Աթենքի համալսարանի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթենքի համալսարանի պատմության թանգարան
Տեսակհամալսարանական թանգարան և բնակելի տուն
Երկիր Հունաստան
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
ՎայրԱթենք և Պլակա
ՀասցեΘόλου 510556
Հիմնադրվել է1987
Կայքhistorymuseum.uoa.gr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Աթենքի համալսարանի պատմության թանգարան (հուն․՝ Οικία Κλεάνθη - Σάουμπερτ), Հունաստանի մայրաքաղաքի նորացված թանգարաններից մեկը, որի ցուցադրությունում ցուցադրվում են Աթենքի համալսարանի ձևավորման պատմության առարկաները։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Աթենքի կենտրոնական մասում Պլակա շրջանում, Tholou փողոց (Θόλου), 5[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցը, որտեղ գտնվում է թանգարանը, գոյություն ուներ դեռևս Օսմանյան ժամանակաշրջանում, սակայն այն զգալիորեն վերակառուցվել է 1831-1833 թվականներին Ստամաթիս Կլանտիսի և Էդվարդ Սկաբերտի կողմից։

1837 թվականից 1841 թվականը թանգարանը տեղակայվեց նորաստեղծ Աթենքի համալսարանում։ 1861 թվականին Ստամաթիս Կլանտիսը շենքը որպես մասնավոր սեփականություն վաճառել է և մինչև 1862 թվականը շենքը տարբեր կազմակերպություններին է պատկանել։

1945 թվականին առանձնատունը ճանաչվել է որպես ճարտարապետական հուշարձան, իսկ 1959 թվականից համալսարանի ղեկավարությունը սկսեց շենքին վերադարձնել իր իրավասությանը։

1987 թվականի մայիսին Մահալիս Ստաֆոպուլոսի ղեկավարությամբ, Աթենքի բարձրագույն ուսումնական հաստատության 150-ամյակի կապակցությամբ հիմնադրվեց համալսարանի պատմության թանգարանը[2]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուում կան մի շարք հազվագյուտ բուհական հրատարակություններ, ձեռագրեր, փաստաթղթեր, ռեկտորների և պրոֆեսորների դիմանկարներ, դիպլոմների նմուշներ, գիտական գործիքներ, լուսանկարներ և մեդալներ։

Ցուցահանդեսը գտնվում է շենքի առաջին և երկրորդ հարկերում և ներկայացնում է առաջին բուհական ֆակուլտետների զարգացման թեմատիկ լուսաբանումը․ բժշկության, իրավունքի, փիլիսոփայության և աստվածաբանության դպրոցները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենքի համալսարանի պատմության թանգարան» հոդվածին։