Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա
Տեսակերիտասարդական քաղաքական կազմակերպություն
ԱռաջնորդԴանիա Քրիստիան Շարլինգ (ԱԵ, Radikal Ungdom)
Հիմնադրված1947/1979 թթ.
Գաղափարախոսությունազատականություն
Պաշտոնական գույն(եր)դեղին և կապույտ
ՇտաբԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Միջազգային պատկանելությունԱզատական ինտերնացիոնալ
Կայքiflry.org
interim.iflry.com
 International Federation of Liberal Youth Վիքիպահեստում

Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիան (IFLRY) միջազգային ազատական երիտասարդական կազմակերպություն է։ Նրա կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրների ազգային երիտասարդական կազմակերպություններ։ Շատ դեպքերում վերջիններս անդամակցում են Ազատական ինտերնացիոնալի անդամ հանդիսացող քաղաքական կուսակցություններին, չսահմանափակվելով, սակայն, միայն դրանց հետ համագործակցությամբ։

ԱԵՄՖ-ը (IFLRY) հավատարիմ է իր երկու նախորդների ավանդույթին։ Առաջինը 1947 թ.-ին հիմնադրված Ազատական և արմատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան (ԱԱԵՄՖ, WFLRY) էր։ ԱԱԵՄՖ-ը նույնպես համաշխարհային կազմակերպություն էր, սակայն նրա անդամները մեծ մասամբ գործում էին Եվրոպայի տարածքում։ Արդյունքում 1969 թ.-ին ստեղծվեց մի առանձին կառույց՝ Ազատական և արմատական երիտասարդության եվրոպական ֆեդերացիան (ԱԱԵԵՖ, EFLRY)։ ԱԱԵՄՖ-ը լուծարվեց 1978 թ., իսկ ԱԱԵԵՖ-ը վերանվանվեց ԱԱԵՄՖ-ի (Ազատական և արմատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա)։ 2001 թ.-ին կրկին փոխվեց կազմակերպության անվանումը՝ դառնալով ԱԵՄՖ (Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա)։

Լիիրավ անդամի կարգավիճակ ունեն Ազատական ինտերնացիոնալը և Եվրոպայի երիտասարդական ֆորումը (ԵԵՖ, YFJ), որոնք գործում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության որդեգրած սկզբունքների շրջանակում և սերտորեն համագործակցում այդ երկու կառույցների հետ։

ԱԵՄՖ-ի ներկայիս նախագահը Քրիստիան Շարլինգն է (Ազատական երիտասարդություն, Դանիա)։ Վարչության կազմում են նաև գլխավոր քարտուղար Ֆրերիկ Կամպմանը (ԵԺ, Նիդեռլանդներ), գանձապահ Դանիել Ջորջը (ԵԱ, Գերմանիա) և թվով չորս փոխնախագահներ՝ Դանիլո Կորբաբիչը (ԿԵԱ, Կանադա), Ահմադ Ալ Ռահվանին (Ապագայի երիտասարդություն, Լիբանան), Բոբի Դինը (Ազատական երիտասարդություն, Միացյալ Թագավորություն), Ստանիսլավ Անաստասովը (Երիտասարդական շարժում հանուն իրավունքների և ազատությունների, Բուլղարիա), ինչպես նաև տարածաշրջանային վարչությունների անդամներ Յերուն Դիպեմատը (ԵԱԵ, Եվրոպա) և Նանտե Թանանանը (ԱԱԺԽ երիտասարդական թև, Ասիա)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԵՄՖ-ի բարձրագույն մարմինը նրա անդամների Ընդհանուր ժողովն է, որը գումարվում է տարեկան առնվազն մեկ անգամ։ Այն ընդունում է ԱԵՄՖ-ի քաղաքական պլատֆորմը՝ Հռչակագիրը, և նախանշում ԱԵՄՖ-ի գործունեության ուղղությունները։ Դրանք ներկայացվում են գործողությունների երկամյա ծրագրում։ Ընդհանուր ժողովը սահմանում է նաև ֆեդերացիայի քաղաքական գիծը՝ բանաձևերի ընդունման միջոցով։ Ընդհանուր ժողովն է ընտրում Վարչության անդամներին և որոշում կայացնում բյուջեի վերաբերյալ։

Գործադիր կոմիտեի կազմում ընդգրկված է յուրաքանչյուր անդամ կազմակերպության և Վարչության մեկական անդամ։ Այն իր ժողովները գումարում է տարեկան երկու անգամ և ընդունում է ռազմավարական բոլոր որոշումներն ըստ Ընդհանուր ժողովի մշակած բանաձևերի։

ԱԵՄՖ-ի Վարչության կազմում են կազմակերպության նախագահը, գլխավոր քարտուղարը, գանձապահը և չորս փոխնախագահները։ Վարչությունը պատասխանատու է ԱԵՄՖ-ի ընթացիկ կառավարման համար, այն ընտրվում է երկու տարով։ ԱԵՄՖ-ի Վարչությունն է նշանակում կազմակերպության գործադիր տնօրենին, որը ղեկավարում է Լոնդոնում տեղակայված ԱԵՄՖ քարտուղարությունը։

Անդամ կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին կապուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]