Ալագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալագիր
Алагир
Алагирцерковь.jpg
Եկեղեցի Ալագիրում
43°02′00″ հս. լ. 44°13′00″ ավ. ե. / 43.033333° հս. լ. 44.216667° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Հանրապետություն Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
Շրջան Ալագիրի շրջան
Քաղաքապետ Ռուսլան Խադարցև
Հիմնադրված է 1850
Տվյալ կարգավիճակում 1938-ից
Խոսվող լեզուներ Օսերեն, Ռուսերեն
Բնակչություն 19 442 մարդ (2010)
Ազգային կազմ Օսեր - 91,07%,
Ռուսներ - 6,19%,
այլ - 2,74%
Կրոնական կազմ Ուղղափառություն
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ (+7) 86731
Փոստային ինդեքս 363240
Պաշտոնական կայք www.alagir.ru
##Ալագիր (Ռուսաստան)
Red pog.png

Ալագիր (օս.՝ Алагир), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում, Հյուսիսային Օսիայի Ալագիրի շրջանի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Արդոն գետի ափին, Վլադիկավկազից 54 կմ դեպի արևելք հեռավորությամբ։ Քաղաքն ունի 19 442 բնակիչ[1], ազգային կազմը․ օսեր՝ 91,07%, ռուսներ՝ 6,19%, այլ ազգեր՝ 2,74%։

Քաղաքի անվանումը առաջացել է օսերեն «Уæллаг Ир» (ուըլլագ իր) բառերից (уæллаг "վերին", Ир - օսեր)։[2]

Ալագիրի հայտնի բնակիչներ[խմբագրել]

  • Ասլան Դուդիև (ծնվ. 1990) - ռուս ֆուտբոլիստ։
  • Թամերլան Չելոխսաև (1961-1993) - Աբխազ ազատամարտիկ, պատերազմի հերոս։ Վրաց-աբխազական 1992-1993 թթ. պատերազմի մասնակից։
  • Իգոր Կուպեև (ծնվ. 1974) - ռուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (1994, 2001), Աշխարհի գավաթի մրցանակակիր (1996), Ասիայի կրկնակի չեմպիոն (1999, 2000), միջազգային կարգի սպորտի վարպետ։
  • Հասան Զանգիև (1954-2000) - սովետական ազատ ոճի ըմբշամարտիկ, 1979 թ. Աշխարհի գավաթի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ։
  • Մախար Վազիև (ծնվ. 1961) - բալետի արտիստ, Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր բալետմեյստեր։ Ռուսաստանի պատվավոր արտիստ (2002)։
  • Մաքսիմ Ցագառաև (1916 - 1990) - օս գրող։
  • Սավելի Ագուզարով (ծնվ. 1946) - Ռուսաստանի պատվավոր մարզիչ, ազատ ոճի ըմբշամարտի վարպետ։
  • Սաֆոն Ուռումով (1872-1922) - Առաջին աշխարհամարտի հերոս։
  • Սերգեյ Մենյայլո (ծնվ. 1960) - ՌԴ Ռազմական նավատորմի նախկին գլխավոր հրամանատար։ Փոխ-ծովակալ։
  • Սոսլան Տոմաև (ծնվ. 1979) - ուս ազատ ոճի ըմբշամարտիկ, Ռուսաստանի չեմպիոն (2001)։
  • Ստանիսլավ Չերչեսով (ծնվ. 1963)  - ռուս ֆուտբոլային մարզիչ, նախկինում՝ սովետական և ռուս ֆուտբոլիստ, դարպասապահ։ ԽՍՀՄ սպորտի պատվավոր վարպետ։
  • Ֆատիմա Բութաևա (1907-1992) - սովետական ֆիզիկոս. Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]