Ալբերտ Վանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Վանյան
Ծնվել էհունվարի 29, 1932(1932-01-29)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 5, 2022(2022-07-05)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ, մանկական վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Աշխատավայր«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
Պաշտոնվիրաբուժական կլինիկայի ղեկավար
Պարգևներ
«Առողջապահության գերազանցիկին» կրծքանշան

Ալբերտ Անդրանիկի Վանյան (հունվարի 29, 1932(1932-01-29), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 2022(2022-07-05)[1], Երևան, Հայաստան), հայ բժիշկ, մանկական վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1975

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի մանկական վիրաբուժության ամբիոնում, 1975-1995 թվականներին եղել է վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1995 թվականից պրոֆեսոր[2]։

2012 թվականին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքը կոչվել է Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի' բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունով[3]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են երեխաների սուր շնչառական վիրաբուժական հիվանդությունների անհետաձգելի ախտորոշման և բուժման խնդիրներին։ ՀՀ-ում առաջինն է (աշխատակիցների հետ) իրականցրել երեխաների մի շարք եզակի ու բարդ վիրահատություններ, մշակել ու գործնականում ներդրել բրոնխադիտման, կերակրափողադիտման, փայծաղադրունքագրության (սպլենոպորտոգրաֆիա) և այլ եղանակներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Ալբերտ Վանյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխան դալար ճյուղ է, և եթե նրան ճիշտ ժամանակին չդրեցիր պարարտ հողի մեջ, նա ճիշտ չի «աճի»։ Մանկական վիրաբուժության առանձնահատկությունն էլ այն է, որ ծառի դալար ճյուղի հետ գործ ունես, ուստի պետք է արժանի լինել երեխա բուժելու։ Ամեն օր կյանքը մեր առջև դնում է նորանոր խնդիրներ, և այդ նորանոր խնդիրներին նորանոր լուծումներ ու նորանոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Ես շատ ուրախ եմ, որ իմ սկզբունքը, աշխատաոճը ուժերիս ներածին չափ կարողացել եմ սերմանել իմ աշակերտների մեջ։ Վստահաբար կարող եմ ասել, որ այդ ամենը կրկնակի վերադարձվում է[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Клиника, диагностика и лечение стафилококковой деструкции легких у детей. Казань, 1974 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի ուսուցիչը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը(չաշխատող հղում)
  4. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն 2007 թվականի հունվարի 29-ին տոնում էր կենտրոնի մանկաբույժ, ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության և մանկաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Վանյանի 75-ամյա տարեդարձը