Ազիզ Բենիամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիզ Բենիամին
Ծնվել է1875
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Մահացել է1917
ԿրթությունԿ.Պոլ­սի Կայ­սե­րա­կան զին­վո­րական
բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ և ատամնաբույժ
Ռազմական ծառայությունՕսմանյան բանակ

Ազիզ Բենիամին (1875, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - 1917), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտ 1875 թվականին, Տրապիզոնի վիլայեթի Սամսուն նավահանգստում։ 1900 թվականին ավարտել է Կ. Պոլսի Կայսերական զինվորական բժշկական վարժարանը (?)։ Եղել է ատամնաբույժ։ Առա­ջին հա­մաշ­խար­հային պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օս­մա­նյան բանակ։ 1917 թվականին ծառայության ընթացքում, սպայի աստիճանով, նշանակված է եղել Խոփի շրջանի Թալաղըլ գյուղի «գո­նագ­ճը», որի պարտականությունն էր թուրքական բանակի շարժվող զորախմբերին ընդունելը և իջևանատեղի ապահովելը։ 1917 թվականին երբ թուրքերն առաջացել են դեպի Կով­կաս, օսմանյան բանակի 11-րդ զորագնդի առողջապահական վաշտի գլխավոր բժիշկ Քեմալն ու դեղագործ Մեհմեդ Ալին նրան չարանենգորեն սպանել են Սարիղամիշից դուրս, Խոփի շրջանի Թալաղըլ գյուղում՝ մոտ 42 տարեկանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։