Ագնիա Կուզնեցովա
Ագնիա Կուզնեցովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12 (25), 1911 |
Ծննդավայր | Իրկուտսկ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 12, 1996 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Գրական անուն | Агния Кузнецова[1] |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ժանրեր | վիպակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Գեորգի Մարկով |
Զավակներ | Եկատերինա Մարկովա |
Ազգականներ | Ֆիլիպ Տարատորկին և Աննա Տարատորկինա |
Ագնիա Կուզնեցովա (ռուս.՝ А́гния Алекса́ндровна Кузнецо́ва, փետրվարի 12 (25), 1911, Իրկուտսկ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 12, 1996, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս մանկագիր և գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1911 թվականի փետրվարի 12-ին, Իրկուտսկում, սպիտակգվարդիական սպա Ալեքսանդր Կուզնեցովի ընտանիքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը և Ա. Ժդանովի անվան Լենիգրադի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես մանկական և երիտասարդական թերթերի գրական աշխատող Լենինգրադում և Նովոսիբիրսկում, Իրկուտսկի ռադիոկոմիտեում։ 1943-1946 թվականներին եղել է ՌԽԴՍՀ գրողների միության Իրկուտսկի մասնաճյուղի գործադիր քարտուղար։ 1956 թվականից բնակվել է Մոսկվայում։
Մահացել է 1996 թվականի նոյեմբերի 12-ին։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, ամուսնու՝ գրող Գեորգի Մարկովի հետ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսինը գրող Գեորգի Մարկովն է (1911-1991 թվական)։
- Դուստրը գրող Օլգա Մարկովան է։ Օլգա Մարկովայի երեխաներն են լրագրողուհի Մարինա Մարկովան (1960 թվական) և Քսենիա Մարկովան (1973 թվական)։
- Մյուս դուստրը դերասանուհի Եկատերինա Մարկովան է։ Եկատերինա Մարկովայի երեխաներն են պատմաբան Ֆիլիպ Տարատորկինը և դերասանուհի Աննա Տարատորկինան։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմվածքների առաջին գիրքը լույս է տեսել 1932 թվականին, Նովոսիբիրսկում։
Տպագրվել է «Նոր Սիբիր» ալմանախում, «Վեպ-թերթ», «Երիտասարդություն» և այլ պարբերականներում։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա գրել է երեխաների մասին, երեխաների և պատանիների համար։ Ակնարկների, պատմվածքների և վիպակների հեղինակ է։
Զբաղվել է Պուշկինի թեմայով, «Իմ Մադոննան» գիրքը համատեղում է Նատալյա Գոնչարովայի և Պուշկինի երեխաների մասին պատմվածքները։
Ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արժանացել է Ն. Կրուպսկայայի անվան ՌԽԴՍՀ պետական մրցանակի (1977 թվական)` «Խորը խոնարհում» պատմվածքի համար[2]։
- Արժանացել է Ժողովուրդի բարեկամության շքանշանի (1984 թվական)[3]։
Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չուլիմյան տայգայում, 1939 թվական
- Անիծյալ դյուժինը, 1946 թվական
- Քո տունը, 1951 թվական
- Կյանքը կանչում է, 1958 թվական
- Ազնիվ կոմսոմոլական, 1959 թվական
- Լույս խոտը, 1967 թվական
- Մենք Կորշունից ենք, 1970 թվական
- Ոսկե ամպիկը քնում էր..., 1971 թվական
- Երկրի վրա կան բազմաթիվ ճանապարհներ, 1972 թվական
- Խորը խոնարհում, 1977 թվական
- Խորը խոնարհում. վիպակներ, 1979 թվական
- Դաժան ճակատագրի փոթորիկների տակ, 1979 թվական
- Առաքինություն. վիպակներ, 1980 թվական
- Ստեղծագործությունների ժողովածու, 3 հատորով, 1982-1984 թվականներ[4]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրկուտսկում, այն տան վրա, որտեղ ապրում էր Ագնիա Կուզնեցովան, նրա հիշատակին տեղադրվել է հուշատախտակ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://feb-web.ru/feb/masanov/man/06/man10463.htm
- ↑ Семёнова В. А. Вместе с бурями века: Краткий обзор имён и книг к 75-летию Иркутской писательской организации. — Иркутск: Иркутский писатель, 2007. — С. 59. — 64 с. — 3000 экз.
- ↑ Агния Кузнецова Արխիվացված 2013-05-14 Wayback Machine на сайте Писатели Приангарья — детям
- ↑ Сведения приведены по данным Генерального алфавитного каталога книг
- ↑ http://i38.irkutsk.ru/?doc=5672
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Абрамович А. Ф. А. А. Кузнецова: Биогр. очерк // Литературная Сибирь. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1971. — С. 190—193. — 336 с. — 5000 экз.
- Писатели Восточной Сибири: Биобиблиографический указатель. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1973. — С. 133—134. — 332 с. — 5000 экз.
- Разумневич В. А. Проводы в совершеннолетие: Очерк творчества А. Кузнецовой. — М., 1974.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ագնիա Կուզնեցովան Иркипедия կայքում
- Ագնիա Կուզնեցովան Արխիվացված 2013-05-14 Wayback Machine Писатели Приангарья — детям կայքում
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Իրկուտսկ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 12 մահեր
- 1996 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային մանկագիրներ
- Ռուս մանկագիրներ
- Խորհրդային գրողներ
- Ռուս գրողներ