Ալբերտ Սմիթ Բիքմոր
Ալբերտ Սմիթ Բիքմոր | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1839 |
Ծննդավայր | St. George, Նոքս շրջան, Մեն, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 12, 1914 (75 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դարտմուտի քոլեջ |
Մասնագիտություն | բնագետ և գրող |
Ստորագրություն | |
Albert S. Bickmore Վիքիպահեստում |
Ալբերտ Սմիթ Բիքմոր (անգլ.՝ Albert Smith Bickmore, մարտի 1, 1839, St. George, Նոքս շրջան, Մեն, ԱՄՆ - օգոստոսի 12, 1914), ամերիկացի բնագետ և ճանապարհորդ։
Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանի ստեղծող և հիմնադիր։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Սմիթ Բիքմորը ծնվել է 1839 թվականին Սեյնթ Ջորջում` Մեն նահանգում։ Նա բնության հանդեպ սերը և բնագետի կոչումը վերագրում է իր մանկության ընթացքում լողափի և անտառի մոտ ապրելու փաստին[1]։ Մանուկ հասակում նա հավաքում էր խեցիներ և ծովային ոզնիներ, սովորում տեղական բուսական և կենդանական աշխարհի անունները, իսկ ձմեռային երեկոներին սահում էր մոտակա սառցակալված լճակում։
Ընդունվել է Դարտմուտի քոլեջ, որտեղ նրա սիրած առարկաներն էին քիմիան, երկրաբանությունն ու հանքաբանությունը։ Բնական պատմության հանդեպ նրա սերը նկատվել է Դարտմուտի դասախոսների կողմից, որոնք նրան հանձնարարական նամակ են հանձնել` Հարվարդի հայտնի պրոֆեսոր Ժան Լուի Ագասիսի մոտ սովորելու համար։ 1860 թվականին նա դարձել է Ագասիսի յուրահատուկ աշակերտներից մեկը։ Նա աշխատել է նաև Ագասիսի Կենդանաբանության համեմատական թանգարանում, ինչը նրան օգնել է վճարել 4 տարվա դասընթացի համար։ Հենց այդ ժամանակ է, որ Բիքմորը սկսել է մտածել Նյու Յորքում Բնական պատմության թանգարանի ստեղծման մասին։ Իր ծրագրերը նա քննարկել է դոկտոր Ակլանդի հետ, ում աջակցությունն ամրապնդել է այդպիսի թանգարան հիմնելու վճռականությունը, առավել ևս, որ ուրիշներին չէր հաջողվել հավաքել անհրաժեշտ միջոցներ` թանգարան բացելու համար։
Ալբերտ Բիքմորը գրել է մի գիրք` «Travels in the East Indian Archipelago» վերնագրով, որը հրապարակվել է 1868 թվականին[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bickmore, Albert S. An Autobiography with a Historical Sketch of the Founding and Early Development of the American Museum of Natural History, 1908, unpublished manuscript.
- ↑ Bickmore, Albert (1868). Travels in the East Indian archipelago (summary). J. Murray.
- ↑ «Review of Travels in the East Indian Archipelago by Albert S. Bickmore and The Malay Archipelago by A. R. Wallace». The Quarterly Review. 127: 67–98. 1868 թ․ հուլիս.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բիքմոր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Սմիթ Բիքմոր» հոդվածին։ |
|