Ագնեշ Գերգեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնեշ Գերգեյ
հունգ.՝ Gergely Ágnes
Ծննդյան անունհունգ.՝ Gutmann Ágnes
Ծնվել էհոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[1] (90 տարեկան)
ԾննդավայրEndrőd, Gyomaendrőd District, Բեքեշ, Հունգարիա[2][3]
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա[4]
ԿրթությունՄիջազգային գրական ծրագիր (1974) և Բուդապեշտի համալսարան (1957)
ԱշխատավայրԲուդապեշտի համալսարան
Պարգևներ
 Ágnes Gergely (poet) Վիքիպահեստում

Ագնեշ Գերգեյ (հունգ.՝ Gergely Ágnes, ի ծնե անունը՝ Ագնեշ Գուտման, Էնդրյոդ (հունգ.՝ Endrőd), հոկտեմբերի 5, 1933(1933-10-05)[1], Endrőd, Gyomaendrőd District, Բեքեշ, Հունգարիա[2][3]), հունգար բանաստեղծուհի, արձակագիր, էսսեիստ, Կոշութի մրցանակի դափնեկիր[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշ Գերգեյը ծնվել է լրագրողի ընտանիքում։ Հայրը լրագրող Գուտման Գյորգին էր (հունգ.՝ Guttmann György), իսկ մայրը պետական պաշտոնյա Ֆենկել Ռոզան (հունգ.՝ Fenákel Róza): Մանկությունն անց է կացրել Զալաէգերսեգում։ Դպրոց հաճախել է Բուդապեշտում և Սեգեդում։ Հայրը մահկանացուն կնքել է նացիստական Մաուտհազուզեն մահվան ճամբարում։ Ագնեշը մոր հետ փրկվում է հոլոքոստից։ Սկզբից պատսպարվել են Շվեյցարիայում։ Հետո ընկել են գետտո։ Հունգարիայի ազատագրումից հետո վերադառնում են հայրենի տուն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթ տարեկան հասակից Ագնեշ Գերգեյը սկսել է աշխատել լոկոմոտիվային գործարանում։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետը։ Այստեղ, 1957 թվականին դիպլոմ է ստանում՝ հունգարերենի և անգլերենի ուսուցչի որակավորմամբ։ Աշխատել է որպես ուսուցչուհի ընդհուպ մինչև 1963 թվականը։ Հետո սկսել է զբաղվել լրագրությամբ և զուգահեռաբար խմբագիր է աշխատել Հունգարական ռադիոյում։ Ավելի ուշ աշխատել է որպես գրականության տեսաբան։ 1977 թվականից 1988 թվականներն ընկած ժամանակահատվածում գրական թերթի խմբագիր է եղել[6][7][8]։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ajtófélfámon jel vagy, 1963
  • A tolmács, 1973
  • Stációk, 1983
  • Őrizetlenek, 2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Կայքէջ
  3. 3,0 3,1 3,2 https://reader.dia.hu/document/Gergely_Agnes-Hajtogatos-2184
  4. LIBRIS — 2018.
  5. Jánosi Olga. «Petrőczi Éva: Триптих Бродскому (Brodszkij-triptichon in Russian)». babelmatrix. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  6. VÁRNAI PÁL (2014 թ․ հունիսի 23). «17 ÉVESEN FELVETTEK A MOZDONYGYÁRBA». Szombat (հունգարերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  7. «Gergely Ágnes Hajtogatós» (հունգարերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  8. Gera Judit (2004). «Fenákel Judit–Gergely Ágnes: Hajtogatós» (հունգարերեն). Novella kiadó. Արխիվացված է Múlt és Jövő օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Gergely Ágnes». PORT.hu (հունգարերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  • «Gergely Ágnes». Digitális Irodalmi Akadémia (հունգարերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  • «Gergely Ágnes (1933)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  • Halmai Tamás: Gergely Ágnes; Balassi, Bp., 2012 (Kortársaink)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշ Գերգեյ» հոդվածին։