Ադրիան ֆոն Ցիգլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադրիան ֆոն Ցիգլերը (Adrian von Ziegler) շվեցարացի երգահան է։ Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում։[1] Ճանաչում է ստացել YouTube կայքի միջոցով։ 2014 թվականի հունվար ամսին Յութուբում նրա ալիքի հետևորդների թիվն անցավ 200 հազարը։[2] Ադրիան ֆոն Ցիգլերի ստեղծագործությունները հիմնականում առանց խոսքերի են, քանի որ, ինչպես ինքն է նշում "չի ցանկանում ավելացնել խոսքեր [իր] երգերին, որ [նրա] երգերը լսողը յուրովի ընկալի"։[3] Իր երաժշտություններում նա հիմնականում օգտագործում է ստեղնաշարային գործիքներ (հաճախ դաշնամուր), կիթառ, պարկապզուկ, հարվածային գործիքներ, ջութակ։

Երաժշտական կարիերա[խմբագրել]

15 տարեկանում, այն բանից հետո, երբ դուրս եկավ տեղական ռոք խմբի կազմից, որում հարվածային գործիքներով եր նվագում, Ադրիանը սկսեց ինքնուրույն ստեղծագործել։

2007-2009 թվականների ընթացքում նա ձայնագրում է բազմաթիվ դեմո երգեր՝ ընտրելով "Indigo" բեմական անունը։ Այդ ժամանակ կիթառի հետ մեկտեղ հաճախ օգտագործում էր ստեղնաշարային և նվագախմբի տարբեր գործիքներ։

2009 թվականից սկսած նա սկսում ստեղծագործել իր իսկական անվան տակ։ 2010-2014 թվականների ընթացքում թողարկել է 13 ալբոմ։

Երաժշտական ուղղություններ[խմբագրել]

Ադրիանի ստեղծագործությունները տարբեր երաժշտական ուղղությունների են պատկանում։ Այդ ուղղությունները, ըստ Ադրիանի, կարելի է բնորոշել որպես կելտական երաժշտությունը, էմոցիոնալ երաժշտություն, հանգստացնող երաժշտություն, մետալ, համաշխարհային երաժշտություն, Dark alternative երաժշտությունը, Neoclassical Dark wave և ֆիլմային երաժշտություն։[4] "Համաշխարհային երաժշտություն" ուղղության մեջ հիմնականում ընդգրկված են արևելյան երաժշտություն, որն իր հերթին բաժանվում է պարսկա-արաբական և չինա-ճապոնական ելևեջեր ունեցող երգերի։ Dark alternative ուղղության պատկանող ստեղծագործություններում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախումբ։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրիանը փորձել է գրել նաև էլեկտրոնային երաժշտություն, ինչի արդյունքում համագործակցություն է սկսվել նրա և The Enigma TNG միջև։ Ադրիանի խոսքերով "այս ոճի երաժշտությունն իրեն այքան էլ հոգեհարազատ չէ, սակայն այս համագործակցությունը երկարաժամկետ կլինի"։[5][6]

Ոգեշնչման աղբյուրներ[խմբագրել]

Երաժշտություն գրելիս, ինչպես նշում է Ադրիանը, ինքը ոգեշնչում է բնությունից, գրականությունից, պատմությունից, դիցաբանությունից, իր զգացմունքներից և երևակայական աշխարհից, ինչպես նաև իր ընտրյալ Կարինայից։[1]

Սկավառակագրություն[խմբագրել]

Ալբոմներ[խմբագրել]

  • Requiem (2010)
  • Lifeclock (2010)
  • Across Acheron (2011)
  • Wanderer (2011)
  • Mirror of the Night (2011)
  • Mortualia (2012)
  • Spellbound (2012)
  • Starchaser (2012)
  • The Celtic Collection (2012)
  • Odyssey (2012)
  • Feather and Skull (2013)
  • Vagabond (2013)
  • Libertas (2014)

Հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]