Աբրիկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրիկոն
Տեսակթունդ ալկոհոլային խմիչք
Ենթատեսակալկոհոլային խմիչք
Ալկոհոլի պարունակություն44%
Ծագման երկիրՀայաստան Հայաստան,

Աբրիկոն, Արարատյան դաշտի ծիրանից պատրաստված թունդ ալկոհոլային հնեցված խմիչք է՝ պատրաստված բրենդիի ստացման տեխնոլոգիայի նմանությամբ։ Խմիչքն ունի 44 % թնդություն։

Պատրաստման տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմիչքի պատրաստման ընթացքում օգտագործվում են Արարատյան դաշտի միայն հասունացած և մանրակրկիտ ընտրված ծիրանները։ Կեղևից և կորիզներից մաքրված պտուղներից քամվում է հյութը, որը ենթարկվում է խմորման՝ հատուկ խմորիչ կուլտուրաների օգնությամբ։ Ստացված զանգվածից թորվում է սպիրտ, որը հետագայում հնեցվում է ծիրանի ծառից պատրաստված տակառներում մի քանի տարի։ Տակառների մեջ երկար հնեցումով է պայմանավորված խմիչքի գույնը[1]։

Խառնուրդի ժամանակ ընտրվում են տարբեր տակառներից սպիրտներ՝ անհրաժեշտ համ և հոտ ստանալու նպատակով։ Խառնուրդի պարտադիր պայման է հանդիսանում Հայաստանի բարձր լեռնային աղբյուրների ջրի օգտագործումը։ Ի տարբերություն գրեթե մյուս բոլոր ալկոհոլային խմիչքների՝ աբրիկոնի պատրաստման ընթացքում չի օգտագործվում որևէ հոտային հավելում։ Խառնուրդից հետո խմիչքը տակառի մեջ մնում է ոչ պակաս 6 ամիս[1]։ Հնեցման ընթացքում օգտագործվում են նաև ծիրանենու փայտից պատրաստված տակառներ։ Այս տեխնոլոգիան ունիկալ է, և աշխարհում այլևս ոչ մի տեղ չի կիրառվում։ Խմիչքը չի պարունակում ոչ մի տեսակի հավելանյութեր, գունանյութեր կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ։ Խմիչքի մեջ զգալի են ծիրանի համն ու բույրը, նկատելի են նաև ծիրանաչրի, շոկոլադի, վանիլի համերանգներ, ինչպես նաև բարձրակարգ բազմամյա հնեցված կոնյակներին բնորոշ համային հատկություններ։ Ունենալով 44% թնդություն, խմվում է ավելի մեղմ և հաճելի, քան 40%-անոց անալոգները։

Շշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրիկոնի շշերը պատրաստվում են ձեռքով՝ բարձրորակ բոհեմական ապակուց[1]։ Շշի դիզայնն ընդգծում է խմիչքի հայկական ծագումը. յուրաքանչյուր շիշ իրենից ներկայացնում է Արարատ սարի փոքրիկ կրկնօրինակը, որը թեպետ գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց հնուց ի վեր համարվում է և հանդիսանում է Հայաստանի խորհրդանիշը. Արարատի պատկերը եղել է ինչպես Հայկական ԽՍՀ զինանշանի, այնպես էլ առկա է անկախ Հայաստանի զինանշանի վրա։Արարատ լեռան 3D պատկերն իրենց մեջ կրող շշերը ձեռագործ են, պատրաստվել են Չեխիայում, հայտնի բոհեմյան ապակուց։ Եզակի շիշն արտոնագրված է և պաշտպանված օրենքով, պատկանում է Արարատի Աբրիկոն (Abrikon[2]) ընկերությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 "Абрикон": благородная элегантность(ռուս.) // Спиртные напитки и пиво : Журнал. — Март-Медиа, 2012. — В. 5.
  2. «Wikipedia». Wikipedia.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Abrikon.com». abrikon.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.