Ալբերտ Սարգսյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Սարգսյան
Ծնվել էապրիլի 5, 1939 (85 տարեկան)
Պեմզաշեն, Շիրակի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Կայքisec.am/science

Ալբերտ Գուրգենի Սարգսյան (ապրիլի 5, 1939(1939-04-05), Պեմզաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1982), ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Սարգսյանը ծնվել է Արթիկի շրջանի Պեմզաշեն ավանում։

1963 թվականին աշխատել է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում, 1966-1968 թվականներին եղել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ նոր քիմիական պրոբլեմների ինստիտուտի ստաժոր-հետազոտող, 1971 թվականին՝ Երևանի պետական համալսարանի կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1976-1979 թվականներին ղեկավարել է ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի խումբը, 1979-1981 թվականներին՝ ԵՊՀ կիսահաղորդչային նյութերի և սարքերի ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի սեկտորի վարիչ, 1981-1994 թվականներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում գիտության վարչության պետ, 1994-1999 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Նախագահությունում գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ։ 2002 - 2020 թվականներին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը։ 2020 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական ղեկավարը[1]։ Հեղինակ է 158 գիտական աշխատության, 9 գյուտի[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մովսես Խորենացու մեդալ (2013)[3]։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ, 2015
  • ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ, 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական ղեկավար - ISEC». www.isec.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
  2. «Ալբերտ Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]