայերը զգալի թիվ էին կազմում։

1897 թվականին Ալբիստանում հիմնվել է «Միություն Կիլիկիո» ընկերությունը։

Հայ արհեստավորների աշխատանքը մեծ համբավ ուներ՝ մասնավորապես հայ վարպետների գործած կտավը, կապան և կարպետը։

Ալբիստանը թուրքերի ձեռքով ավերվեց 1915-1918 թվականներին։ Հայերի մեծ մասը ոչնչացվեց և տեղահանվեց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873-1873 թվականներին ուներ 130 տուն հայ և մոտ 2000 թուրք բնակիչ։ 1914 թվականին ուներ 12000 բնակիչ, որից 4000-ը հայեր էին։ 1952 թվականին ուներ 7474 թուրք բնակիչ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբիստանում է գտնվում Իչմե ջերմուկը։ Քաղաքն հարուստ է եղել երկաթի պաշարներով, որոնք օգտագործել են զեյթունցիները։

Պատմամշակությային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբիստանն ուներ Սբ. Հակոբ և Սբ. Գևորգ հայկական եկեղեցիներ։ Կար նաև արական և իգական վարժարաններ։ Քաղաքի շրջակայքում կար խեթական, հռոմեական և բյուզանդական հնություններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 71
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիստան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 148