Ազնվականների բույնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնվականների

բույնը

ռուս.՝ Дворянское гнездо
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքաղաքական ֆանտաստիկա և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակԻվան Տուրգենև
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1856
ՏեսարանՌուսական կայսրություն
ՀրատարակչությունՍովրեմեննիկ
Հրատարակվել է1859
ՆախորդՌուդին
ՀաջորդՆախօրեին

Ազնվականների բույնը (ռուս.՝ «Дворянское гнездо»), Իվան Տուրգենևի վեպերից, գրված 1856—1858 թվականներին, առաջին անգամ լույս է տեսել 1859 թվականին «Սովրեմեննիկ» ամսագրում[1]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆյոդոր Իվանովիչ Լավրեցկի (մայրը մահացել է, դաստիարակել է նրա մորաքույր Գլաֆիրան)
  • Իվան Պետրովիչ (Ֆյոդորի հայրը), ապրել է մորաքրոջ մոտ, ապա՝ իր ծնողների, ամուսնացել է մոր սպասուհու՝ Մալանյա Սերգեևնայի հետ)
  • Գլաֆիրա Պետրովնա (Ֆյոդորի մորաքույրը), չամուսնացած կին, բնավորությամբ նման է իր գնչուհի տատին
  • Պյոտր Անդրեևիչ (Ֆյոդորի պապը, հասարակ վարպետ, Ֆյոդորի պապը կոշտ, հանդուգն մարդ էր, նախատատը՝ վրիժառու գնչուհի էր, ոչնչում չէր զիջում ամուսնուն)
  • Սերգեյ Պետրովիչ՝ պետական խորհրդական։
  • Մարիա Դմիտրիևնա Կալիտինա՝ հարուստ այրի, կալվածատիրուհի։
  • Մարֆա Տիմոֆեևնա Պեստովա՝ Կալիտինայի մորաքույրը, պառաված օրիորդ։
  • Վլադիմիր Նիկոլաևիչ Պանշին՝ ազնվական կալվածատեր, հատուկ հանձնարարությունների ղեկավար։
  • Լիզա և Լենոչկա (Մարիա Դմիտրիևնայի դուստրերը)։
  • Քրիստափոր Ֆյոդորովիչ Լեմ՝ երաժշտության մեծ ուսուցիչ, գերմանացի։
  • Վարվարա Պավլովնա Կորոբինա (Վարենկա), Լավրեցկու կինը։
  • Միխալևիչ (Ֆյոդորի ընկերը, «Էնտուզիաստ և բանաստեղծ»)
  • Ադա (Վարվարայի և Ֆյոդորի դուստրը)

Վեպի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը ազնվական Ֆյոդոր Իվանովիչ Լավրեցկին է, որը իր բնավորության գծերով նման է Տուրգենևին։ Դաստիարակվելել է հայրական տնից հեռու՝ քաղաքից դուրս, մորաքրոջ տանը, քանի որ վաղ հասակում կորցրել էր մորը։ Քննադատները հաճախ որպես վեպի սյուժեյի հիմք էին ընդունում Իվան Տուրգենևի մանկությունը, նա ևս դաստիարակվել էր մոր կողմից, որը հայտնի էր իր դաժանությամբ։ Լավրեցկին շարունակում է իր կրթությունը Մոսկվայում, և օպերա այցելելու ժամանակ օթյակներից մեկում նկատում է մի աղջկա։ Նրա անունը Վարվարա Պավլովնա էր, և Ֆյոդորը խոստովանում է, որ սիրում է նրան ու խնդրում է նրա ձեռքը։ Ամուսնանալու ժամանակն էր, և զույգը տեղափոխվում է Փարիզ։ Այնտեղ Վարվարա Պավլովնան դառնում է շատ հայտնի և սիրված սրահի ղեկավար, ու սիրավեպ է սկսում մշտական հյուրերից մեկի հետ։ Լավրեցկին իմանում է կնոջ սիրավեպի մասին միայն այն ժամանակ, երբ հանկարծակի կարդում է սիրեկանի գրությունը ուղղված Վարվարա Նիկոլայևնային։ Իմանալով իր սիրելիյի դավաճանության մասին, նա խզում է իր բոլոր կապերը նրա հետ և վերադառնում է իր հայրենի տուն, որտեղ դաստիարակվել էր։ Վերադառնալով տուն Լավրեցկին այցելում է իր իր մորաքրոջ աղջկան՝ Մարիա Դմիտրիևնա Կալիտինային, որն ապրում էր իր երկու դուստրերի՝ Լիզայի և Լենոչկայի հետ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը էկրանավորվել են 1915 թվականին Վլադիմիր Գարդինին և 1969 թվականին Անդրեյ Կոնչալովսկին։ Խորհրդային ֆիլմերում գլխավոր դերերում խաղում էին Լեոնիդ Կուլագինը և Իրինա Կուպչենկոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. И. С. Тургенев Дворянское гнездо // «Современник». — 1859. — Т. LXXIII, № 1. — С. 5—160.